Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը.երգչի կինը բացահայտում է Գործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու․1 տոննա ոչ սպանդանոցային ծագման մսի ոչնչացման հետքերով Ուժեղ քամին Արագածոտնում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման Զելենսկին մեր օրերի Հիտլերն է․ Դուբինսկի Ոստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա Հակոբյան Պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր Բալասանյան Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի է ենթարկել նախագահին Պոկրովսկի ճակատում ռուսական ուժերը գրոհում են Դնեպպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ (Քարտեզ)

Պետական ​​սահմանի սահմանագծումը և սահմանազատումը մնում է Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգային կարևոր կետ. ՀՀ-ում Վրաստանի դեսպան

Հասարակություն

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։ 

-Պարոն դեսպան, Հայաստանն ու Վրաստանը միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ 2024 թվականի հունվարին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության միասնական հռչակագիր ստորագրեցին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և այդ հռչակագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է դա կարևոր երկու երկրների հարաբերությունների խորացման տեսանկյունից ։

-Վրացիների և հայերի միջև գոյություն ունի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթ: Մեր երկրների միջև համագործակցության ծավալն իր պատմական մակարդակի վրա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ուրախ եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն առանց անձնագրերի՝ միայն կենսաչափական նույնականացման քարտերով սահմանը հատելու արտոնություն ունեն։ 

2024 թվականի հունվարին Հայաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրեց հաջորդ մակարդակին։ Մենք խորապես հավատացած ենք, որ մեր գործընկերության այս նոր հարթությունը ոչ միայն ավելի կխորացնի Վրաստան-Հայաստան կապերը, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը: 

Ինչպես գիտեք, այս տարվա մարտին «Bank of Georgia Group»-ի հայտարարության համաձայն՝ Վրաստանը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է աննախադեպ ուղղակի ներդրում, որի շրջանակներում Վրաստանի Բանկը 303,6 մլն ԱՄՆ դոլարով գնել է հայկական խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ «Ամերիա բանկ»-ը։ Ինձ համար ակնհայտ է, որ մոտ ապագայում նշանակալի աճը շոշափելի կլինի մեր ժողովուրդների միջև։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով` սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին 2024 թվականի հուլիսին շատ հաջող այց է ունեցել Հայաստան: Այցի ընթացքում հուլիսի 13-ին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Բացի այդ, նախարար Պապիկյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելեց Վրաստան։ Տարբեր ճյուղերի նախարարությունների միջև բարձր մակարդակի այցելությունների այս շատ ակտիվ դինամիկան մեր կառավարությունների միջև չափազանց արդյունավետ համագործակցության վկայությունն է։ Պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցությունը զարգացել է տարիների ընթացքում՝ երկու երկրներին հնարավորություն տալով փոխանակել փորձը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես գիտեք, Վրաստանը տարիների փորձ ունի ՆԱՏՕ-ի գործընկերության միջազգային առաքելություններում, ինչպես նաև Եվրոպական միության առաքելություններում: Հարկ է նշել, որ Վրաստանը ռազմական կրթության ոլորտում ձեռք բերեց անգնահատելի փորձ և ռազմական ակադեմիայի հետ միասին հիմնեց սերժանտական զորավարժությունների լայնածավալ կենտրոնն ու ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ապագա սպաների պատրաստման համար։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Վրաստանում կազմակերպվող կրթական ծրագրերին և բազմազգ զորավարժություններին։ Մենք նաև հյուրընկալում ենք Հայաստանի ներկայացուցիչներին Վրաստանի Պաշտպանական ինստիտուտների կառուցման դպրոցում, որը ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն է տարածաշրջանում և մասնագիտական զարգացման, տեղեկատվության փոխանակման, անվտանգության ու պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև պաշտպանության կառավարման ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում՝ ներառելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության խթանումը:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ամիսներ առաջ երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, և սահմանի որոշակի հատված սահմանազատվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները, և ընդհանրապես ո՞րն է Թբիլիսիի տեսակետը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հարավային Կովկասի համար։ 

-Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում: Մեր կարծիքով՝ խաղաղ գոյակցությունը, երկխոսությունը և կառուցողական համագործակցությունը բխում են բոլորի շահերից։ Վրացական կողմը վերստին իր պատրաստակամությունն է հայտնում՝ նպաստելու և աջակցելու այս գործընթացին այնքան, որքան անհրաժեշտ է և պահանջվում է մեր հարևանների կողմից։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:






Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը.երգչի կինը բացահայտում էՀազվագյուտ կնոջ մի քանի որակ: Նրան չի կարելի բաց թողնելԳործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու․1 տոննա ոչ սպանդանոցային ծագման մսի ոչնչացման հետքերովՈւժեղ քամին Արագածոտնում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտելԵրեկոյան մարզվելը նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ գիտնականներՈւկրաինայի հեղաշրջումը խիստ անհանգստացնող է. ԲորդյուժաԿյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ ԳալստյանըԱվազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԶելենսկին մեր օրերի Հիտլերն է․ ԴուբինսկիՈստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա ՀակոբյանՀոգեբանի մի քանի իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքըՊատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր ԲալասանյանԱնվանվել է սմարթֆոնների շուկայում 2025 թվականի հիմնական միտումըՀոտառության վատթարացումը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասինՀարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի է ենթարկել նախագահինԱրագ սնունդին օրգանիզմն արձագանքում է նույն կերպ, ինչպես վարակներին․ գիտնականներ Պոկրովսկի ճակատում ռուսական ուժերը գրոհում են Դնեպպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ (Քարտեզ)Դերասանուհի Ռոզա Դավթյանը նոր ֆոտոշաք է հրապարակելԵս վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել էՄասնագետները ներկայացրել են՝ որ վարժություններն են բարձրացնում սրտի նոպայի հավանականությունըՎրաստանում նախագահի ընտրությունները համարվում են կայացած. ով է նոր նախագահըՌուսաստանում Viber-ն արգելափակվել էԴստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարանՄի օր Արեգի հետ հաղթահարեցինք վախն ու ընկերացանք Օվկիանի հետ. Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Քրիստինե Պեպելյանի որդունԵրջանիկ եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում…Հովիկ Աղազարյանի ուշագրավ գրառումըԹուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասներիՍարգիս Ադամյանը խնդիրներ ունի թիմում.KickerՍալոմե Զուրաբիշվիլիին նկատել են ցուցարարների մեջ (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հրապարակ». «Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»Նախագահ Ռաիսին սպանվել է Ալիևի ռեժիմի օգնությամբ. Իրանի պատգամավոր (Տեսանյութ)Հայհիդրոմետից մինչև -19 աստիճան ցրտի մասին են հաղորդում«Իրավունք». Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նրա քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունիցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 3 մասնակից Սուպերհամակարգիչն ուշագրավ կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ Թուրքիան կխփի իսրայելական ինքնաթիռները. «Թուրքիայի ձայն»Transfermarkt-ը ներկայացրել է Ռոնալդուի և Մեսսիի տրանսֆերային փոփոխված արժեքները Տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակը. IFFHSՎրաստանը պատրաստվում է հանգուցալուծման«Իրավունք». Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին«Հրապարակ». ՔՊ-ում ահուսարսափի մեջ են«Ժողովուրդ». ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է«Հրապարակ». Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը«Փաստ». Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկելՆոր կառավարության առաջին նիստը Սիրիայում տիպիկ գրոհային ոճով էր (Տեսանյութ)Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանը կպահպանի իր բազաները ՍիրիայումՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top