Նոր կառավարության առաջին նիստը Սիրիայում տիպիկ գրոհային ոճով էր (Տեսանյութ) Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը կպահպանի իր բազաները Սիրիայում Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏ Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է Ուկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար «ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների

Ուր կտանի Նիկոլի բուդապեշտյան հեծանվավազքը

Վերլուծություն

Այս­պի­սով, մինչ ­Փա­շին­յա­նը ­Բուդապեշտում հե­ծա­նիվ էր քշում, հետն էլ վա­խե­նա­լով, թե՝ «Չ­կանգ­նաց­նեն մեզ ոս­տի­կան­նե­րը՝ խայ­տա­ռակ ըլ­նենք», ­Բաք­վում մեկ­նար­կեց COP29 գա­գա­թա­ժո­ղո­վը, ո­րին այդ­քան եր­կար սպա­սում էր Ա­լիե­ւը: ­Քա­ղա­քա­կան ի­մաս­տով այդ գա­գա­թա­ժո­ղովն ի­րե­նից ինչ-որ ար­տա­ռոց բան չի ներ­կա­յաց­նում. կ­­հա­վաք­վեն, մի քիչ կլի­մա­յից կխո­սեն եւ «կցվրվեն տնե­րով»: ­Սա­կայն Ա­լիե­ւի հա­մար սա կա­րե­ւոր էր այն­քա­նով, որ փոր­ձում է ցույց տալ, թե Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լով, ոչ միայն չի ար­ժա­նա­ցել աշ­խար­հի քննա­դա­տութ­յա­նը, այլ բո­լո­րը գա­լիս են ­Բա­քու:

ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱՅԻ «ԳԼԽԻՑ ԿԹՌՆԻ՞»

­­Բայց մեկ բան էլ էր պետք Ա­լիե­ւին: Իր դիր­քը կա­րե­ւո­րե­լու հա­մար պետք էր, որ գա­գա­թա­ժո­ղո­վին հնա­րա­վո­րինս շատ երկր­ներ մաս­նակ­ցեին ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով: Բ­նա­կա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին խոս­քը լի­դեր պե­տութ­յուն­նե­րի մա­սին է՝ ԱՄՆ, ­Ռու­սաս­տան, ­Չի­նաս­տան եւ այլն: Ա­սենք, ա­ռա­ջին հեր­թին Ա­լիե­ւի հա­մար պետք է որ կա­րե­ւոր­վեր Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յութ­յու­նը: ­Բանն այն է, որ Ար­ցա­խի հետ կապ­ված Ա­րեւ­մուտ­քին «գցե­լով»՝ հրա­ժար­վե­լով ա­րեւմտ­յան հար­թա­կում ա­ռաջ գնալ հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված, Ա­լիե­ւը նաեւ այս պա­հին սկսել է ձեռք բե­րել նույն Ար­ւե­մուտ­քի հա­կա­ռա­կոր­դի կեր­պար: Այն կար­գի, որ այս պա­հին քիչ չեն կո­չե­րը, թե պետք է հրա­ժար­վել ադր­բե­ջա­նա­կան գա­զից եւ սկսել պատ­ժա­մի­ջո­ցա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն: Ու այդ դի­նա­մի­կան կա­րող է սրվել, ե­թե ռու­սա­կան հար­թա­կում գնա մին­չեւ վերջ, այն է՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքման:

Ա­ռա­վել եւս, որ այս ի­րա­վի­ճա­կի ֆո­նին բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ար­ձա­գանք ստա­ցան ­Հա­յաս­տա­նին ուղղ­ված Ա­լիե­ւի վեր­ջին լկտի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք տա­նում էին այն մտքին, թե ­Նի­կո­լը կա­նի այն, ինչ ին­քը կա­սի: Լ­րա­ցավ 44-օր­յա պա­տե­րազ­մի եւ նո­յեմ­բե­րի 9-ի հրա­դա­դա­րի 4 տա­րին, եւ ինչ­պես ցույց է տվել այդ տա­րի­նե­րի պատ­մութ­յու­նը, ­Նի­կոլն ի­րոք «վիր­տո­ւո­զա­բար» է պա­րում Ա­լիե­ւի դու­դու­կի տակ: Ա­սենք, ­Հա­յաս­տա­նին էլ հասց­րել է այն վի­ճա­կին, երբ ան­գամ Վ­րաս­տա­նի լի­բե­րաստ եւ բեր­դի ու­ղին բռնած նա­խա­գահ ­Զու­րա­բիշ­վի­լին է սկսել հո­ղա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել: ­Բայց, ­Նի­կո­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հաշ­վին այդ շա­հե­կան վի­ճա­կը ձեռք­բե­րած Ա­լիեւն իր ներ­կա­յիս նման ծայ­րա­հեղ լկտի հայ­տա­րա­րութ­յու­նն­­ե­րով նաեւ ինքն ի­րեն է հար­վա­ծում: Այ­սինքն, ցույց տա­լով, թե հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան միայն ի­րե­նից է կախ­ված, նա շա­րու­նա­կում է իր վրա կու­տա­կել ա­րեւմտ­յան նե­գա­տիվ ռեակ­ցիան, թե, ­Նի­կո­լը գործ չու­նի, հենց Ալ­իեւն է ի­րենց «գցո­ղը»:

­­Թե­րեւս այդ նե­գա­տի­վը մեղ­մե­լու եւ COP29-ում Ա­րեւ­մուտ­քից տպա­վո­րիչ պատ­վի­րա­կու­թյուն­ներ ստա­նա­լու հա­մար էր, որ Ա­լիե­ւը գնաց եւս մեկ ա­վանտ­յու­րա­յի: ­Կար­ծես թե ի­մաս­տը սա էր՝ ցույց տալ, որ ին­քը ռուս­նե­րի հետ այն­քան էլ սերտ կա­պեր չու­նի, ա­վե­լին, որ ­Մոսկ­վան «տա­կից» իր դեմ է աշ­խա­տում: ­Խոս­քը` գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին քա­ղա­քա­գետ ­Նա­զա­քեթ ­Մա­մե­դո­վա­յին 13 տար­վա ա­զա­տազրկ­ման դա­տա­պար­տե­լու աղ­մուկ հա­նած պատ­մութ­յան մա­սին է, ա­վե­լի կոնկ­րետ՝ որ նրան մե­ղա­վոր են ճա­նա­չել «ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան» մեջ՝ դա­տա­պար­տե­լով «պե­տա­կան ​​դա­վա­ճա­նութ­յան հա­մար»։ Իսկ մինչ այդ, նույն «հիմ­քով» ձեր­բա­կա­լել էին եւս եր­կու քա­ղա­քա­գե­տի՝ Իբ­րա­հիմ ­Հա­սա­նո­վին ու Իբ­րա­հիմ ­Գում­բա­տո­վին: Ն­ման է ակ­նար­կի, որ ե­թե «ռուս շպիոն­նե­րի» է բռնում, ու­րեմն ­Մոսկ­վա­յի հետ լուրջ խնդիր­ներ կան: ­Բայց այդ­պե՞ս է…

ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«­­Ռուս շպիոն­նե­րի» այս պատ­մութ­յու­նը շատ հե­տաքր­քիր ար­մատ­ներ ու­նի: Այս­պես, ըստ ռուս քա­ղա­քա­գետ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գի­տա­կան ​​կենտ­րո­նի տնօ­րեն, ­Մոսկ­վա­յի պե­տա­կան ​​հա­մալ­սա­րա­նի սո­ցիո­լո­գիա­յի ֆա­կուլ­տե­տի պահ­պա­նո­ղա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, Եվ­րա­սիա­կան կո­մի­տեի ան­դամ, ­Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, տե­ղե­կատ­վա­կան եւ վեր­լու­ծա­կան «Եվ­րա­սիա» պոր­տա­լի գլխա­վոր խմբա­գիր. «Իզ­բորս­կի» ա­կում­բի ան­դամ ­Վա­լե­րի ­Կո­րո­վի­նը ան­ձամբ է շփում­ներ ու­նե­ցել այդ քա­ղա­քա­գետ­նե­րի հետ: Ա­վե­լին, հենց Ադր­բե­ջանն է Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լուց ա­ռաջ խաղ սկսել ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան-մե­դիա հար­թա­կում դաշ­նա­կից­ներ գտնե­լու հա­մար, քա­նի որ, ըստ ­Կո­րո­վի­նի. «Այդ պա­հին ադր­բե­ջա­նա­կան կող­մին իս­կա­պես անհ­րա­ժեշտ էր ռու­սա­կան հայ­րե­նա­սի­րա­կան հա­մայն­քի ա­ջակ­ցութ­յու­նը, քա­նի որ պարզ դար­ձավ, որ ­Ռու­սաս­տա­նի ողջ մե­դիա տա­րած­քը, ինչ­պես հե­տա­գա­յում կի­սե­ցին ադր­բե­ջան­ցի գոր­ծըն­կեր­նե­րը, «գրավ­վել է հա­յե­րի կող­մից», եւ հայ­րե­նա­սի­րա­կան հա­մայն­քը, բա­ցա­ռութ­յամբ մի քա­նի հայտ­նի քա­ղա­քա­գետ­նե­րի, լիո­վին հա­մակ­րում է ­Ղա­րա­բա­ղին»։ Այդ թվում՝ հի­շա­տակ­ված «Իզ­բորս­կի» ա­կում­բի մի­ջո­ցով:

­­Կո­րո­վի­նը, ով ան­ձամբ է մաս­նակ­ցել այս պատ­մութ­յա­նը, գրում է. «­Բաք­վից է­մի­սար­նե­րը սկսե­ցին հա­ճա­խա­կի այ­ցե­լել ­Մոսկ­վա: ­Մենք ու­ղիղ գնա­ցինք «Իզ­բորս­կի» ա­կումբ՝ հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­գետ­նե­րի, մտա­ծող­նե­րի, գրող­նե­րի, փի­լի­սո­փա­նե­րի եւ փոր­ձա­գետ­նե­րի հա­մայնք։ Ա­կում­բի ղե­կա­վար Ա­լեք­սանդր Պ­րո­խա­նովն այ­ցե­լեց ­Բա­քու, որ­տեղ հան­դի­պում ու­նե­ցավ նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­ե­ւի հետ, իսկ հե­տո «Իզ­բորս­կի» ա­կում­բի մի ամ­բողջ պատ­վի­րա­կութ­յուն այ­ցե­լեց Ադր­բե­ջան, այդ թվում՝ փի­լի­սո­փա եւ ­Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման ա­ռաջ­նորդ Ա­լեք­սանդր ­Դու­գի­նը, ինչ­պես նաեւ. այս տո­ղե­րի հե­ղի­նա­կը…»: Ա­պա ադր­բե­ջա­նա­մետ մի­ջո­ցա­ռում­ներ են կազ­մա­կերպ­վել ­Մոսկ­վա­յում, ­Բա­քվում տար­բեր գոր­ծիչ­նե­րի է կցել այս ա­մե­նին, այդ թվում, նույն ­Կո­րո­վի­նը նկա­տե­լի շփում­ներ է ու­նե­ցել ձեր­բա­կալ­ված քա­ղա­քա­գետ­նե­րի հետ:

Ա­պա ­Կո­րո­վինն ա­վե­լաց­նում է. «­Պատ­կե­րաց­րեք իմ զար­ման­քը, գրե­թե մեկ տա­րի անց, երբ այս ա­մե­նի հա­մար ­Հա­սա­նո­վին, ­Գում­բա­տո­վին եւ ­Մա­մե­դո­վա­յին ձեր­բա­կա­լե­ցին ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը եւ նե­տե­ցին բանտ: Սկզ­բում դա ինձ զար­մանք ու տա­րա­կու­սանք ա­ռա­ջաց­րեց, հե­տո, երբ մե­ղադ­րան­քի ման­րա­մաս­նե­րը սկսե­ցին հայտն­վել, ես ցնցվե­ցի։ ­Հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն ռու­սա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ… Ինձ հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու մե­ղադ­րանք ­Դու­գի­նի հետ»:

Ի­հար­կե, ռուս քա­ղա­քա­գետն այս ա­մե­նով ցույց է տա­լիս, որ մինչ նի­կոլ­յան թի­մը Ա­րեւ­մուտք էր խա­ղում, ա­զե­րի­նե­րը շատ լավ գոր­ծե­ցին ռու­սա­կան դաշ­տում եւ ի­րեն­ցը ստա­ցան. «Երբ Ադր­բե­ջա­նին անհ­րա­ժեշտ էր ­Ռու­սաս­տա­նի կող­մից մե­դիա եւ բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յուն մին­չեւ ­Ղա­րա­բա­ղի բռնակ­ցու­մը, հատ­կա­պես ռուս հայ­րե­նա­սեր հա­մայն­քի կող­մից, նրանք ա­մեն ինչ ա­րե­ցին մեր բա­րե­հա­ճութ­յու­նը շա­հե­լու հա­մար: ­Մի­ջո­ցա­ռում­ներ պատ­վի­րե­ցին, ի­րենք ե­կան, մեզ տա­րան այն­տեղ, ու­տե­լիք ու ջուր տվե­ցին, հա­մո­զե­ցին, որ ա­մեն կերպ ա­ջակ­ցենք ի­րենց։ ­Բայց գործն ա­վարտ­ված է. ­Ղա­րա­բա­ղը գտնվում է Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղութ­յան տակ, եւ ռուս հայ­րե­նա­սեր­նե­րի, ինչ­պես մե­դիա ակ­տի­վիստ­նե­րի, եւ բո­լոր նրանց, ով­քեր ըն­կել են ադր­բե­ջան­ցի է­մի­սար­նե­րի հնարք­նե­րի տակ, այ­լեւս կա­րի­քը չու­նեն»: ­Սա­կայն այս ան­գամ խոս­քը այլ ե­րե­ւույ­թի մա­սին է: Այն է՝ ե­թե Ա­լիե­ւը ո­րո­շել է «ռու­սա­կան շպիո­նի» տակ գրան­ցել հենց ­Բաք­վի կազ­մա­կեր­պած խա­ղի մեջ ներգ­րավ­ված ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­գետ­նե­րին՝ Ա­րեւ­մու­տքին ինչ-որ բան ցույց տա­լու հա­մար, ա­պա դա կա­րո՞ղ է նաեւ նշա­նա­կել, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում այն մա­կար­դա­կի վրա չեն, ինչ­պես փոր­ձում է ներ­կա­յաց­նել Ա­լիե­ւը՝ ա­մեն ան­գամ ­Մոսկ­վա այ­ցե­լե­լիս: ­Կամ, որ միտք ու­նի «գցել» ռուս­նե­րին:

ՆՈՐ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ ԲԱՆ ՉՏՎԵՑ

Իսկ պա­տա­հա­կա՞ն է, որ մի շարք տե­ղե­կաց­ված աղբ­յուր­ներ հենց այս ա­մե­նի հետ են կա­պում փաս­տը, որ ­Պու­տի­նը չմաս­նակ­ցեց COP29-ին: Մ­յուս կող­մից, Ա­րեւ­մուտքն էլ ինչ-որ ար­տա­ռոց բարձր մա­կար­դա­կով ­Բա­քու չգնաց: ­Փաս­տը, որ ԱՄՆ-ի պատ­վիա­կութ­յու­նը ղե­կա­վա­րում էր ­Պետ­դե­պար­տա­մեն­տի բա­վա­կա­նին հա­մեստ մա­կար­դա­կի պաշ­տոն­յա, հենց այդ մա­սին է ակ­նար­կում: Ընդ ո­րում, հիմ­նա­կա­նում նույն վի­ճակն է նաեւ ա­րեւմտ­յան մյուս պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի հետ կապ­ված: Իսկ ա­րեւմտ­յան լի­բե­րալ լրատ­վա­մի­ջոց­նե­րը փոր­ձում են Ա­լիե­ւի ա­նու­նը կա­պել տար­բեր բնա­պահ­պա­նա­կան սկան­դալ­նե­րի հետ, թեեւ նա հենց բնա­պահ­պա­նա­կան գա­գա­թա­ժո­ղով էր ըն­դու­նել:

­­Բա­ցի այդ, այն ի­րա­վի­ճա­կը, ո­րը Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո ա­ռաջ է ե­կել Ա­րեւ­մուտ­քում, իր հեր­թին է հու­շում այն մա­սին, որ այն­տեղ այս պա­հին պար­զա­պես ­Բաք­վի կամ ­Հա­յաս­տա­նի հար­ցե­րը չէ, որ կա­րող են ա­ռա­ջին պլա­նում լի­նել: ­Գու­մա­րած դրան, միան­գա­մայն ա­նո­րոշ է մնում նաեւ ա­պա­գան, հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փի հե­տա­գա քայ­լե­րի հետ կապ­ված միայն տա­րաբ­նույթ վար­կած­ներ են պտտվում:

Այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը կա­րո՞ղ է նաեւ ­Մոսկ­վա­յի «գլխից թռնել». թե­րեւս քիչ հա­վա­նա­կան է: Ա­մեն դեպ­քում, նա­խօ­րեին Ա­լիե­ւը եւս հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջանն ու ­Հա­յաս­տա­նը մոտ են խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի տեքս­տի վե­րա­բեր­յալ վերջ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յա­նը: Եվ չմո­ռա­նանք, որ խոս­քը ­Կա­զա­նում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա շա­րու­նակ­վող գոր­ծըն­թա­ցի մա­սին է: Ա­լի­ե­ւը միա­ժա­մա­նակ նշել է, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րը կշա­րու­նակ­վեն COP29-ի ա­վար­տից հե­տո, այ­սինքն` խո­սակ­ցութ­յու­ննե­րը, թե հենց COP29-ի ժա­մա­նակ հնա­րա­վոր է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագ­րում, ինչ­պես եւ են­թադ­րում էինք, ան­հիմն են: Այ­սինքն, այս պա­հին օ­րա­կար­գում է մնում վար­կա­ծը, որ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նա­խաս­տո­րագ­րում կա­րող է տե­ղի ու­նե­նալ ղա­զա­խա­կան հար­թա­կում, իսկ ստո­րագ­րու­մը, ե­թե նոր փո­փո­խութ­յուն­ներ չլի­նեն, կլի­նի դեկ­տեմ­բե­րի վեր­ջին՝ ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

Ա­սենք, ներ­կա ի­րա­վի­ճա­կում ­Նի­կո­լը եւս հայտն­վում է «եր­կա­կի խա­ղից դուրս» վի­ճա­կում: Ա­մե­րիկ­յան է­լի­տա­յի այն թե­ւը, ո­րը Բ­լին­քե­նի միջ­նոր­դութ­յամբ ա­ռաջ էր տա­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» վա­շինգ­տոն­յան տար­բե­րա­կը, պաշ­տո­նա­վար­ման ա­վար­տին մնա­ցած մոտ եր­կու ա­միս­նե­րին հա­զիվ թե ան­գամ մտա­ծի հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յի մա­սին: Թ­րամ­փի թի­մից եւս այլ կար­գի ազ­դակ­ներ են գա­լիս, ո­րին դեռ կհաս­նենք: ­Գու­մա­րած, ­Նի­կո­լը ­Բու­դա­պեշ­տում էր, որ­տեղ հա­վաք­վել էին եվ­րո­պա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը՝ փոր­ձե­լով գլուխ հա­նել, թե ինչ է պետք սպա­սել Թ­րամ­փից, եւ ինչ ռազ­մա­վա­րութ­յամբ են գոր­ծե­լու: Ն­ման է, որ ոչ մի ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի էլ չե­կան: Այ­սինքն, երբ եվ­րո­պա­ցի­նե­րը չու­նեն «ինչ ա­նել» հար­ցի պա­տաս­խա­նը, ա­պա քիչ հա­վա­նա­կան է, որ հե­ծան­վա­յին զբո­սանք­նե­րի ա­րան­քում ­Նի­կո­լը, հան­դի­պե­լով ­Մակ­րո­նին, ստա­ցած լի­նի ա­րեւմտ­յան կուր­սին հա­վա­տա­րիմ մնա­լու թե­մա­յով ո­գեշն­չող հույ­սեր: Ն­ման ի­րա­վի­ճա­կում, թե­րեւս, ­Նի­կո­լի հա­մար եւս ­Սանկտ ­Պե­տեր­բուր­գում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը մնում է խել­քին մոտ միակ տար­բե­րա­կը:






Նոր կառավարության առաջին նիստը Սիրիայում տիպիկ գրոհային ոճով էր (Տեսանյութ)Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը կպահպանի իր բազաները ՍիրիայումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԵՏԾանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ ԼԻԲԵՐԱՍՏՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՐՁԱԿՎԻԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ ԷՈւկրաինան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ Ղրիմը ռուսական տարածք ներկայացնելու համար«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԽ-ԻՆ ԻՆՁ ԿՏԵՍՆԵՔ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀՐԱՁԻԳ, ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԻնչու են արեւմտյան աղբյուրները շարունակում քարկոծել երկիրը լքած ԱսադինՀայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ…Մոսկվայում ադրբեջանցի լրագրող կանայք չկարողացան ոտք դնել Մուսայելյանի սրբատեղի համարվող աշխատասենյակ Համատիրությունները ոչինչ չանելով՝ գումարներ են կորզում քաղաքացիներից. Անի ԽաչատրյանԻնչու AMVA-ի կազմակերպիչներին անվանեց «գեյ». Շպռոտը փակագծեր է բացումՌուսական ուժերը լիկվիդացրել են Կուրախովոյի «կաթսան»Աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային թարմացված աղյուսակը. ՈՒԵՖԱ Ուկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով. New York TimesԻնձ սպառնացել են, բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը. Տիգրան ԱվետիսյանՍկսված ինքնաոչնչացման գործընթացն այլեւս անկասելի է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե ԱրամյանՏարին «SMS խնդրանքով» կսկսվի նրանց համար. ԲԱՄԲԱՍԱՆՔՈւմ է հաջորդը հոշոտելու իշխող «ցեղախումբը»Մխիթարյանը և Բարսեղյանը` «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգի հավակնորդներԱԱ-2026.Վիճակահանության արդյունքում հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցներըԶավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔԹբիլիսիում բողոքի նոր երթերը կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը․ NewsGeorhia (լուսանկար)Ռուսաստանը կարող է այս շաբաթավերջին «Օրեշնիկ»-ով հարձակվել Ուկրաինայի վրա. Financial TimesՌուսական անօդաչուն ոչնչացնում է բրիտանական Challenger 2 տանկը (Տեսանյութ)Տեսչական մարմնի աշխատակիցը չի պատասխանում լրագրողի հարցերինՎրացական «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբավորումը լքում է խորհրդարանը. NewsGeorgiaԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաքՉինաստանի նախագահը չի մասնակցի Թրամփի երդմնակալությանը․ CBSՈՒՂԻՂ. Կօգտվի՞ Ալիևը հնարավորությունների պատուհանից. Հայկ ԲաբուխանյանԶելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆԱլեքսանդր Ռաբինովիչը նշանակվել է Եվրասիական վարկանիշային գործակալության (EPA) սպասարկման և հյուրընկալության կոմիտեի նախագահՌուսների այսօրվա մասշտաբային հրթիռային հարձակումը Ուկրաինային գրեթե զրկել է էներգետիկայիցՎրացական իշխանությունները մեղավոր են եվրոպային դավաճանելու մեջ․ ՄակրոնՓաշինյան-Պուտին հանդիպում կլինի՞ՈՒԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՖՖ-ի նկատմամբ Ազգային անվտանգության վտանգի դեպքում Թուրքիան Սիրիայում ընդդիմության դեմ գործողություններ կձեռնարկի. ԷրդողանԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. ՕկամպոԿա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին է․ ՌԴ ԱԳՆ տեղակալԹուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակելԹուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն, հիմա դափնիները հավաքելու ժամանակն է. ԳեղամյանՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՄոսկվաԱդրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանիՌուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ԳալուզինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top