Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր 15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները Ռուսաստանում Եկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի Սարգսյան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա Վանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համար Կանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետ Նման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔ Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի

Ինչպես լռեցվեցին հայտնիները

Մշակութային

150 ԴՐԱՄԻ ԱՂՄՈՒԿ, 300 ԴՐԱՄԻ՝ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Ոչինչ չի մոռացվում, իսկ ովքեր էլ փորձեն մոռացության տալ՝ մե՛նք կհիշեցնենք: 2013 թվականի հուլիսին Երեւան քաղաքում անցկացվում էին բողոքի ցույցեր ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի, երթուղային տաքսիների ուղեվարձը պետք է թանկանար 50%-ով՝ 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Արդյունքում ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կասեցվեց, իսկ ակցիայի դերակատարները գրեթե դարձել էին ժամանակի հերոսները, այդ թվում էին մի խումբ ճանաչված մշակութային-շոուբիզնեսյան, հասարակական գործիչներ: 

Այժմ ավելի քան բնական հարց է ծագում՝ ո՞ւր են նրանք հիմա, երբ հունվարի 1-ից տրանսպորտը թանկանում է 3 անգամ: Խորը քնի մե՞ջ են, «իջել են ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտա՞նգը», ի վերջո, ինչո՞ւ ոչ մի տեսակ արձագանք չկա՝ առաջին հերթին հենց նրանց կողմից: Այս հարցերի պատասխանների հետքերով «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ եւ հասկանալ, թե որքանով է այժմ նորմալ, կամ, ինչպես իրենցից շատերը կասեն՝ «ok», ներկայումս տրանսպորտի թանկացումը:

«ԷՂԱՎ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»

  

Առաջինը փորձեցինք կապ հաստատել երգիչ, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ: Վերջինս նախ ճշտեց, թե ո՞ր լրատվականից են իրեն անհանգստացնում, լսեց հարցը, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի թանկացմանը, ապա չափազանց արհամարհական տոնով ասաց. «Էղավ, հաջողություն»: Իհարկե, մի մարդուց, ով ժամանակին կառավարության դիմաց որդու սպանության բացահայտման համար ակցիա իրականացնող որդեկորույս մորը՝ Ռուզաննա Ադալյանին, սոցցանցում անվանում էր «գիժ անտեր...», ավելին չէինք էլ սպասում: Այնպես որ, անշուշտ, հաջողություն, պարոն Իսպիրյան, սակայն, այդուհանդերձ, մի հարց է հետաքրքրում՝ Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, որ հանդգնում եք հեռախոս շրխկացնել լրագրողի դեմքին: Ու նմանը ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Արթուր Գրիգորիչի (Գրիգորյան) սանն է իրեն համարում, Երգի պետական թատրոնում նման վարքագիծ դրսեւորող մոմով ման գաս, չես գտնի, Դուք ո՞վ եք: Ամոթ ու խայտառակություն: 

Փաստորեն, մանդատը դրած Արթուր Իսպիրյանը լավ, հարմարավետ «տեղավորվե՞լ է» Երեւանի քաղաքապետի ձախ գրպանում ու անգամ հիմա վախենում է ծպտուն հանել՝ առանց նրան տեղյակ պահելու, որովհետեւ կարող է հանկարծ Տիգրան Ավինյանը բարկանա ու մի քանի բա՞ն հիշեցնի Իսպիրյանին: Ի դեպ, Արթուր Իսպիրյանը կարող էր նաեւ արդարացնել այդ որոշումը եւ բացատրել, թե ինչու է թանկանում, կա արդյոք առավելություն, թե՝ ոչ, բայց՝ ոչ, հավանաբար ինտելեկտն էր «ցավում», դրա համար պատասխանի փոխարեն ստացանք՝ «Էղավ, հաջողություն»:

«ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՇԱՏ ԲԱՆ Ա ԷՂԵԼ»

Հաջորդը, ում հետ խոսեց «Իրավունք»-ը, Երեւանի Կամերային թատրոնի դերասան, հումորիստ, շոումեն ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՍՈՅԱՆՆ էր, ով նոր էր վերադարձել հյուրախաղերից եւ ցանկանում էր հանգստանալ ու չպատասխանել քաղաքական հարցերի: Այնուհանդերձ, մեր հարցին, թե ինչո՞ւ էր տարիներ առաջ պայքարում տրանսպորտի 150 դրամ թանկացման դեմ, իսկ հիմա լռում է, պատասխանեց, թե՝ «Տարիներ առաջ շատ բան ա էղել, անգամ ծովից ծով Հայաստան ենք ունեցել»: Մի կերպ Երանոսյանին վերադարձնելով իրականություն, կրկին փորձեցինք ստանալ գեթ մեկ պատասխան, սակայն ամեն ինչից խոսեց, բայց այդպես էլ չհասկացանք, թե ի՞նչ եղանակ ու իրավիճակ է փոխվել վերջինիս մոտ, եւ հիմա ինչո՞ւ չի ցանկանում նույնկերպ պայքարել տրանսպորտի թանկացման դեմ՝ ունենալով այս հարցում փորձ: 

«Ես ամեն օր օգնում եմ ընտանիքների, անապահով մարդկանց, Արցախից ժամանած հայրենակիցների, բա ինչի՞ էդ մասին չեք խոսում», - վերջում նեղսրտեց Երանոսյանը: Ցավոք, նա մոռացել էր, որ հենց «Իրավունք»-ից է ստացել հարցազրույցի նկարահանման հրավեր: Ինչեւէ, նա խոստացավ մեզ հետ խոսել, սակայն նախապայմանով՝ միայն մշակույթից եւ ոչ մի խոսք քաղաքականությունից: Բայց, սկսենք նրանից, որ մենք չէինք էլ պատրաստվում իր հետ քննարկել երկրի ներքաղաքական իրավիճակը, խոսքն իր հանդիսատեսի ու հեռուստադիտողի մասին է, որոնց համար եւս տրանսպորտը թանկանում է: Տարօրինակ է նման պահվածքը, այնպես չէ՞:

ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ

Զանգահարեցինք նաեւ դերասան, հումորիստ, շոումեն ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ՝ «32 ատամ»-ի Արմուշին: Նա առհասարակ չվերցրեց լսափողը, հավանաբար արդեն իսկ գլխի ընկնելով, որ ինչ պետք է հարցնեինք իրեն: «Ամերիկա տեղ», հանգիստ, անդարդ գլուխը ինչի՞ դնի ցավի տակ: Իր համար գումար է վաստակում Միացյալ Նահանգներում, եւ արդեն բոլորովին մեկ է՝ Երեւանում կթանկանան տրանսպորտը, հացը, ջուրը, գազը, թե՞ այսքան կէժանանան մարդկային հարաբերությունները:

Փորձեցինք կապ հաստատել այլ հայտնիների հետ եւս, որոնք վաղուց տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, բայց ժամանակին պայքարում էին տրանսպորտի 150 դրամ թանկացման դեմ, սակայն լռում են բոլորը, որոնց դեռ մեկ առ մեկ կանդրադառնանք:

«ԿՆԱԽԸՆՏՐԵՄ ԼՌԵԼ»

Գնացինք առաջ. դիջեյ Վակցինայի կամ ԱՐՈՒՍՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ խոսեցինք: Նա սիրով պատասխանեց մեզ, ասելով, թե՝ այս մեծ ողբերգության մեջ տրանսպորտի թանկացումը այնքան փոքր խնդիր է, որ նախընտրում է լռել:

«Ես իմ քաղաքական եւ քաղաքականից դուրս կարծիքը վաղուց ասել եմ, եւ այս մի խնդիրը այնքան փոքր է ընդհանուր կատաստրոֆայի ֆոնին, որ կնախընտրեմ լռել», - ասաց դիջեյ Վակցինան, ապա ավելացրեց. «Երկիր ենք կորցնում՝ ամեն առումով: Սա նման է անդունդ գլորվելուն, բայց զուգահեռ խոսում ենք բաց «լյուկերից», -եզրափակեց նա:

«ՏԵՂՅԱԿ ՉԵՄ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

Նույն հարցով երկու օր սպասեցինք դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (հանրությանն առավել հայտնի է Ռաֆո-Անդո դուետից) պատասխանին: Դե կռահեք՝ ինչ ասաց Անդոն:

«Ես տեղյակ չեմ թանկացման մասին»,- լիովին լուրջ ասաց նա:

Բնականաբար, տեղեկացրինք ու սպասեցինք եւս մեկ օր, որ պատասխանի հարցին, բայց այդպես էլ մեր նամակները մնացին անպատասխան: Զարմանալի է՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ առաջ բոլորը լավ տեղյակ էին թանկացումներից ու անգամ ակտիվ մասնակցում էին ակցիաներին, իսկ հիմա, չգիտես ինչու ու ինչպես, տեղյակ չեն լինում: Հարմար չի՞ տեղեկանալ, կամ՝ լավ, արդեն տեղեկացրինք, բա ինչո՞ւմն է «զադեռշկան», ինչո՞ւ են կրկին լռում... Պատասխանը թողնում ենք ընթերցողի դատին:

Իսկ մեզ մնում է նախկին ցուցարներին մի խորհուրդ տալ՝ վախ բռնող գտեք, գնացեք մոտը, գուցե մոմ թափի, աղոթի, որ այսուհետ չվախենաք գոնե կարծիք հայտնել: Անգամ եթե այդ կարծիքը իշխանական մի չինովնիկի քիմքին հաճելի չլինի կամ հասարակության որոշակի շերտի, միեւնույնն է, այն ձե՛ր կարծիքն է, որը կընդգծի ձեր տեսակն ու «մոխրագույն մկան կերպարից» դուրս կհանի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ո՞ր խաղում Մխիթարյանը կլինի դաշտում և որը բաց կթողնի որակազրկման պատճառով Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. ՊուտինՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր15 միլիոն ռուբլի և փակված պատուհաններ. Վալերի Լեոնտևի համերգային պայմանները ՌուսաստանումԵկամուտների հայտարարագրման օրենքը ստեղծվել է ՀՀ քաղաքացիներին վերահսկելու, նրանց բանկային գաղտնիքին տիրանալու և հավելյալ հարկային բեռ սահմանելու համար․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի ՄոսկվաՎանգայի կանխատեսումները 2025 թվականի համար կենդանակերպի բոլոր նշանների համարԿանայք առևանգվում և վաճառվում են որպես աղախիններ․ 1915 -ից դասեր չեն քաղում. Հայտնի լրագրողի զրույցը Ստամբուլահայ խմբագրի հետՆման սկանդալին առնվազն պետք է հաջորդեր վարչական շրջանի ղեկավարի հրաժարականը. ԶԱՐՄԱՆՔԻնչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինիՀայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳՆՄի փորձեք մեզ վերագրել դավաճանի եւ ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը. Հայկ ՄամիջանյանՊուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ վարել․ ԿրեմլՍուրճ. Արաբիկա, թե՞ Ռոբուստա44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է Գռզո, вышел из себя, будет через полчасаԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա պատասխան, որը թշնամիներին կստիպի զղջալ. ԻՀՊԿԱլիևը պաշտոնական այցով Չինաստանում էԱյդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջՀայտնի է թե երբ խաղադաշտ կվերադառնա Մբապեն«Ռեալը»` 2024 թվականի լավագույն սպորտային թիմԱրսենը մեր աստղն է լինելու. «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Իրակшնում որ պատգшմավորի կինն է Լևոն Մկրտչյանի քпւյրըԱշխատանքից ազատվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը Աշակերտները նկարել են, թե ինչպես է ուսուցիչը դասի ժամանակ ծեծում 8-րդ դասարանցունՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ ԿոնջորյանԱրևմուտքում խոսել են Մակրոնի և Գերմանիայի ապագա կանցլերի «մեղրամսի» մասինՌադայում հայտարարել են՝ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի էԳլուխները պատին կտան, թե կանցկացնեն էդ նախագիծը ու կտուգանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYPԱԺ-ն ընդունեց հայտարարագրման ժամկետի երկարաձգման նախագիծըԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման կապակցությամբԲացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում. Արմեն ԱշոտյանՈւՂԻՂ․ Նորից լարվել է իրավիճակը Երևանի քաղաքապետարանումՊայքար հանուն գոյության. Վանաձորում մայիսի 9-ին պրեմիերա է սպասվումԹրամփը պատասխանել է հարցին՝ հնարավոր է արդյոք Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմումԻ վիճակի չենք 3 տեղ վճարելու, մե´ղկ ա ժողովուրդը. բողոքի ակցիայի մասնակից (տեսանյութ)ՍԱՏՄ պետը պաշտոնա՞նկ կարվի․ News.amՇրջանառության մեջ ենք դրել Հայոց ցեղասպանության ուրացման հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ. Արծվիկ ՄինասյանԵՄ առաքելությունը նկատել է Խոզնավարում կրակոցների հետևանքներըՁենդ կտրի՛, անբարարոյական, տգետ․ լեզվակռիվ՝ Զարուհի Փոստանջյանի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)Օրվա խորհուրդ. ապրիլի 22Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top