iPhone 16 սմարթֆոնները վերարտադրում են այլոց խոսակցությունները
ՀասարակությունReddit համայնքի երկու անդամներ դժգոհել են, որ իրենց iPhone 16 սմարթֆոնները վերարտադրում են այլոց խոսակցությունները, և այս պահին ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչն է դրա պատճառը, տեղեկացնում է Phonearena.com-ը։
Խնդրի մասին առաջին անգամ դժգոհել են մի քանի օր առաջ, երբ Reddit-ի օգտատերերից մեկը գրել էր, որ իր iPhone 16-ով լսել է մի մարդու խոսակցություն, որը մեքենա վարելիս է եղել ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու ժամանակ։
Զարմացած օգտատերը ստուգել է իր iPhone-ը և համոզվել, որ այդ պահին ոչ մի հավելված միացված չէ։ Անծանոթ տղամարդու խոսակցությունը որոշ ժամանակ շարունակվել է և ի վերջո պարզվել է, որ նա վթարի է ենթարկվել։ Դրանից երկու օր անց խնդիրը կրկնվել է, և օգտատերն իր iPhone-ի միջոցով լսել է, թե ինչպես է ինչ-որ մեկը հեռախոսով խոսելիս անպարկեշտ արտահայտություններ անում։
IPhone-ի մեկ այլ օգտատեր նույն կերպ է նկարագրել խնդիրը, սակայն նրա դեպքում լսած խոսակցություններն ավելի կենցաղային են եղել: Նրա սմարթֆոնը վերարտադրել է մի տղամարդու և իր աշխատանքային գործընկերների հեռախոսազրույցը: Օգտատերը ստուգել է սմարթֆոնը՝ պարզելու, թե արդյոք հետին ֆոնում աշխատող հավելվածներ կան, սակայն չի գտել այդպիսիք, ինչը նրան շփոթության մեջ է գցել։
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է առաջացնում որոշ iPhone-ների նման վարքագիծը: Միանգամայն հնարավոր է, որ սա գաղտնիության հետ կապված սխալ է, և Apple-ը տեղյակ է դրա մասին: Արտադրողը պաշտոնական հայտարարություն կարող է անել, եթե ավելի շատ օգտվողներ հանդիպեն այս խնդրին: