Ուկրաինայում հանգվածային հարվածների մի մասն ուղղված է էներգետիկ համակարգին
ՄիջազգայինԱռավոտից ռուսական բանակը հարվածներ է հասցնում թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում։
Պայթյուններ են տեղի ունեցել Զապորոժյեի, Դնեպրոպետրովսկի, Կրիվոյ Ռոգի, Կիևի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Օդեսայի և Վիննիցայի շրջաններում։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակումների մի մասն իրականացվել է էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։
«Ուկրեներգո» ընկերությունը իրականացնում է էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ, հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։