Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուր Ինչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը Արման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէ Հայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարից ԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Օրվա խորհուրդ. hունվարի 24 Երկար ժամանակ ջուր չի լինի «Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է «Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների

Ընտրություններին պիտի ամեն ինչ անենք, որ չանցնի այս իշխանությունը. Զարուհի Մուրադյան

Մշակութային

«Իրավունք»-ն անդրադարձել էր այն մասին, որ Նկարիչների միության, Գրողների միության, Խուլ համրերի միության եւ Կույրերի միության շենքերը պետականացվելու շեմին են, ինչի համար արդարացիորեն իրենց բողոքն են արտահայտում վերոնշյալ մշակութային տանիքների ներքո ստեղծագործողները: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Նախ նա նշեց, որ շատ մտահոգ է ոչ միայն միության շենքի շուրջ ստեղծված իրավիճակով, այլ առհասարակ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում:

«ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՄԵՐ ՓՈՂԵՐՈՎ»

Տիկին Մուրադյան, կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ մտահոգ եք այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում:

Ես նույնիսկ Ձեր տաղավար գալուց առաջ մտածում էի՝ արդյո՞ք այսօր ինչ-որ մեկին կհետաքրքրի մշակույթը, Նկարիչների միության շենքը, կամ Միության հանգստյան տունը, որը գտնվում է Շորժայում: Բայց դրան զուգահեռ՝ չխոսել էլ չեմ կարող, քանի որ այնպիսի աննախադեպ իրադարձություններ են ծավալվում, որ դա պետք է անպայման բարձրաձայնենք:

Սկսեմ գարնանից, երբ հանկարծակի Նկարիչների միության քարտուղարությունը ստանում է նամակ՝, առ այն, որ իբրեւ մեր շենքերը անօրինական են գրանցվել Կադաստրի կողմից, եւ որ գործը գնացել է դատախազություն: Ու նամակի մեջ ասվում է, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին լինելու է գրավոր ընթացակարգով դատական նիստ: Ասեմ, որ գրավոր ընթացակարգով նիստն անգամ դատարանի դահլիճում չի տեղի ունենում: Մանր վարչական խնդիրներն են նման կերպ քննվում, այսինքն՝ դատավորը ստանում է բողոքը, նստում է իր սենյակում ու որոշում կայացնում՝ առանց կողմերի ներկայության, առանց փաստարկների, բողոքների եւ այլն: Մեր քարտուղարությունն անմիջապես դիմում է փաստաբանների: Մենք ունենք մի քանի փաստաբան, բայց հիմնական մեր փաստաբանը Կարեն Մեժլումյանն է: Առաջին բողոքը, որ ներկայացվել է, այն է, թե՝ ինչո՞ւ գրավոր ընթացակարգով, մենք ցանկանում ենք մասնակցել եւ փաստարկներ ներկայացնել: Դրանից հետո՝ տեղեկանում ենք, որ նույն իրավիճակը Գրողների միությունում է: Այսինքն՝ Նկարիչների միության շենքը, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա՝ «Մոսկվա» կինոթատրոնի կողքին, լինելով շատ սիրուն՝ երեւի, շատերի աչքն է վրան, նաեւ Նկարիչների միության հանգստի շենքերը ՝ Ծաղկաձորի եւ Շորժայի ստեղծագործական տները, Գրողների միության շենքը, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում, կրկին շատ լավ տեղ է, Գրողների միության հանգստյան տունը եւս, որը նույնպես գտնվում է Ծաղկաձորում: Գրողները արեցին համագումար եւ ասացին, որ բողոքարկելու են: Դրանից հետո մենք՝ նկարիչներս, հրավիրեցինք մեծ համագումար, որին ներկա էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ համագումարի ժամանակ, որեւէ ընդհանուր հայտարարի եկա՞ք նախարարի հետ:

Վերջինս բավականին երկար ներկայացրեց մշակույթի կարեւորությունը եւ նշանակությունը, ապա առաջարկեց նստել ու քննարկել: Երբ Ժաննա Անդրեասյանը առաջարկեց քննարկել, ես մոտեցա ամբիոնին եւ ասացի, որ այստեղ իրավական հարց չկա, սա բացառապես քաղաքական որոշում է: Սա այն ժամանակաշրջանն էր, որ սրացումներ էին տեղի ունենում կրթական համակարգի շուրջ՝ Կոնսերվատորիայի հետ կապված աղմուկը եւ այլն: Ու ասացի, որ սա նպատակային հարձակում է կրթության, մշակութային եւ մնացած օջախների վրա, որոնց հարվածելով՝ հարվածում ես նաեւ ուսանողներին, դասախոսներին եւ ստեղծագործողներին: Բացի այդ, հրապարակվել էր ցուցակ, որ Հայաստանում 27.000 անօրինական սեփականաշնորհում է տեղի ունեցել: Ես հասկացա, որ դրանց մեջ մտնում են գործարաններ, գիտական ինստիտուտներ, մանկապարտեզներ, այլ հիմնարկություններ եւ այլն: Ես կոչ արեցի նկարիչներին, որ ոչինչ չքննարկեն նախարարության հետ, որովհետեւ դատարանի սուրը մեր գլխին պահած՝ քննարկելու բան չունենք: Հայցը հետ կանչելու, դատական պրոցեսը կարճելու դեպքում նոր նստենք քննարկենք: Վերջում Նկարիչների միությունը որոշում կայացրեց, որ ցանկացած գույք կարող է օտարվել 2/3-րդի քվեարկությամբ: Գրեթե անհնարին բան է դա, որովհետեւ 1000-ից ավել Նկարիչների միության անդամ ունենք: Դրանով ավարտվեց մեր համագումարը, մենք ասացինք, որ կսպասենք, փաստաբանն էլ ասաց, որ դեռ արխիվներում պետք է աշխատենք եւ տեսնենք, թե ինչ փաստաթղթեր կգտնենք: Գիտեմ, որ վերջերս, մի քանի օր արխիվում աշխատելուց հետո, մեր քարտուղարության անդամները եւ փաստաբանը գտել էին շատ կարեւոր փաստաթղթեր, որտեղ 1956 թվականին գրված է եղել, որ Նկարիչների միության շենքը կառուցվելու է գեղարվեստի ֆոնդի գումարներով: Այսինքն՝ Սովետական Միության ժամանակ գոյություն ուներ Նկարիչների միություն, որի մեջ մտնում էր գեղարվեստի ֆոնդը: Ֆոնդը կուտակվում էր նկարների, քանդակների վաճառքից, եւ փաստացի դա մեր գումարներն էին: Ըստ էության, մենք գտել ենք փաստաթուղթ, որտեղ պարզ ասվում է, որ այդ շենքը կառուցվել է մեր փողերով: Այդ եւ շատ այլ փաստաթղթեր անմիջապես ուղարկվել են դատարան: Ամսի 30-ի դատական վճիռը չի կայացվել: Այն հետաձգվել է 2025 թվականի ապրիլ ամիսը:

«ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹԱՂԱՄԱՍ ԿԱ, ՈՐՏԵՂՈՎ ԿԱՐԾԵՍ ՑՈՒՆԱՄԻ ԱՆՑԱԾ ԼԻՆԻ»

Ըստ Ձեզ, ինչո՞ւ հետաձգվեց դատական վճիռը մինչ 2025 թվական: Ժամանա՞կ են փորձում շահել:

Փաստաբանն ասաց, որ ոչ մի հիմնավոր պատճառ չի եղել հետաձգելու: Ես չեմ կարող ասել, թե ինչու հետաձգվեց: Կարծում եմ՝ մտածելու առիթ են ստեղծել այդ փաստաթղթերը: Ինչ է ստացվում, մենք ունենք երեք գույք, որի մասով դատական գործ է գնում, եւ երեքն էլ տարբեր դատավորների մոտ: Ես շատ եմ ուզում հասկանալ մի բան, բոլոր պաշտոնյաների, դատավորների սենյակներում կախված են նկարներ, բոլորի տներում կախված են նկարներ, ի վերջո, բոլորին հայտնի է, որ Հայաստանը եթե ի վիճակի է համաշխարհային մասշտաբով աշխարհին ներկայանալ, դա արվեստն է, մշակույթն է, ինչպե՞ս կարելի է նրան այսկերպ վերաբերվել: Ուզում եմ հասկանալ՝ ո՞ւր է Մարդու իրավունքի պաշտպանը, երբ ամենախոցելի խմբերին դրել են այսպիսի անելանելի վիճակի մեջ: Ուզում եմ հասկանալ, երբ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր 27.000 գույքի մասին, դուք արդեն զբաղվե՞լ եք այդ գույքերով: Երեւանում հսկայական թաղամաս կա, որտեղով, կարծես, ցունամի անցած լինի՝ բոլոր գործարանները ավերված, քանդված են: Հարգելի դատախազության եւ իշխանության ներկայացուցիչներ, դուք դրանցով զբաղվե՞լ եք, գուցե զբաղվե՞ք: Նկարիչների միությունը չի եղել մեկ օր, որ դադարեցնի իր գործունեությունը: Հենց հիմա 2-3 ցուցահանդեսներ կան: Մեզ մոտ հերթեր են` 2-3 տարի հետո ցուցադրվելու համար: Նկարիչների միությունն այն բացառիկ հասարակական կազմակերպություններից է, որը անընդհատ ներկայացնում է իր աշխատանքները:

Սա մշակութային ջա՞րդ է: Ինչպե՞ս կարող է լինել մշակութային ազգ՝ առանց մշակույթի:

Սա ե՛ւ մշակութային, ե՛ւ կրթական ջարդ է: Այս Ակադեմիական քաղաքը, որը ցանկանում են սարքել, բացարձակ անհասկանալի գաղափար է: Ողջ աշխարհում կրթական հաստատությունները գտնվում են քաղաքի կենտրոնում: Հիմա, որ որոշել են բոլորին տանեն կուտակեն Աշտարակի ճանապարհի վրա, ինչպե՞ս են պատկերացնում: Փաստորեն, մեր Գեղարվեստի ակադեմիան, Կոնսերվատորիան, Բժշկական համալսարանը, Ժող.ինստիտուտը… ամբողջը քաղցր պատառներ են: Տեսեք, թե ինչ կենտրոնների մասին ենք խոսում: Վերջիվերջո, քաղաքի կենտրոնում է կենտրոնացած երիտասարդական կյանքը, որտեղ եռում են մշակութային իրադարձությունները: Նախ ինչպես են դա տեխնիկապես անելու՝ ուսանողներին ինչպե՞ս են տանելու այնտեղ հասցնեն, հետո դասախոսական կազմը, արդյոք դասախոսը կկարողանա ամեն օր գնալ-գալ այդքան ճանապարհ:

Ընդհանրացնեմ. մեր երկիրը հիմա էքզիստենցիալ վտանգների մեջ է: Արցախի հանձնումից հետո մեր սահմանները տկլոր են: Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց հետո թշնամին նստած է մեր բոլոր բարձունքների վրա՝ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի: Այս պայմաններում Ակադեմիական քաղաքի ժամանա՞կն է, կամ ընդհանրապես՝ այս խնդիրները արդյո՞ք հիմա առաջնային են: Երբ Ալիեւը առավոտից երեկո սպառնում է, որ սա արեւմտյան Ադրբեջան է, Երեւանը Էրիվան է, Սեւանը Գյոկչա է եւ այլն, արդյոք հիմա Ակադեմիական քաղաքի ժամանակն է, կամ Նկարիչների միության շենքի կադաստրի օրինական գրանցում ունենալու ժամանակն է: Իմ կարծիքով, ողջ շինարարական ուժը՝ պետությունն ու մասնավորը պետք է կենտրոնացնել զորամասեր կառուցելու, դիտական կետերը ամրացնելու համար: Ու նաեւ մի շատ կարեւոր հարց ունեմ, ուզում եմ հասկանալ՝ ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղվում, երբ ինչ-որ անհայտ կին գնում եւ մեր զոհված տղաների նկարներն է ջնջում: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ ազգություն ունի, ո՞վ է նրան ֆինանսավորել: Իսկ ես վստահ չեմ, որ դա արել է այդ կինը: Կամ Երեւանում՝ Հանրապետության հրապարակից թուրք բլոգերը նկարահանում է անում, ինչպե՞ս է ադրբեջանցին մտնում մեր երկիր: Մենք հիմա ունենք անթաքույց Ադրբեջանին ծառայող բլոգեր՝ Ռոման Բաղդասարյան: 2020 թվականից նվիրված ծառայում է Ադրբեջանին եւ ողջ ադրբեջանական մամուլը լցված է նրա ատելության խոսքով, որը ուղղված է արցախցիներին, ու նա հանգիստ Երեւանում զբոսնում է, նրան ոչ ոք պատասխանատվության չի կանչում:

Բա ի՞նչ անենք:

Դժվար հարց եք տալիս, բոլորն են այդ հարցը տալիս: Գնում ենք նրան, որ հասնենք ընտրություններին ու պիտի ամեն ինչ անենք, որ չանցնի այս իշխանությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուրԻնչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերըԱրման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէՀայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարիցԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըՕրվա խորհուրդ. hունվարի 24Երկար ժամանակ ջուր չի լինի«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումներիՎաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.amԱյս ամենն ուներ 1 բանալի, որի անունն է նոյեմբերի 9-ի արձանագրություններ. ԲալասանյանԻմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս ՄովսիսյանՎաշինգտոնի դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանըՓետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆԵս կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ ԹրամփԿարճ մարզումները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը. ComPsychologyԱրեգակի վրա հազվագյուտ «ուրվական սեւ նյութի» արտանետում է տեղի ունեցել ԽՍՀՄ-ում հայտնագործված տարօրինակ պահածոներըԳիտնականները հայտնաբերել են ուղի ուղեղում, որն ակտիվացնում է ուսուցման եւ հիշողության համար անհրաժեշտ գեներըՀափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ ՄանրամասներՄենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում ավելի են բարդացել․ Զախարովան՝ Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասինՌետրո օծանելիքներ, որոնց վրա շատ կանայք նույնիսկ ուշադրություն չեն դարձնի, որոնք նախկինում հանրաճանաչության գագաթնակետին էինՀայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան 6 ապրանքներ և ուտեստներ ԽՍՀՄ-ից, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր էՊետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և խորացնելու ճանապարհով. Հայկ Այվազյան Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մասի չի համարում, հայտարարություն չկա․ ԶախարովաՕվերչուկի՝ ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական չէ, նա բացատրում էր, թե ինչ կլինի ԵՄ-ի անդամակցության օրինագծից հետ․ ԶախարովաԻնչո՞ւ Գռզոյի դեպքում հայտնի ճշմարտությունը չի գործում.Armenian infoՏավուշում վարժանք է անցկացվելուՊետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասինՀայաստանի ԱԳ նախարարը ցավով է նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկանՍարսափելի մանրամասներ. Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումներիԱյդ Աննան է, որ պետության վրա ամենօրյա ռեժիմով թքում է.Armenian infoՊատրաստում ենք սուրճ տարբեր համային շեշտադրումներովԿփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ ԴավոսումՄտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում ԲաքուՈր դեպքում ԵՄ-ն զորք կուղարկի Ուկրաինա․ FTՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արելՋեյ Լոն մատնահարդարման նոր ձև է թելադրում (լուսանկարներ)Որտեղ կկրեն տնային կալանքը Բաքվի գերիները Ստեփանակերտո՞ւմ, թե՞ …Մեկնաբանում է փաստաբանըԹրամփը պատրաստվում է լրացուցիչ զինվոր ուղարկել Մեքսիկայի սահմանՄեծ է հավանականությունը, որ մեր ԱԺ-ն կհաստատի ԵՄ անդամակցության գործընթացն սկսելու օրենքը. ՓաշինյանՊուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը. ՊեսկովԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կանզասի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top