Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններ Ներկայացվել է HONOR X7c սմարթֆոնը Փաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ) Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը Գիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցը Lenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ «Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

Ես նման հայրենիք չեմ ճանաչում. Վարդան Զադոյան

Մշակութային

«ԱՅՍՏԵՂ ԻՄ ԳՏՆՎԵԼԸ ՇԱՏ ՍԽԱԼ Է… ԳՆԱԼՈՒ ԵՄ»

«Իրավունք»-ի զրույցը ՎԱՐԴԱՆ ԶԱԴՈՅԱՆԻ հետ, ով 90-ականներին մեծ ճանաչում էր վայելում թե՛ որպես երգահան, վերադաշնակող (аранжировщик) եւ թե՛ որպես «Նոր հայեր» Ուրախների եւ հնարամիտների ակումբի վառ ներկայացուցիչ, սովորական նախաբան չունեցավ: Մեր նախապատրաստած հարցերին ի պատասխան՝ շատ անկեղծ, ուղղակի ասաց, որ ասելիք չունի: «Ես չեմ ցանկանում ոչ ոքի հետ խոսել, շփվել ու որեւիցե բան պատմել»,- եզրափակեց իր խոսքը Զադոյանը եւ պատրաստվում էր վայր դնել լսափողը:

«ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԵԼ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴ»

Մեկ րոպե, Վարդան: Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել:

Մի բան ասեմ, ինչքան մարդիկ ինձ գնահատում են, 16 անգամ ավել ես ինձ չեմ գնահատում: Դա պայմանավորված է նրանով, որ ես կյանքում չեմ սիրել ու ատել եմ բեմը: Առավել եւս՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբը: Ես ինքս ինձ արդեն համոզել եմ, որ չեմ ցանկանում այս երկրում լինել հայտնի մարդ, եւ այստեղ իմ գտնվելը շատ սխալ է, ու հետագայում անպայման ես գնալու եմ այստեղից:

Ձեր գրեթե բոլոր նախագծերը դառնում էին հիթային, պահանջված ու, անկախ տարիքից՝ բոլորի համար սպասված: Ի վերջո, ո՞րն էր այդ հաջողության գաղտնիքը:

Գաղտնիք չկա, պարզապես նախագծեր էին, որոնք իրագործում էի: Եվ երբեւէ չեմ մտածել, որ նույնիսկ հետեւեմ, տեսնեմ հաջողված են համարվում հասարակության կողմից, թե՝ ոչ: Այն բոլոր նախագծերը, որոնցով ես զբաղվել եմ, զզվում եմ դրանցից:

Իսկ ինչո՞վ եք ուզում զբաղվել, որը Ձեզ հաճելի կլինի:

Ես հիմա իմ սիրած գործով եմ զբաղվում՝ նկարում եմ ու չեմ պատրաստվում նկարներս ցուցահանդեսում ներկայացնել: Դա անում եմ ինձ համար, իմ հետաքրքրության համար: Կրկնվեմ, ես չեմ ցանկանում այս երկրում լինել հայտնի մարդ: Ես ուզում եմ լինել սովորական մարդ, ով ապրում է իր սովորական կենցաղով եւ սովորական մահով էլ կմահանա: Ինձ դուր չի գալիս ընդհանրապես, որ ինձ մեծարում են, գովում են, ասում են՝ Վարդան Զադոյանը սենց-ընենց…

Դա հիասթափությո՞ւն է:

Չէ, երեւի ավելի շատ իմ մարդկային տեսակն է այդպիսին: Հասկանո՞ւմ եք, ես արդեն 47 տարեկան եմ ու ապացուցելու ոչինչ չունեմ: Չեմ ուզում հայտնի լինել, չեմ ուզում ինձնով հպարտանան, ու չեմ ուզում որեւիցե բան արած լինեմ:

«ԻՆՁ ՍԿԶԲՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ, ՀԵՏՈ ՍԿՍԵԼ՝ ՄԵԾԱՐԵԼ»

Վերջերս մի տեսահոլովակից դրվագ էիք հրապարակել սոցցանցում, ինչը լայն արձագանք գտավ: Այդուհանդերձ, Վարդան Զադոյանը կրկին ստեղծագործական ակտիվ փուլո՞ւմ է:

Չէ, ակտիվ փուլում չեմ, եւ այդ տեսահոլովակը «Քոմեդի Քլաբ»-ից է, որը նկարվել է մոտավորապես 8 տարի առաջ, եւ որով պարզապես կիսվել էի իմ սոցէջում:

Ինչո՞վ է պայմանավորված, որ հինգ տարի շարունակ եթերներում չկաք եւ մերժում եք ցանկացած հեռուստատեսային նախագծի մասնակցություն:

Եկեք ժողովրդական լեզվով պատասխանեմ՝ իմ զահլեն գնացել է ամեն ինչից: Ես ո՛չ սպասելիք ունեմ, ո՛չ ցանկանում եմ ինչ-որ բան որեւէ մեկից: «Тот самый Мюнхгаузен» ֆիլմը հիշո՞ւմ եք: Այ, ինձ ժողովուրդը գցել է մոտավորապես բարոն Մյունհաուզենի օրը՝ ինձ սկզբում սպանել են, հետո սկսել՝ մեծարել: Պարզապես այն ժամանակ սպանել պետք չէր…

Այսօր ի՞նչ զբաղվածություն ունեք ռուսական հեռուստաալիքներում, եւ արդյո՞ք կան ծրագրեր, նոր նախագծեր հայաստանյան հեռուստաալիքների հետ:

Չունեմ ոչ մի նախագիծ, ոչ մի նոր ծրագիր: Զբաղվում եմ ինձնով, իմ ընտանիքով:

Ձեր սերունդը հայկական շոուբիզնեսը դարձրեց հայտնի անգամ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ ՌԴ-ում: Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս շոուբիզնեսը, հումորային ժանրում հանդես եկողներին:

Անկեղծ, չեմ կարող ասել, քանի որ երեւի մի 8-10 տարի է հեռուստացույց չեմ նայում եւ չեմ ճանաչում մարդկանց: Ասեմ, որ մի երկու շաբաթ առաջ ինձ ծանոթացրին Գարիկ Պապոյանի հետ: Մինչ այդ, չէի ճանաչում նրան: Ես վերջերս ճանաչեցի Արամ MP3-ին: Չեմ ճանաչում հայերին, չգիտեմ նրանց: Ես միայն ճանաչում եմ իմ թիմի տղերքին՝ Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արտակին, Մանթաշին եւ այլն: Այսինքն՝ իմ ընկերներին եմ ճանաչում եւ այն ընկերներին, որոնք իմ կյանքում եղել են ու ինչ-որ բան անցել են ինձ հետ: Իսկ թե այսօրվա երիտասարդությունն ինչով է զբաղվում, անկեղծ ասած, ինձ համար մեկ է:

«ԵՍ ԱՅՍ ԴԱՏԱՐԿ ԱՆՏԱՌՈՒՄ ԷԼ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՄ»

Ո՞վ է Ձեզ համար պատմական անձ, մշակութային դեմք:

Ինձ համար պատմական լեգենդար դեմք է Լեոնիդ Ենգիբարովը, համաշխարհային դեմք է Ֆրունզիկը Մկրտչյան, Խորենը Աբրահամյան: Ցավոք, ինչ ծնվել եմ, այդ օրվանից մինչ օրս դեռ դեմք չի ծնվել... Դե հիմա գնացեք ու մտածեք արժեհամակարգի մասին, թե ի՞նչ է եղել իրական արժեհամակարգը:

Մշտապես հնչեղ է եղել «Նոր հայերի» ցանկացած կարծիք՝ լինի հումորային, խիստ լուրջ եւ անգամ քաղաքական: Այսօր ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան առկա ներքաղաքական իրավիճակը:

Ես չգիտեմ, թե Հայաստանի վիճակն ինչպիսին է:

Բայց չէ որ Դուք ապրում եք Հայաստանում, եւ Ձեր երեխաներն են մեծանում այստեղ:

Ես երբ տանից դուրս եմ գալիս շքամուտք, արդեն հայրենիքում չեմ, իմ հայրենիքը իմ տունն է, որը սկսվում եւ ավարտվում է իմ պատուհանով եւ դռնով: Ես նման հայրենիք չեմ ճանաչում:

Իսկ ինչո՞ւ չեք փոխում այս իրականությունը դեպի լավը: Բոլորս հիասթափվենք գնա՞նք, ո՞ւմ թողնենք մեր հայրենիքը:

Ես այս դատարկ անտառում էլ անելիք չունեմ: Ինչքան կարող եմ ապրել այս երկրում ու աղոթել, որ իմ տղային չսպանեն բանակում, կամ ... կամ ...

Անիմաստ եմ համարում հարցնել, թե ինչ նոր ծրագրեր ունեք ապագայում…

Այո, որովհետեւ ինչ էլ անեմ, այսուհետ միայն ինձ համար եմ անելու: Այստեղ ոչինչ չի գնահատվում: Էսօրվա օրով ես, որպես Ձեր ասած Վարդան Զադոյան, աշխատանք չունեմ ու դժվարությամբ պահում եմ իմ երեխաներին: Փնտրում եմ աշխատանք, բայց որտե՞ղ, խանութի մենեջե՞ր... Ու հետաքրքիրն այն է, որ այսօր միայն Դուք եք ինձ զանգել ու հիշել, որովհետեւ նույն սերնդի մարդ ենք, բայց բոլորը, կարծես, թքած ունեն ինձ վրա, ու դա վաղուց է այդպես:

«ԱՅԴ ՄԱՐԴԸ ՉԵՄ, ՈՐ ԳՆԱՄ ՊԼԱԿԱՏԸ ԿՊՑՆԵՄ ՎՐԱՍ ՈՒ ԱՍԵՄ՝ ԵԿԵԼ ԵՄ»

Իսկ գուցե Դուք գնաք եւ նոր նախագծեր առաջարկեք….

Գիտեք, ես այդ մարդը չեմ, որ գնամ պլակատը կպցնեմ վրաս ու ասեմ՝ եկել եմ: Ես ինչ արել եմ՝ արել եմ լուռ, առանց պլակատների, ու լավ է ստացվել, հիթային է ստացվել, բայց դա եղել է առանց ինքնագովասանքի: Իսկ ինչ-որ նոր բան բացելու, ստեղծելու համար պետք է մարդ ունենա ֆինանսական բազա կամ հարուստ հայր, քավոր, գոնե խնայած գումար: Նման բաներ բացելու, ստեղծելու համար ֆինանս է հարկավոր: Ի՞նչ եք կարծում, եթե ինձ տան մեծ, լուրջ գումար, ես մի մեծ, որակյալ նախագիծ չե՞մ անի: Իհարկե՝ կանեմ:

Ի՞նչ կասեք ԿԳՄՍ նախարարությանը:

Ես չգիտեմ՝ արդյո՞ք կա նման բան, թե՝ չէ: Ես ոչինչ չգիտեմ: Մի անգամ դրսում նկարահանում արեցի, ու դա համընկավ Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ, ինձ անմիջապես կապեցին Նիկոլի հետ, ասեցին, որ ես նիկոլական եմ: Բայց ես նիկոլական չեմ, սերժական չեմ ու քոչարյանական չեմ:

Հին Երեւանը կարոտո՞ւմ եք:

Այո, ես իմ մանկության Երեւանն եմ կարոտում ու շատ հաճախ եմ հիշում այն, ինչպես նաեւ ընկերներիս եմ շատ կարոտում, ովքեր, ցավոք, չկան: Շատ մարդիկ մահացան իմ կյանքում՝ Հայկոն եւ այլն…

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, լուսահոգի Հայկոյի անունը տալուց հետո՝ լռեցինք երկուստեք… Այսպիսին է այսօր Վարդան Զադոյանը, ով ամեն բառի տակ, թե իր համար ամեն բան մեկ է, թաքցնում է խոր ցավ, վիրավորանք, կսկիծ: Թաքցնում է մեծ սերն ու նվիրվածությունն առ հայրենիք: Իսկ վերջում կրկին մեջբերեց բարոն Մյունհաուզենին. «Ինչո՞վ եք զբաղված, բարո՛ն: Ուղղակի ապրում եմ»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՆերկայացվել է HONOR X7c սմարթֆոնըՓաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ)Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորություններըԾանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքըԳիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցըLenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ«Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասինՍուրճին կաթ հավելելու դեպքում ըմպելիքն ավելի օգտակար է դառնում․ հետազոտությունԹրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրաՄի քանի ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում ենՎրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ​​ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ ԿոբախիձեՆերկայացվել է HONOR X9c սմարթֆոնըԷրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համարՍիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել. ԶԼՄ-ներԳիտնականները ճարպակալման հավանականությունը մեծացնող նոր մեխանիզմ են հայտնաբերելԱդրբեջանին սահմանակից մարզերում ՀՀ բնակչության թիվը շեշտակի նվազել է. վիճակագրություն«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթության Մոսկվայում Սիրիայի դեսպանը Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանելԱսադն իր իշխանության տապալումից առաջ հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ գործարքից․ WPՈչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. ՊուտինԼրատվությունը չպետք է լցնել անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա. Միխայիլ ՊետրովՊուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթինՄեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերն ու կսահմանափակի փոխգործակցությունըԸնտրեցին դրան, սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում, անունը չեմ ուզում տալ`ճնշումս բարձրանում է. Լևոն ՇարաֆյանԱռաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ ԷրդողանՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտեՍա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. ՄիրզոյանԳիտնականները հայտնաբերել են կապ անհանգիստ քնի ու թուլամտության միջև«Արտյոմ Կանևսկոյը» դեռ արգելանքի տակ է, բայց մեղադրանք առայժմ չի ներկայացվելԱվոկադոն բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը. JNԻնչպես է լուծվելու ուկրաինական հակամարտությունը՝ ըստ ԿադիրովիՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԻրանը հայտնել է՝ ինչ պայմաններով կփոխգործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿԶելենսկին խաղաղություն և հրադադար է ուզում․ ԹրամփԹագուհի Թովմասյանի դուստրը չեմպիոն է դարձելՄի թիրախավորեք մարդկանց, ովքեր տարիներ շարունակ, գիշեր ու զոր փորձում են կարգ ու կանոն հատատելՊուտինն ինքն է որոշում կայացրել ապաստան տրամադրել Ասադին. ՊեսկովԳլխավոր տոնածառի տոնակատարությունը բեմադրելուց առաջ ի՞նչ է ծխել ռեժիսորըԱրթուր Դավթյանը` գավաթի խաղարկության հաղթող Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասինԱսադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. Asr-e IranՎթար․ մի քանի ժամ գազ չի լինիԶախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերըՀայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարըԱմենափրկիչ եկեղեցու վերաօծմանը «ժողջան» ասելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթածը ժողովրդի հետ տաճարում չէր...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top