Շամպինյոններն օգնում են նիհարել
ՀասարակությունԱմերիկյան գիտնականների վերջին ուսումնասիրությունն ապացուցել է, որ շամպինյոնների օգտագործումը նպաստում է նիհարելուն:
Ըստ РБК-ի, գիտափորձի համար գիտնականները հրավիրել են ավելորդ քաշ ունեցող 73 կամավորի, որոնց միջին տարիքը կազմել է 48 տարեկան: Փորձի մասնակիցների 88%-ը կանայք են եղել: Հետազոտությունն անցկացվել է մեկ տարվա ընթացքում: Կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի անդամներն ամեն օր մեկ բաժակ սունկ են կերել, իսկ մյուսները շարունակել են սնվել սովորական սննդակարգով: Պարզվել է, որ նրանք, ովքեր սունկ են կերել, մեկ տարվա ընթացքում 3 կգ կորցրել են: Իսկ սովորականի նման սնվողների քաշը նույնն է մնացել:
Հետազոտության արդյունքում գիտնականները հանգել են եզրակացության, որ շամպինյոններն օգնում են արյան մեջ խոլեստերինի պարունակության նվազեցմանը եւ նպաստում նիհարելուն: