Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վատթարացան լեյբորիստների օրոք. The Guardian
ՄիջազգայինՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Լոնդոնում իշխանության եկավ Քեյր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ ուկրաինացի պաշտոնյաներին հղումով։
Ըստ նրանց՝ Կիևի իշխանությունների գլխավոր բողոքը բրիտանական կողմից ուկրաինական բանակի համար հեռահար Storm Shadow հրթիռների նոր մատակարարումների բացակայությունն է։
«Սթարմերը մեզ հեռահար զենք չի տալիս, իրավիճակն այլևս այն չէ, ինչ վարչապետ Ռիշի Սունակի օրոք էր», - մեջբերում է հրատարակությունը ուկրաինացի պաշտոնյաներից մեկի խոսքերը:
Բացի այդ, մեկ այլ բարձրաստիճան աղբյուր նշել է, որ Զելենսկու հակամարտությունների կարգավորման ծրագիրը Լոնդոնում «շատ արձագանքի չի արժանացել», քանի որ Սթարմերը չի ցանկանում ռազմավարական որոշումներ կայացնել առանց Վաշինգտոնի հավանության: