Ֆարերյան կղզիներից կրած պարտությունը ծանր հարված էր, բայց ամեն ինչ կանենք երկրպագուներին ուրախացնելու համար. Չանչարևիչ
Սպորտ
Նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Լատվիայի ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը խոսել է առաջիկա հանդիպման մասին.
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների դեմ հանդիպման պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Բայց, մյուս կողմից, լավ է, որ Լատվիայի հետ հանդիպումը ընդամենը երեք օր անց է այդ խաղից, ամեն ինչ կանենք, որ կրկին ուրախություն պարգևենք երկրպագուներին։
Ֆարերների դեմ խաղում հաղթելու դեպքում ունեինք երկրորդ տեղը գրավելու հնարավորություն։ Ֆուտբոլում երբեմն այդպիսի հանդիպումներ պատահում են, վաղվա խաղում, երկրպագուների աջակցությամբ, կփորձենք հասնել հաղթանակի»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Օգնյեն Չանչարևիչը:
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի16-ին՝ ժամը 20:00-ին «Սկոնտո» մարզադաշտում: