Ո՛չ քրիստոնյա է, ո՛չ էլ ներողամիտ, նա հայտնի խոսքի վաճառական է․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Փաշինյանի՝ քրիստոնեությունը հիշատակելու մասին Մտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը.երգչի կինը բացահայտում է Գործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու․1 տոննա ոչ սպանդանոցային ծագման մսի ոչնչացման հետքերով Ուժեղ քամին Արագածոտնում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման Զելենսկին մեր օրերի Հիտլերն է․ Դուբինսկի Ոստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա Հակոբյան Պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր Բալասանյան Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի է ենթարկել նախագահին

Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե իրավունքի ուժի դիրքերից, այլ՝ ուժի իրավունքի դիրքերից

Ներքաղաքական

Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, երբ ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնագիրը։ Նախապայմա՞ն է սա, ու որքանո՞վ է հավանական այդ համաձայնագրի կնքումը մոտ ապագայում մեկնաբանում է քաղաքագետ Արա Պողոսյանը.

– Անկեղծ ասած, զարմանում եմ, որ Հայաստանում զարմանում են Թուրքիայի նախապայմաններից։ Ի սկզբանե, երբ գործընթացը նոր պետք է սկսվեր, երբ ասվում էր, թե ուր որ է հարաբերությունները կկարգավորվեն, Հայաստանում միշտ մարդիկ կային, որ ասում էին՝ եթե մենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, Թուրքիան կճնշի Ադրբեջանին, որպեսզի նա չհարձակվի Հայաստանի վրա։ 

Այս թեզը սկսեցին մեր ժողովրդի մեջ տարածել, ես սա համարում եմ դիվերսիա, որովհետև սա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև ժողովրդի ազգային դիմադրողունակության դեմ արվող քայլ էր, որը կատարվեց։ Իրականությունն այն է, որ Թուրքիան երբեք՝ Ադրբեջանից անկախ կամ առանց ընդհանուր ռազմավարական շահերը հաշվի առնելու, Հայաստանի հետ հարաբերություն չի կարգավորելու։ 

Թուրք տարբեր պաշտոնյաներ մշտապես ասել են, որ Հայաստանի առաջ դրվելու են այս-այս հարցերը, ու հիմա այստեղ որևէ նորություն չկա, Թուրքիան ընդամենն իր քաղաքականությունն է շարունակում։ Նորությունն այն է, որ հայկական տիրույթում հայ պաշտոնյաները ստել են ժողովրդին՝ ներկայացնելով գործընթացում տարբեր առաջընթացներ, իբրև թե այս կամ այն բանը կլինի։ Ասում էին, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը ուր որ է կբացվի, բացվե՞ց, չի բացվել ու չի բացվելու, քանի դեռ Հայաստանը մինչև վերջ չի հանձնվել Թուրքիային ու Ադրբեջանին։ 

– Իսկ ինչո՞ւ է Հայաստանի իշխանության մակարդակով հայտարարվում, թե Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների։

– Իշխանությունները ե՞րբ են անկեղծ եղել ժողովրդի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների իբրև թե կարգավորման գործընթացի մասով։ Ժողովուրդը միշտ կանգնել է կատարված փաստի առաջ, պոստ ֆակտում գործընթացներ են միշտ եղել։ 

Ասել են՝ ձեռքս կկտրեմ, բայց Ադրբեջանի հետ այսպիսի պայմանագիր չեմ կնքի, բայց մեկ ամիս հետո Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պայմանավորվածություն է ձեռք բերվել այն նույն մարդու կողմից, որ ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց դա չեմ անի։ 

Խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր իշխանության պահպանումը տեսնում է բացառապես Հայաստանի շահերը զոհաբերելու հաշվին՝ հարաբերական խաղաղության վիճակ ապահովելով, դա կլինի տարածք զիջելու միջոցով, կենսական շահեր զիջելու միջոցով, նախապայմաններին տուրք տալու միջոցով և այլն։ 

Հիշում ենք, որ վերջերս ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը չէ, որ «պատմության ողբերգական անցքերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիր չէ»։ Սա թեզ է, որը միշտ հենց Թուրքիան է առաջ մղել, սա մի՞թե նախապայմանի բավարարման մասին հայտ չէ։ Այն հարաբերություններում, որտեղ ամեն օր կրկնում են՝ իբրև թե չկան նախապայմաններ, պետք է հենց այդտեղ նախապայմաններ փնտրել։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունը ի վերջո կգնա Ադրբեջանի պայմաններով պայմանագրի ստորագրման։

– Դա կախված է միջազգային գործընթացներից, եթե վերանանք դրանցից ու լոկալ մակարդակում դիտարկելու լինենք, ապա մի՞թե մինչև այժմ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի պայմաններով չեն գնացել հարաբերությունների կարգավորման գործընթացի, ըստ էության, մինչև այժմ հենց դա է եղել։ Եթե չլինեն արտաքին տարբեր շահեր, որոնք դեռևս ընդհանուր կոնսենսուս չունեն, հնարավորություն են տալու ժամանակավորապես խուսանավել դրանից, այն պահին, երբ այս կամ այն հարցի շուրջ կլինի այդ կոնսենսուսը, Հայաստանի իշխանությունը կգնա դրան։ 

Երեկ նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, որ եթե Հայաստանի իշխանությունները չստորագրեն այդ պայմանագիրը, ապա Ադրբեջանը՝ որպես հաղթող պետություն, կարող է Հայաստանին ստիպել ստորագրել այդ պայմանագիրը։ Ստիպում են մի բան, որը քեզ ձեռնտու չէ, այսինքն՝ Ադրբեջանը պատկերացնում է, որ այդ պայմանագիրը պետք է լինի իր կամքին ու ցանկություններին համապատասխան՝ Հայաստանի կենսունակությունը կրճատելու հաշվին։

– Պարո՛ն Պողոսյան, այդ հայտարարությունը իբրև սպառնալիք կարո՞ղ ենք դիտարկել։

– Ադրբեջանը երբեք չի խուսափել ուժի, ուժի կիրառման սպառնալիքի լեզվով խոսել, ընդհակառակը՝ խաղաղության պայմանագիր չկնքելու ֆունդամենտալ հիմքերից մեկը հենց այն է, որ տեղ մնա Հայաստանին ուժի կիրառման սպառնալիքով այս կամ այն բանը պարտադրելու։ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե իրավունքի ուժի դիրքերից, այլ՝ ուժի իրավունքի դիրքերից։ 

 






Բացահայտվել է հզոր Nintendo Switch 2-ի դիզայնըՈ՛չ քրիստոնյա է, ո՛չ էլ ներողամիտ, նա հայտնի խոսքի վաճառական է․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Փաշինյանի՝ քրիստոնեությունը հիշատակելու մասին Քնի որակը կապված է վաղաժամ մահվան բարձր հավանականության հետ․ գիտնականներՄտածում էր, որ ինքը պիտի լինի Արամեի կողքին.ով է փորձել թունավորել Արամե-Աննա զույգի կյանքը.երգչի կինը բացահայտում էՀազվագյուտ կնոջ մի քանի որակ: Նրան չի կարելի բաց թողնելԳործընթացները, որոնք այս պահին իրականացվում են, կրկին համակարգային լուծում չեն տալու․1 տոննա ոչ սպանդանոցային ծագման մսի ոչնչացման հետքերովՈւժեղ քամին Արագածոտնում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտելԵրեկոյան մարզվելը նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ գիտնականներՈւկրաինայի հեղաշրջումը խիստ անհանգստացնող է. ԲորդյուժաԿյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ ԳալստյանըԱվազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԶելենսկին մեր օրերի Հիտլերն է․ ԴուբինսկիՈստիկանները թող «ԳՈՒՄ»-ի շուկայում ցուցաբերած եռանդով, նեոնացիստական շարժման դեմն առնեն. Ալլա ՀակոբյանՀոգեբանի մի քանի իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքըՊատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր ԲալասանյանԱնվանվել է սմարթֆոնների շուկայում 2025 թվականի հիմնական միտումըՀոտառության վատթարացումը կարող է հուշել վտանգավոր հիվանդության մասինՀարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթի է ենթարկել նախագահինԱրագ սնունդին օրգանիզմն արձագանքում է նույն կերպ, ինչպես վարակներին․ գիտնականներ Պոկրովսկի ճակատում ռուսական ուժերը գրոհում են Դնեպպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղու ուղղությամբ (Քարտեզ)Դերասանուհի Ռոզա Դավթյանը նոր ֆոտոշաք է հրապարակելԵս վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել էՄասնագետները ներկայացրել են՝ որ վարժություններն են բարձրացնում սրտի նոպայի հավանականությունըՎրաստանում նախագահի ընտրությունները համարվում են կայացած. ով է նոր նախագահըՌուսաստանում Viber-ն արգելափակվել էԴստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարանՄի օր Արեգի հետ հաղթահարեցինք վախն ու ընկերացանք Օվկիանի հետ. Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Քրիստինե Պեպելյանի որդունԵրջանիկ եմ, որ ապրում եմ մի ժամանակաշրջանում…Հովիկ Աղազարյանի ուշագրավ գրառումըԹուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն. Գյուլեր23-ամյա երիտասարդը իր երկու եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակահարել է 2 անչափահասներիՍարգիս Ադամյանը խնդիրներ ունի թիմում.KickerՍալոմե Զուրաբիշվիլիին նկատել են ցուցարարների մեջ (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հրապարակ». «Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»Նախագահ Ռաիսին սպանվել է Ալիևի ռեժիմի օգնությամբ. Իրանի պատգամավոր (Տեսանյութ)Հայհիդրոմետից մինչև -19 աստիճան ցրտի մասին են հաղորդում«Իրավունք». Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նրա քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունիցԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 3 մասնակից Սուպերհամակարգիչն ուշագրավ կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ Թուրքիան կխփի իսրայելական ինքնաթիռները. «Թուրքիայի ձայն»Transfermarkt-ը ներկայացրել է Ռոնալդուի և Մեսսիի տրանսֆերային փոփոխված արժեքները Տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակը. IFFHSՎրաստանը պատրաստվում է հանգուցալուծման«Իրավունք». Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին«Հրապարակ». ՔՊ-ում ահուսարսափի մեջ են«Ժողովուրդ». ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է«Հրապարակ». Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը«Փաստ». Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top