Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը
ՄիջազգայինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է մամուլի տեղեկությունը, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru–ն։
«Խոսակցություն չի եղել»,- ընդգծել է Պեսկովը։
Նախօրեին The Washington Post-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ուկրաինական հակամարտությունը։ Հրատարակության համաձայն՝ քննարկման թեման եղել է Եվրոպայում խաղաղության հասնելը։