Նիկոլայ Բասկովը սկանդալ է սարքել «Ну֊ка все вместе!» շոուի ժամանակ (Տեսանյութ)
Մշակութային«Երկու շաբաթ առաջ համացանցում հայտնվեց վերը նշված հաղորդման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը «հարկից հարկ» թռնելով՝ սեղմեց փորձագետ Լեւ Ռուդինի կոճակը, եւ դա արեց հօգուտ մասնակից Արփի Աբգարյանի... Պարզվում է՝ դա ամենը չէր... Հիմա համացանցում նոր տեսանյութ է հայտնվել այդ նույն հաղորդումից, որտեղ Լազարեւից հետո՝ Նիկոլայ Բասկովն է վեճի բռնվում նույն Լեւ Ռուդինի հետ...», - գրել է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ եւ տեսանյութ հրապարակել: