Հութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել Իսրայելը Մասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողին ՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողին Ավինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ) Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջ Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. Սարգսյան Այսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ Բադալյան

Նիկոլը կանգնած է Ռուսաստան, թե` Թուրքիա խաչմերուկին

Վերլուծություն

­Վեր­ջին ժա­մա­նակ­ներս գնա­լով հա­մառ էին դառ­նում խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում խոր­քա­յին շատ լուրջ խու­թեր են ա­ռա­ջաց­ել: Դ­րա տե­սա­նե­լի դե­տալ­նե­րից մեկն էլ այն էր, որ Բա­քուն սկսեց մարդ­կանց բռնել եւ «ռու­սա­կան շպիո­նի» ան­վան տակ դա­տա­պար­տել մեծ պատ­ժա­ժամ­կետ­նե­րի:

ԻՆՉԻՑ ԽՈՍԵՑԻՆ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ

­Բաք­վի այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րին զու­գա­հեռ, նաեւ Ռու­սաս­տա­նում սկսեց ակ­տի­վո­րեն ա­ռա­ջին պլան մղվել ա­զե­րի­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի թե­ման: Հիմ­նա­կա­նում այն են­թա­տեքս­տով, որ ադր­բե­ջա­նա­կան զանգ­ված­նե­րը Ռու­սաս­տա­նի տա­րած­քում կազ­մա­կերպ­ված հա­կա­ռու­սա­կան գոր­ծու­նեութ­յամբ են զբաղ­ված, իսկ են­թա­տեքստն էլ այն էր, որ այդ ա­մե­նը կազ­մա­կերպ­վել է Բաք­վի, նաեւ՝ Ան­կա­րա­յի կող­մից: Վեր­ջա­պես, COP29-ին Պու­տի­նի բա­ցա­կա­յութ­յու­նը եւս էլ ա­վե­լի թե­ժաց­րեց խո­սակ­ցութ­յուն­նե­րը՝ ռուս-ադր­բե­ջա­նա­կան խու­թե­րի մա­սին:

­Ռու­սա­կան մի շարք տեղ­յակ աղբ­յուր­ներ եւս հաս­տա­տում են, որ խնդիր­ներ, ի­րա­կա­նում, գո­յութ­յուն ու­նեն, ին­չը Մոսկ­վայ­ում լուրջ մտա­հո­գութ­յուն­նե­րի տե­ղիք տվել է: «Մոսկ­վա­յի պա­տաս­խա­նը քա­րոզ­չա­կան դաշ­տում մե­սիջ­նե­րի տես­քով էր, թեեւ COP29-ին Պու­տի­նի բա­ցա­կա­յութ­յու­նը եւս Բաք­վում դժվար թե տե­ղին չհաս­կա­նա­յին: Ա­սենք, այս օ­րե­րին Բա­քու այ­ցե­լեց ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զը, թե­րեւս նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջա­նը ՌԴ-ի հաս­ցեին՝ «Մոսկ­վա­յի գոր­ծա­կալ­ներ» թե­մա­յով մե­ղադ­րանք­ներ հղեց հենց ի­րա­վա­կան հար­թա­կում: Կան ո­րո­շա­կի տվյալ­ներ, որ դա­տա­խա­զը ինչ­պես ի­րա­վա­կան, այն­պես էլ ոչ ի­րա­վա­կան դաշ­տում եւս մեկ ան­գամ բա­վա­կա­նին ծան­րակ­շիռ հա­ղոր­դագ­րութ­յուն փո­խան­ցել է Ա­լիե­ւի վար­չա­կազ­մին»,- են­թադ­րում է ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը:

­Պա­տա­հա­կա՞ն էր, թե՝ ոչ, սա­կայն փաստն այն է, որ ՌԴ գլ­խա­վոր դա­տա­խազ Ի­գոր Կ­րաս­նո­վի Բա­քու այ­ցե­լութ­յան ֆո­նին տա­րած­վեց պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յուն, որ տե­ղի է ու­նե­ցել ՌԴ նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցը Ա­լի­եւի հետ: Ըստ Կ­րեմ­լի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան՝ «Քն­նար­կել են արդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան եւ տ­րանս­պոր­տի ո­լոր­տում մի շարք փոխ­շա­հա­վետ նա­խագ­ծե­րի գործ­նա­կան ի­րա­կա­նա­ցու­մը։ Հաս­տատ­վել է փո­խա­դարձ հե­տաքրք­րութ­յու­նը ռուս-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան եւ դա­շին­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա հա­մա­կող­մա­նի զար­գաց­ման հար­ցում»:

Ի՞նչ է ստաց­վում, որ ե­ղած խնդիր­նե­րը, գո­նե ա­ռե­րե­ւույթ, հարթ­վել են եւ այն չա­փով, որ ար­դեն հնա­րա­վոր է խո­սել ոչ թե նույ­նիսկ «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան», այլ նաեւ «դա­շին­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի» մա­սի՞ն: Ա­մեն դեպ­քում, Կ­րեմ­լի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նից հենց դա է բխում: Ու­րեմն, ի՞նչ ի­մաստ ու­նի այդ «դա­շին­քա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ» աս­վա­ծը, դա ի՞նչ խո­րութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­ներ է են­թադ­րում, դրան ինչ­պե՞ս է նա­յում Ան­կա­րան:

­Հաս­կա­նա­լի է, այս հար­ցե­րը Հա­յաս­տա­նի հա­մար դառ­նում են ա­ռաջ­նա­յին, ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այն մա­կար­դա­կը, ո­րը նի­կոլ­յան խուն­տան ստեղ­ծել է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի հա­մար էլ ա­վե­լի սուր են դառ­նում հե­տեւ­յալ եր­կու հար­ցը: Նախ, Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յան օ­րոք ինչ ուղ­ղութ­յամբ է ըն­թա­նա­լու ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում, ըստ այդմ, ինչ շրջա­դարձ կու­նե­նա նաեւ եվ­րա­լի­բե­րաս­տա­կան կուր­սը, ո­րը մինչ այդ ըն­թա­նում էր ա­մե­րիկ­յան լի­բե­րաս­տա­կան կուր­սին զու­գա­հեռ, սա­կայն Թ­րամ­փի օ­րոք լուրջ շե­ղում­ներ պետք է որ լի­նեն: Եվ երկ­րոր­դը՝ նաեւ հաշ­վի առ­նե­լով ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան կուր­սի հնա­րա­վոր տա­տա­նում­նե­րը, ինչ նոր մա­կար­դա­կի կհաս­նի մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծո­նը: Իսկ ա­վե­լի պարզ՝ հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի՝ «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» տես­լա­կա­նը եւ մյուս կող­մից՝ նույն թի­մի հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, նաեւ հաշ­վի առ­նե­լով ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­վա­նա­կան նոր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնց մա­սին խո­սե­ցինք, ի՞նչ նոր բա­լան­սի մեջ են հայտն­վե­լու: Իսկ սրանք հար­ցեր են, ո­րոնց պա­տաս­խան­նե­րից ոչ ա­վել, ոչ պա­կաս, կախ­ված է Հա­յաս­տա­նի ա­պա­գան, ընդ­հուպ՝ լի­նել-չլի­նե­լու հար­ցը: Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կը եւ Նի­կո­լի խնդիր­ներն էլ ա­վե­լի են բար­դա­նում ա­ռա­ջի­կա եր­կու ա­միս­նե­րին, քա­նի դեռ ԱՄՆ-ում հե­ռա­ցող ռե­ժիմն է, ո­րը կա­րող է նույ­նիսկ մի բան էլ կտրուկ ակ­տի­վաց­նել իր գոր­ծո­ղութ­յուն­ներն աշ­խար­հում եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում, թե­կու­զեւ Թ­րամ­փի հա­մար ա­ռա­վե­լա­գույն ծանր ժա­ռան­գութ­յուն թող­նե­լու հա­մար:

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՐԴԵՆ ՀԱՍՏԱՏ ՉԻ ՕԳՆԻ

Սկ­սենք Ա­րեւ­մուտ­քից, հաշ­վի առ­նե­լով, որ այս օ­րե­րին Նի­կոլն ակն­հայ­տո­րեն փոր­ձում է գլուխ հա­նել, թե ին­չի հետ է ա­ռա­ջի­կա­յում գործ ու­նե­նա­լու: Նախ, նա օ­րերս կա­րո­ղա­ցավ հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­նալ Թ­րամ­փի հետ: Ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յան. « Փա­շին­յա­նը նա­խա­գահ Թ­րամ­փին շնոր­հա­վո­րել է ընտ­րութ­յուն­նե­րում տա­րած հաղ­թա­նա­կի ա­ռի­թով եւ ն­րան տե­ղե­կութ­յուն­ներ է փո­խան­ցել Հա­յաս­տան-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում վեր­ջին տա­րի­նե­րին տե­ղի ու­նե­ցած զար­գա­ցում­նե­րի եւ­ ըն­թա­ցիկ վի­ճա­կի մա­սին: Քն­նարկ­վել են նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին օ­րա­կար­գին վե­րա­բե­րող հար­ցեր»: Հաշ­վի առ­նե­լով այն, թե Նի­կո­լի ա­մե­րիկ­յան դես­պա­նն ընտ­րութ­յուն­նե­րի ֆո­նին ինչ «տա­րօ­րի­նակ» խա­ղե­րի մեջ էր Թ­րամ­փի ոչ թե նույ­նիսկ հա­կա­ռա­կորդ, այլ թշնա­մի թի­մի՝ դե­մոկ­րատ­նե­րի հետ, « Հա­յաս­տան-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում վեր­ջին տա­րի­նե­րին տե­ղի ու­նե­ցած զար­գա­ցում­նե­րի» հետ կապ­ված Նի­կո­լը հա­զիվ թե Թ­րամ­փին ա­սե­լու շատ բան ու­նե­նար: Այ­սինքն, շատ ա­վե­լի նման է, որ հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցել է Հա­յաս­տա­նում եւ կով­կաս­յան հար­թա­կում ռուս-ա­մե­րիկ­յան հայտ­նի պայ­քա­րի թե­մա­յի վրա, ո­րը գնում-հաս­նում է Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գոր­ծըն­թա­ցին՝ դրա ա­ռանց­քա­յին դրվա­գով՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­մա­յով հան­դերձ: Այ­սինքն, այն տպա­վո­րութ­յունն է, որ Նի­կո­լը փոր­ձում է գլուխ հա­նել, թե կոնկ­րետ պայ­մա­նագ­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով ա­մե­րիկ­յան «տա­բու­նե­րը» Թ­րամ­փի օ­րոք դեռ գոր­ծո՞ւմ են, առ­հա­սա­րակ՝ այդ թե­ման Թ­րամ­փին հե­տաքրք­րո՞ւմ է, թե՞ կա­րող է տե­ղա­շարժ­վել դե­պի Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած պայ­մա­նագ­րա­յին հար­թակ:

­Մո­տա­վո­րա­պես նույ­նը կա­րե­լի է ա­սել ե­րեկ Վա­տի­կան` Նի­կո­լի այ­ցի հետ կապ­ված: Պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յու­նում այդ մա­սին աս­վում է. «Այ­ցի շրջա­նա­կում վար­չա­պե­տը հան­դի­պում կու­նե­նա Նո­րին Սր­բութ­յուն Ֆ­րան­ցիս­կոս պա­պի հետ»: Այ­սինքն, հենց Պա­պի հետ հան­դի­պումն է այս այ­ցի բուն ի­մաս­տը: Ու չմո­ռա­նանք, թե ի­րա­կա­նում ով է Ֆ­րան­ցիս­կոս պա­պը՝ քա­ղա­քա­կան ի­մաս­տով: Ա­վան­դա­կան Եվ­րո­պա­յի ա­ռանց­քա­յին ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կը, ո­րը ռուս-ա­մե­րիկ­յան թե­մա­տի­կա­յով եւ դրա գա­գա­թնա­կետ հան­դի­սա­ցող ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված հիմ­նա­կա­նում նույն դիր­քո­րո­շումն է ա­ռաջ տա­նում, ին­չի մա­սին խո­սում էր Թ­րամփը նա­խընտ­րա­կան, ա­սենք նաեւ՝ հե­տընտ­րա­կան փու­լում: Այ­սինքն, եվ­րա­լի­բե­րաստ­նե­րի հետ հա­կա­դիր դաշ­տում գտնվող Պա­պի հետ հան­դի­պու­մից Նի­կո­լը, թե­րեւս, հույս ու­նի հաս­կա­նալ, թե եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նից ինչ սպա­սե­լիք­ներ կա­րող է ու­նե­նալ: Եր­կու դեպ­քում էլ ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է մնում, որ տպա­վո­րութ­յու­ննե­րը նի­կոլ­յան «դե­պի Եվ­րո­պա» եւ «ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի» կուր­սի օգ­տին չեն լի­նե­լու, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ ինչ­պես Թ­րամ­փը, այն­պես էլ Ֆ­րան­ցիս­կոս պա­պը գո­նե հան­րա­յին դաշ­տում մշտա­պես հան­դես են ե­կել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը առն­վազն ներ­կա գերս­րա­ցում­նե­րից հետ քա­շե­լու օգ­տին:

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՓՈՒԼ

Ինչ վե­րա­բե­րում է հա­րավ­կով­կաս­յան եւ, մաս­նա­վո­րա­պես, հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով Թ­րամ­փի սպաս­վող կուր­սին, ա­պա այս մա­սին ա­մե­րիկ­յան գոր­ծե­րից տե­ղե­կաց­ված մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգս­յանն այս կար­ծի­քին է.

«Ե­թե ի­րե­րին նա­յենք ռեալ, ա­պա այս­տեղ ուր­վագծ­վում են հետեւ­յալ սցե­նար­նե­րը.

Թ­րամ­փի վար­չա­կազ­մը մի կող­մից չի ցան­կա­նա ա­րագ ստո­րագր­ման սցե­նա­րին, քա­նի որ նման պա­րա­գա­յում պետք է ըն­դու­նի, որ դափ­նի­նե­րը պատ­կա­նում են Բայ­դե­նի վար­չա­կազ­մին, կամ գո­նե կի­սի դրանք դե­մոկ­րատ­նե­րի հետ: Մ­յուս կող­մից Թ­րամ­փը կա­րող է ձգձգել բա­նակ­ցութ­յուն­ներն ու պայ­մա­նագ­րի կնքման գոր­ծըն­թա­ցը այն­քան ժա­մա­նակ, որ դափ­նի­նե­րը ի­րեն վե­րագր­վեն…

Երկ­րորդ սցե­նարն այն է, որ Թ­րամփն ընդ­հան­րա­պես ակ­տիվ ներգ­րավ­վա­ծութ­յուն չու­նե­նա Հա­րա­վա­յին Կով­կա­սում, եւ մեր ռե­գիո­նի բո­լոր նա­խա­ձեռ­նութ­յուն­ներն անց­նեն Ռու­սաս­տան-­Թուր­քիա-Ի­րան տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի խա­ղա­դաշտ…

Եր­րորդ սցե­նա­րը` էս­կա­լա­ցիա­յի աճն է Ի­րա­նի շուրջ, ին­չը տա­րա­ծաշր­ջա­նը կա­րող է դարձ­նել «проходной двор»՝ բո­լոր բա­ցա­սա­կան հետ­եւանք­նե­րով»:

Ս­տա­նում ենք նման պատ­կեր: Գո­նե մո­տա­կա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Թ­րամ­փը հա­զիվ թե զբաղ­վի Հա­րա­վա­յին Կով­կա­սով: Իսկ հե­ռա­ցող Բայ­դե­նի թի­մը հա­զիվ թե այս կարճ ժա­մա­նա­կում կա­րո­ղա­նա ինչ-որ ռեալ գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել: Սա ա­ռաջ է բե­րե­լու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վա­կո­ւում, ո­րը կփոր­ձեն ա­րա­գո­րեն լցնել թե´ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը, թե´ Ի­րա­նը, ո­րի պո­տենց­իա­լը փոքր է՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ներ­կա բարդ ի­րա­վի­ճա­կը հաշ­վի առ­նե­լով: Թե´ Ռու­սաս­տա­նը, ո­րը թեեւ զբաղ­ված է ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, բայց նաեւ հաս­կա­նում է, որ ի­րա­վի­ճակն այս պա­հին ինք­նա­հո­սի թող­նե­լով, կա­րող է ա­պա­գա­յում կով­կաս­յան հար­թա­կում այլ ի­րո­ղութ­յու­ննե­րի փաս­տի բախ­վել: Ընդ ո­րում, են­թադ­րե­լի է նաեւ, որ այս փու­լում լի­բե­րալ­ներն աշ­խա­տե­լու են ­թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի օգ­տին՝ ռուս­նե­րի ամ­րա­ցու­մը կով­կաս­յան հար­թա­կում թույլ չտա­լու հա­մար:

­Սա նաեւ նշա­նա­կում է, որ Նի­կո­լը կանգ­նած է շատ կոնկ­րետ եր­կընտ­րան­քի ա­ռաջ՝ աշ­խա­տել թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի օգ­տին կամ կտրուկ վե­րա­դառ­նալ ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշտ: Ու ա­ռա­ջին հեր­թին դա­ վե­րա­բե­րում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րին»՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի չար­չարկ­ված թե­մա­յով հան­դերձ:

Ադր­բե­ջանն այս պա­հին, ինչ­պես օ­րերս հայ­տա­րա­րեց նաեւ Բայ­րա­մո­վը, դեռ խո­սում է կո­մու­նի­կա­ցիոն հար­ցը 2020 թվա­կա­նի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի դաշ­տում լու­ծե­լու մա­սին, թե­րեւս հաս­կա­նա­լով նաեւ, որ ցան­կա­ցած այլ տար­բե­րակ Մոսկ­վա­յի հա­մար միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի է: Բայց մյուս կող­մից էլ Բաք­վի հա­մար նաեւ կա խնդրի ու­ժա­յին լուծ­ման շա­հագրգռ­վա­ծութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ ար­դեն հուն­վա­րի 20-ից այդ պա­տու­հա­նը կփակ­վի:

­Կարճ ա­սած, առ­ջե­ւում ու­նենք չա­փա­զանց ծանր եր­կու ա­միս, թեեւ այդ բար­դութ­յուն­նե­րը մեղ­մե­լու հար­ցում Նի­կոլն ու­նի բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը. բա­վա­կան է հայ­տա­րա­րել, որ վե­րա­դառ­նում է ՀԱՊԿ, եւ դա ար­դեն իսկ էա­պես կազ­դի թուրք-ա­զե­րիա­կան ա­խոր­ժա­կի վրա: Այլ տար­բե­րակ­նե­րով եւս մեկ ան­գամ ցույց կտա, որ գոր­ծում է թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի օգ­տին:






Հութիները հայտարարել են, որ կդադարեն հրետակոծել ԻսրայելըՄասկն օգնել է ազատ արձակել իտալացի լրագրողինՄԻԵԴ-ը Վրաստանին արգելում է արտահանձնել Բաքվի պահանջով կալանավորված լրագրողինԱվինյանը արդյո՞ք կատարել է իր խոստումը (տեսանյութ)Բայդենը վիճել է Թրամփի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքի շուրջԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըՉի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք. ՍարգսյանԱյսօր Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պայմանագիրը կարող է ստորագրվել Մոսկվայում՝ հունվարի 17-ին․ Հակոբ ԲադալյանՀՀ-ԱՄՆ փաստաթղթում խուսափել են «բռնի տեղահանում» եզրույթից, հայկական շահը կրկին զոհաբերում ենԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստինԿառավարության նիստի օրակարգում 25 հարց է, որից 22-ը չի զեկուցվում. ևս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Աստղագուշակ՝ հունվարի 16-ի համարՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՔաղցկեղը նահանջում է. նոր դեղամիջոց է հայտնաբերվելՈվ է գլխավոր հարկադիրը.ՄանրամասներԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍիրո Ամիրխանյանը՝ գլխավոր հարկադիր կատարողԲեյրութում հայ է սպանվելԻնչպե՞ս է կոչվում պետական գումարը մոտ 1,5 տարի շահագործելը․ Քրիստինա ՆազարյանՈւմ խնամքին կմնա փոքրիկը. Անդրեի ու Անիի սկանդալային բաժանման բացառիկ մանրամասներըԿամանդյուշին տարին ռեսթարթով է սկսել` «պասլատա արել куда подальше». Բացառիկ մանրամասներԿապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել. Նախօրեին դաժան սպանություն է տեղի ունեցել«Հրապարակ». Նոր ֆորմատի փնտրտուքներով«Նապոլիի» մարզական տնօրենը` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին«Ժողովուրդ». Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՌուսական բանակը կտրել է Դնեպրոպետրովսկ-Պոկրովսկ երկաթգիծը. Ուկրաինական ԳՇ-ի ռեսուրս (Քարտեզ)Չասով Յարում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը փլուզվել է. Ուկրաինական ռազմական աղբյուրներ«Հրապարակ». Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է«Փաստ». Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետոԻշխանական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Յուլիա Տիմոշենկո. Ուկրաինան վերածվում է ապագա չունեցող երկրիԷնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա. Փաշինյանը հաթաթա է տվել մարզպետներին«Հրապարակ». ԵՄ-ի հարցով չեն շտապում. Անհանգստություններ իշխող թիմում«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»Հայնի է Վազգեն Սարգսյան ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի օրը․ ԼուսանկարԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` Ռուստամ Գասպարյանի եղբոր գործով. «Ժողովուրդ»Ադրբեջանի նախագահը հայտնվեց շատ վատ վիճակում. Ռուսական աղբյուրԱյդ օրը Մհերը պետք է Երևան գшր, կարևոր հшնդիպում կար, կшպն ընդհшտվեց ու դրանից հետո նրшից այլևս լուր չունեինք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ուկրաինական բանակի համար չաձազանց վտանգավոր եւս մեկ հեռանկար է ստեղծվել (Քարտեզ)Պոկրովսկում և Բոլշայա Նովոսիլկայում իրավիճակն այլևս չի գտնվում ուկրաինական հրամանատարության վերահսկողության տակ. Ուկրաինական պատգամավորԻնչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top