ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է Ուկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների Ինչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած Ասադին Հայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ… Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ

Օկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգ

Հասարակություն

Monument Watch-ը ահազանգում է․ 

 2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ (https://t.me/bez_tor/56684?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR020wZXNdTj9Ysb2LnMxXetEhX_ppf0ytX8plmsg7Wbr4Frymo-szD2O3w_aem_uzmJO9TurxtNvujCjmIz7Q): Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:

Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:

Մեր արձագանքը

‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման  և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict. The Hague, 14 May 1954, article 4)։

Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list - Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց:

Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր  2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է   ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը,  որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող  բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&reference=2024/2580(RS)

2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը (https://westernarmeniatv.com/en/politics_wa/the-text-of-the-resolution-of-the-french-senate-on-artsakh/ )։

Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի  հաշվետվությունը»  իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան (https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԾանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԷՈւկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԻնչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած ԱսադինՀայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ…Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի ԽաչատրյանԻնչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացումՌուսական ուժերը լիկվիդացրել են Կուրախովոյի «կաթսան»Աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային թարմացված աղյուսակը. ՈՒԵՖԱ Ուկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով. New York TimesԻնձ սպառնացել են, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը. Տիգրան ԱվետիսյանՍկսված ինքնաոչնչացման գործընթացն այլեւս անկասելի է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե ԱրամյանՏարին «SMS խնդրանքով» կսկսվի նրանց համար. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւմ է հաջորդը հոշոտելու իշխող «ցեղախումբը»Մխիթարյանը և Բարսեղյանը` «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգի հավակնորդներԱԱ-2026.Վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցներըԶավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔԹբիլիսիում բողոքի նոր երթերը կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը․ NewsGeorhia (լուսանկար)Ռուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա. Financial TimesՌուսական անօդաչուն ոչնչացնում է բրիտանական Challenger 2 տանկը (Տեսանյութ)Տեսչական մարմնի աշխատակիցը չի պատասխանում լրագրողի հարցերինՎրացական «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբավորումը լքում է խորհրդարանը. NewsGeorgiaԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաքՉինաստանի նախագահը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը․ CBSՈՒՂԻՂ. Կօգտվի՞ Ալիևը հնարավորությունների պատուհանից. Հայկ ԲաբուխանյանԶելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆԱլեքսանդր Ռաբինովիչը նշանակվել է Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) սպասարկման և հյուրընկալության կոմիտեի նախագահՌուսների այսօրվա մասշտաբային հրթիռային հարձակումը Ուկրաինային գրեթե զրկել է էներգետիկայիցՎրացական իշխանությունները մեղավոր են եվրոպային դավաճանելու մեջ․ ՄակրոնՓաշինյան-Պուտին հանդիպում կլինի՞ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՖՖ-ի նկատմամբ Ազգային անվտանգության վտանգի դեպքում Թուրքիան Սիրիայում ընդդիմության դեմ գործողություններ կձեռնարկի. ԷրդողանԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. ՕկամպոԿա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալԹուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակելԹուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. ԳեղամյանՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաԱդրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանիՌուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ԳալուզինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏՈՆ, ՈՐ ՔԻՉ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ Է ՀԱՍՈՒ Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու. դեկտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top