Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում ընտրել է Fox News-ի հաղորդավար և բանակի վետերան Փիթ Հեգսեթին
ՄիջազգայինԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը պաշտպանության նախարարի պաշտոնում ընտրել է Fox News-ի հաղորդավար և բանակի վետերան Փիթ Հեգսեթին։
«Փիթը ցմահ մարտիկ էր բանակի և երկրի համար», - ասել է Թրամփը երեքշաբթի հայտարարության մեջ՝ հայտարարելով ընտրության մասին: «Փիթը կոշտ է, խելացի և իսկական հավատացյալ` «Առաջին հերթին Ամերիկային» գաղափարով: Երբ Փիթը ղեկավարում է, Ամերիկայի թշնամիները զգուշացված են. մեր բանակը կրկին հիանալի կլինի, և Ամերիկան երբեք չի նահանջի»,- իր քայլը մեկնաբանել է Թրամփը: