ԱԱԾ-ն հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերըկազմակերպում է ընդունելություն հայ-իրանական պետական սահմանիԱգարակ» անցման կետում սպայական, ենթասպայական և շարքային կազմերիհամապատասխան պաշտոններումզինվորական ծառայության անցնելուհամար:
Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան բարձրագույն կրթությամբ, ավագ ենթասպայական պաշտոններում՝ մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, իսկ կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի պաշտոններում՝ մինչև 45 տարեկան իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:
Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74հեռախոսահամարով: