Կարեւորը՝ իշխանության հայրենասերներ գան. Հայկ Մամիջանյան
ՏեսանյութերՀանրապետականները Միացյալ Նահանգներում վերադարձան իշխանության, այս առումով ի՞նչ սպասել Հայաստանում, «Իրավունք»-ը հետաքրքրվել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՑ:
— Հարցի մեջ, ինձ թվում է, պատասխանը կար, թեպետ Հանրապետականը բազմիցս հայտարարել է եւ եւս մեկ անգամ հայտարարում է, որ մեր նպատակն իշխանափոխությունն է:
— Ամեն դեպքում, ամբողջ աշխարհում իրավիճակ է փոխվում, իսկ Հայաստանում ե՞րբ սպասել փոփոխության:
— Մենք կարող ենք երկար վերլուծություն անել` աշխարհում այս կամ այն քաղաքական հոսանքների իշխանության գալու, ավելի հզորանալու հետ կապված: Բայց, ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական դաշտն այդպիսին չէ: ՀՀ-ում մենք գործ ունենք հայրենասերների եւ ոչ հայրենասերների հետ: Կապ չունի՝ լիբերալները կգան իշխանության, թե խորը պահպանողականները, կարեւորը` իշխանության հայրենասերներ գան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ