«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական
ՍպորտԻսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե Լա Ֆուենտեն հրապարակել է ազգային թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար, հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մադրիդի «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ այս անգամ հրավեր չի ստացել ազգային թիմից:
Մարզիչն առաջին անգամ թիմ է հրավիրել Այտոր Պարեդեսին Մարկ Կասադոյին և Սամու Օմորոդիոնին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը նոյեմբերի 15-ին արտագնա հանդիպում է անցկացնելու Դանիայի հետ, իսկ 3 օր անց տանն ընդունելու է Շվեյցարիային: