Հանրային տրանսպորտից օգտվող որոշ խավերի համար ներկայացվել է արտոնությունների փաթեթ (լուսանկար)
Հասարակություն![Հանրային տրանսպորտից օգտվող որոշ խավերի համար ներկայացվել է արտոնությունների փաթեթ (լուսանկար)](/timthumb.php?src=disc/15-11-24/0a1f7da20e24041b639880068807b848.jpg&w=780)
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»,- գրել է նա։
![](disc/15-11-24/00780cb910f3c694261861708d02da32.jpg)