Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններ Ներկայացվել է HONOR X7c սմարթֆոնը Փաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ) Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը Գիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցը Lenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ «Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

Շատ նման է, որ նոյեմբերի վերջին Ղազախստանում կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը»

Վերլուծություն

Ե­րեկ Բաք­վում մեկ­նար­կեց կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի գլո­բալ գա­գաթ­ա­ժո­ղո­վը, որն անց­կաց­վում է ՄԱԿ-ի Կ­լի­մա­յի փո­փո­խութ­յան շրջա­նա­կա­յին կոն­վեն­ցիա­յի (COP29) շրջա­նակ­նե­րում: Դ­րան հա­ջոր­դե­լու է բուն COP29 29-րդ նս­տաշր­ջա­նը:

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

­Բաք­վի այս մի­ջո­ցառ­ման հետ կապ­ված` Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կին տար­բեր կրքեր ի հայտ ե­կել են: Կա­րե­լի է հի­շել թե­կուզ այն հայտ­նի թե­զը, որ Ադր­բե­ջանն այս մի­ջո­ցառ­մանն է սպա­սում, որ դրա­նից հե­տո նա­խա­ձեռ­նի հեր­թա­կան հար­ձա­կու­մը Հա­յաս­տա­նի վրա: Սա­կայն այդ կար­գի բո­լոր խո­սակ­ցութ­յուն­նե­րի ֆո­նին, հատ­կա­պես Կա­զա­նում կա­յա­ցած՝ Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո շատ ա­վե­լի հա­մա­ռո­րեն սկսե­ցին տա­րած­վել բո­լո­րո­վին այլ տրա­մա­բա­նութ­յան մեջ գտնվող խո­սակ­ցութ­յուն­ներ: Այդ թվում, որ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ Միր­զո­յան Ա­րարա­տը եւս կմեկ­նի Բա­քու, որտեղ կնա­խաս­տո­րագր­վի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Նաեւ այն հիմ­նա­վոր­մամբ, որ Կա­զա­նի հի­շա­տակ­ված հան­դիպ­ման հետ կապ­ված պաշ­տո­նա­կան հաղ­րո­դագ­րութ­յուն­նե­րում թեեւ շրջանց­վում էր քննար­կում­նե­րի ման­րա­մաս­նե­րը, սա­կայն աչ­քի ընկ­նող տե­ղում էր դրված այս միտ­քը. «Արտ­գործ­նա­խա­րար­նե­րին հանձ­նա­րար­վել է շա­րու­նա­կել «Խա­ղա­ղութ­յան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին» հա­մա­ձայ­նագ­րի շուրջ երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կե­տում այն վերջ­նա­կա­նաց­նե­լու եւ կն­քե­լու նպա­տա­կով»: Սրա հիմ­քում առն­վազն եր­կու են­թա­տո­ղա­յին ի­մաստ կա­րե­լի էր տես­նել: Նախ, որ Ա­լիեւն ու Նի­կո­լը հստա­կեց­րել են բո­լոր վի­ճե­լի թե­մա­ները, այդ թվում ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցը: Այն կար­գի, որ արտ­գործ­նա­խա­րար­ներն ար­դեն կա­րող են ա­րա­գո­րեն փաս­տա­թուղ­թը վերջ­նա­կան տես­քի բե­րել: Ըստ այդմ էլ, ի հայտ ե­կավ հա­ջորդ կար­ծի­քը, որ « հնա­րա­վո­րինս սեղմ» աս­վա­ծի ա­մե­նա­հար­մար տար­բե­րա­կը կա­րող է դառ­նալ հենց Բաք­վի գա­գա­թա­ժո­ղո­վը, որ­տեղ կա­րե­լի է փաս­տա­թուղթն ա­վար­տել եւ նա­խաս­տո­րագ­րել: Այդ վար­կա­ծը հա­մեմ­վեց նաեւ այն «ման­րա­մաս­ներով», որ Բաք­վում ստո­րագ­րե­լը հենց Ա­լիե­ւի պա­հանջն է՝ ի­րեն լիա­կա­տար հաղ­թող ցույց տա­լու հա­մար:

Այդ խո­սակ­ցութ­յու­ննե­րի ա­ռա­ջաց­ման փու­լում ա­ռիթ ու­նե­ցանք կար­ծիք հայտ­նե­լու, որ Միր­զո­յան Ա­րոն, թեեւ դեռ պաշ­տո­նա­պես չի հաս­տա­տում, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ Բա­քու կգնա: Բայց որ այն­տեղ ինչ-որ փաս­տա­թուղթ կնա­խաս­տո­րագր­վի, դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը փոքր է: Եվ աս­տի­ճա­նա­բար սկսե­ցին ի հայտ գալ տար­բեր նյո­ւանս­ներ, ո­րոնք այս տար­բե­րա­կի մա­սին են ակ­նար­կում: Այս­պես, ե­րեկ ԱԺ-ում հե­տաքր­քիր բա­ցա­հայ­տում­նե­րով հան­դես ե­կավ ԱԳ փոխ­նա­խա­րար Պա­րույր Հով­հան­նիս­յա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով ա­վե­լի վաղ Ա­րո­յի հայտ­նած այն տե­ղե­կութ­յա­նը, որ ա­պաշր­ջա­փակ­ման հար­ցով ա­ռա­ջարկ­ներ են ար­վել ադր­բե­ջա­նա­կան կող­մին: Ըստ փոխ­նա­խա­րա­րի. «Քա­նի որ փաս­տա­թուղ­թը վերջ­նա­կա­նաց­ված չէ, ման­րա­մաս­նե­րը չենք կա­րող հրա­պա­րա­կել, բայց հիմ­նա­կան միտ­քը ճա­նա­պարհ­նե­րի բա­ցումն է… Ո­րե­ւէ ար­տա­ռոց տար­րեր այս­տեղ չկան, եւ խոս­քը հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի մաք­սի­մալ բա­ցե­լու մա­սին էր: Հիմ­նա­կանն այն է, որ բա­ցա­ռում է եր­րորդ կող­մի վե­րահս­կո­ղութ­յու­նը՝ անվ­տան­գութ­յան կամ այլ ձե­ւով, պահ­պան­վում է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յու­նը եւ տո­տալ վե­րահս­կու­մը այդ ու­ղի­նե­րի»: Ընդ ո­րում, նա նաեւ ֆիք­սեց, որ այս ըն­թաց­քում շատ ին­տեն­սիվ հան­դի­պում­ներ են ե­ղել. «Ե­րե­ւի նկա­տել եք, որ ան­նա­խա­դեպ ակ­տիվ էր հան­դի­պում­նե­րի ու շփում­նե­րի ա­ռու­մով»: Ա­պա հա­վե­լեց, որ ա­ռա­ջարկ­նե­րի վեր­ջին փա­թեթն ու­ղարկ­վել է Ադր­բե­ջա­նին, սպա­սում են ի­րենց ար­ձա­գան­քին:

Այս­պի­սով, փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը, ընդ­հա­նուր առ­մամբ, նոր ո­չինչ չա­սե­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­մե­նա­կա­րե­ւո­ր փաս­տե­րը ֆիք­սեց: Նախ, ի­րոք շատ ակ­տիվ գոր­ծըն­թաց կա, այ­սինքն՝ «հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կե­տի» մա­սին հանձ­նա­րա­րա­կա­նը գոր­ծում է: Երկ­րոր­դը. ի­րոք ա­մե­նաէա­կան հար­ցը ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը, եւ այս պա­հին հենց դրա դե­տալ­նե­րի վրա են կենտ­րո­նա­ցած: Այն է, Կա­զա­նում հենց այդ թիվ 1 հար­ցի շուրջ է, որ Ա­լիեւն ու Նի­կոլն ինչ-ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի ե­կել են: Դե­տա­լա­յին ա­ռու­մով թե դա ինչ տեսք ու­նի, դժվար է ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում այս պա­հին կազ­մել: Բայց նաեւ, ե­թե խոս­քը հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի մաք­սի­մալ բա­ցե­լու մա­սին է, ին­չը ֆիք­սեց Հով­հան­նիս­յա­նը, ա­պա չմո­ռա­նանք, որ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի ամ­բող­ջա­կան գոր­ծարկ­ման սկզբուն­քը դրված էր նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի 9-րդ կե­տի հիմ­քում, եւ հենց դրան էր ուղ­ղորդ­ված փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ հանձ­նախմ­բի գոր­ծու­նեութ­յու­նը: Գու­մա­րենք, որ Ա­լիե­ւի ու Նի­կո­լի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ները ձեռք բեր­վե­ցին ռու­սա­կան դաշ­տում, եւ քիչ հա­վա­նա­կան է, որ դրա հետ ռու­սա­կան կողմն առն­չութ­յու­ներ չու­նե­նար, ա­պա բա­վա­կա­նին հստակ պատ­կեր, թե այս զար­գա­ցում­նե­րը դե­պի ուր են գնում, կա­րե­լի է ստա­նալ: Ա­մեն դեպ­քում, ե­թե ԱԳ փոխ­նա­խա­րարն իր խոս­քում ակ­նարկ ան­գամ չա­րեց Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու ադր­բե­ջա­նա­կան գրե­թե վերջ­նագ­րա­յին պա­հան­ջի հետ կապ­ված, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում, որ Ա­լիեւն այդ հար­ցում Կա­զա­նի հան­դիպ­ման արդ­յուն­քում սեղ­մել է ար­գե­լակ­նե­րը: Իսկ դա հաս­տատ Նի­կո­լի «սի­րուն աչ­քե­րի» հա­մար չէր ա­նի. քա­նիցս ենք ընդգ­ծել, որ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կում Ա­լիե­ւը Նի­կո­լի հա­մար ան­լու­ծե­լի այդ նա­խա­պայ­մա­նից հրա­ժար­վե­լու է: Ա­սենք, այս մասին էր նաեւ ակնարկում ­Պու­տի­նի ե­րեկ­վա հայ­տա­րա­րութ­յու­նը՝ մի խումբ, այդ թվում՝ ­Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի դես­պան­նե­րի հա­վա­տար­մագ­րե­րի հանձն­ման ա­րա­րո­ղութ­յան ժա­մա­նակ. «Այ­սու­հետ եւս ա­ջակ­ցութ­յուն կցու­ցա­բե­րենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքման ող­ղութ­յամբ, պե­տա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զատ­ման եւ տնտե­սա­կան ու տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման ուղ­ղութ­յամբ՝ 2020-2022թթ. հայտ­նի բարձ­րա­մա­կար­դակ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հու­նով… ­Չեմ կա­րող գո­հու­նա­կութ­յուն չհայտ­նել, որ Ադր­բե­ջա­նի եւ ­Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­ներն օգտ­վե­ցին ԲՐԻԿՍ-ի հար­թա­կից ­Կա­զա­նում եւ օգ­տա­կար խո­սակ­ցութ­յուն ու­նե­ցան սկզբուն­քա­յին հար­ցե­րի շուրջ»:

Այս ա­մե­նից զատ, ե­թե այս պա­հին դեռ «ա­ռա­ջարկ­նե­րի վեր­ջին փա­թեթ» են ու­ղար­կում  եւ պա­տաս­խա­նի սպա­սում, ա­պա շատ ցածր է դառ­նում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ չնա­յած «ան­նա­խա­դեպ ակ­տիվ հան­դի­պում­նե­րին ու շփում­նե­րին», քիչ ի­րա­տե­սա­կան է, որ ամ­բող­ջա­կան փաս­տա­թուղ­թը մին­չեւ Բաք­վի COP29 գա­գա­թա­ժո­ղո­վը կլի­նի: Այ­սինքն, շատ ա­վե­լի է մե­ծա­նում մեր են­թադ­րութ­յան հա­վա­նա­կա­նութ­յու­նը՝ Ա­րոն Բա­քու կգնա, բայց այն­տեղ նա­խաս­տո­րագ­րում չի լի­նե­լու:

ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

Չ­նա­յած, խոր­քա­յին ի­մաս­տով, Բաք­վում ինչ-որ բան ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լը դա բա­րո­յա­կան հար­թութ­յու­նում է: Դա մի­գու­ցե Նի­կոլ-Ա­րո­յի հա­մար էա­կան դե­տալ չէ, բայց հաս­կա­նում են, թե ինչ աղ­մուկ է ա­ռա­ջա­նա­լու դրա­նից հե­տո: Սա­կայն գործ­նա­կան տե­սանկ­յու­նից, ի­հար­կե, ա­ռաջ­նա­յին է մնում, որ Բաք­վում թե որ­տեղ, բայց այդ փաս­տա­թուղ­թը մոտ ժա­մա­նակ­ներս մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ կստո­րագր­վի: Ի­հար­կե, դրա­նում ո­րո­շա­կի ան­կան­խա­տե­սե­լիութ­յուն ա­ռա­ջաց­նում է ԱՄՆ-ում այ­սօր ըն­թա­ցող նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­ննե­րի քվեար­կութ­յու­նը: Սա­կայն գո­նե այս դիր­քից տե­սա­նե­լի չէ այն գոր­ծո­նը, ո­րը կա­րող է քվեար­կութ­յան այս կամ այն ե­լի­քի դեպ­քում ազ­դել հի­շա­տակ­ված գոր­ծըն­թա­ցի վրա:

 Ըստ այդմ էլ, պա­տա­հա­կան չեն թվում այն լու­րե­րը, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» նա­խաս­տո­րագր­մա­նը, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, պետք է սպա­սել այս ամս­վա վեր­ջին տաս­նօր­յա­կում: Այս տե­սանկ­յու­նից, թե­րեւս պա­տա­հա­կան չէր նաեւ օ­րերս Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւի հի­շե­ցու­մը. «Ադր­բե­ջա­նին եւ Հա­յաս­տա­նին խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի շուրջ բա­նակ­ցա­յին հար­թակ տրա­մադ­րե­լով՝ լիո­վին ա­ջակ­ցում ենք նրանց հա­րա­բե­րութ­յուն­նե­րում նոր էջ բա­ցե­լու ձգտում­նե­րին»: Բայ­րա­մովն ու Միր­զո­յանն ար­դեն մեկ ան­գամ ղա­զա­խա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կից օգտ­վել են, որին հա­ջոր­դեց Բ­լին­քե­նի «խան­դոտ» հո­խոր­տան­քը, թե պետք է հան­դի­պեք եւ պայ­մա­նա­վոր­վեք ա­րեւմտ­յան հար­թա­կում: Թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յուն դա ու­նե­ցավ, տե­սանք: Բայց հի­մա Բ­լին­քե­նը գոր­ծազր­կութ­յու­նից եր­կու ա­միս պա­կաս կար­գա­վի­ճա­կում է եւ է­լի ան­կախ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րից: Թե ով կփո­խա­րի­նի նրան, ինչ քա­ղա­քա­կան կուր­սով, դա եւս ա­պա­գա­յի հարց է: Այ­սինքն, այս, տպա­վո­րիչ ա­սած, պա­հին ա­մե­նա­քիչը Բայ­րա­մո­վի եւ Ա­րո­յի հա­մար կա ա­մե­րիկ­յան պետ­քար­տու­ղա­րի «խան­դոտ հա­յացք­նե­րից» ա­զատ­ված վի­ճա­կում հան­դի­պում­ներ ու­նե­նա­լու «բաց պա­տու­հան», եւ շատ նման է, որ Տո­կաե­ւի հի­շե­ցու­մը հենց այդ մա­սին է:

Այ­սինքն, կա­րե­լի է այս պա­հին նման եզ­րա­կա­ցութ­յան գալ՝ շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ այս ամս­վա վեր­ջին տաս­նօր­յա­կում Ղա­զախս­տա­նում կնա­խաս­տո­րագր­վի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՔՆԱԾ ՉԷ

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, ա­նակն­կալ­ներն ա­մե­նե­ւին էլ պետք չէ բա­ցա­ռել: Ինչ­պես Նի­կո­լը, այն­պես էլ Ա­լիե­ւը քա­նիցս ա­պա­ցու­ցել են, որ ցան­կա­ցած պա­հի կա­րող են ի­րենց կուր­սը կտրուկ փո­խել:

­Հա­ջոր­դը. քիչ հա­վա­նա­կան է, որ ան­կախ այն բա­նից, որ ԱՄՆ-ում ընտ­րութ­յուն­ներ են, Ա­րեւ­մուտ­քը հենց այն­պես կնստի եւ պա­սիվ դի­տոր­դի տես­քով կհե­տե­ւի, թե ինչ­պես են Ա­լիեւն ու Նի­կո­լը գնում ռու­սա­կան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու ուղ­ղութ­յամբ: Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով փոխ­նա­խա­րար Հով­հան­նիս­յա­նի ե­րեկ­վա մեկ այլ տե­ղե­կութ­յու­նից, Ա­րեւ­մուտ­քը, ի դեմս ԵՄ-ի, դեռ քայ­լեր կա­տա­րում է: Այս­պես, փոխ­նա­խա­րա­րի հա­ղորդ­մամբ՝ ԵՄ պատ­վի­րա­կութ­յու­նը ժա­մա­նել է Ե­րե­ւան՝ Հա­յաս­տա­նի հետ վի­զա­յին ռե­ժի­մի ա­զա­տա­կա­նաց­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րի պլա­նի մշակ­ման հա­մար: «Սկս­վել է երկ­խո­սութ­յուն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար եվ­րո­պա­կան վի­զա­նե­րի ա­զա­տա­կա­նաց­ման վե­րա­բեր­յալ։ Եվ­րա­միութ­յան պատ­վի­րա­կութ­յու­նը նո­յեմ­բե­րի 5-6-ին կգտնվի Ե­րե­ւա­նում։ Ն­րանց նպա­տակն է հա­մա­պա­տաս­խան բա­նակ­ցա­յին ծրագ­րի մշա­կու­մը»,- ա­սել է Հով­հան­նիս­յա­նը:

­Հաս­կա­նա­լի է, խոս­քը այն ստան­դարտ տրյու­կի մա­սին է, ո­րի պատ­ճա­ռով Ուկ­րաի­նան հայտն­վեց ոչն­չաց­ման շե­մին, եւ ո­րից Վ­րաս­տա­նի ու Մոլ­դո­վա­յի ժո­ղո­վուր­դը հրա­ժար­վել է: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տանում ա­րեւմ­տա­մո­լա­կան եւ հատ­կա­պես սո­րո­սա­ծին­նե­րի թե­ւը դեռ շատ ա­մուր դիր­քեր ու­նի, լայն ռե­սուրս­ներ, եւ այն, որ ԵՄ-ի ըն­ձեռ­ած այդ «եր­ջա­նիկ ա­պա­գա­յի» տես­լա­կա­նը կշա­րու­նա­կեն խա­ղար­կել ա­ռա­ջին պլա­նում, դա հաս­տատ: Այն, որ դա նաեւ նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մի տա­նող ճա­նա­պարհ է, դա եւս տե­սա­նե­լի է: Այն­պես որ, սուր զար­գա­ցում­նե­րի դեռ պետք է սպա­սել:






Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՆերկայացվել է HONOR X7c սմարթֆոնըՓաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ)Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորություններըԾանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքըԳիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցըLenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ«Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասինՍուրճին կաթ հավելելու դեպքում ըմպելիքն ավելի օգտակար է դառնում․ հետազոտությունԹրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրաՄի քանի ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում ենՎրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ​​ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ ԿոբախիձեՆերկայացվել է HONOR X9c սմարթֆոնըԷրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համարՍիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել. ԶԼՄ-ներԳիտնականները ճարպակալման հավանականությունը մեծացնող նոր մեխանիզմ են հայտնաբերելԱդրբեջանին սահմանակից մարզերում ՀՀ բնակչության թիվը շեշտակի նվազել է. վիճակագրություն«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթության Մոսկվայում Սիրիայի դեսպանը Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանելԱսադն իր իշխանության տապալումից առաջ հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ գործարքից․ WPՈչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. ՊուտինԼրատվությունը չպետք է լցնել անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա. Միխայիլ ՊետրովՊուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթինՄեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերն ու կսահմանափակի փոխգործակցությունըԸնտրեցին դրան, սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում, անունը չեմ ուզում տալ`ճնշումս բարձրանում է. Լևոն ՇարաֆյանԱռաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ ԷրդողանՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտեՍա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. ՄիրզոյանԳիտնականները հայտնաբերել են կապ անհանգիստ քնի ու թուլամտության միջև«Արտյոմ Կանևսկոյը» դեռ արգելանքի տակ է, բայց մեղադրանք առայժմ չի ներկայացվելԱվոկադոն բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը. JNԻնչպես է լուծվելու ուկրաինական հակամարտությունը՝ ըստ ԿադիրովիՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԻրանը հայտնել է՝ ինչ պայմաններով կփոխգործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿԶելենսկին խաղաղություն և հրադադար է ուզում․ ԹրամփԹագուհի Թովմասյանի դուստրը չեմպիոն է դարձելՄի թիրախավորեք մարդկանց, ովքեր տարիներ շարունակ, գիշեր ու զոր փորձում են կարգ ու կանոն հատատելՊուտինն ինքն է որոշում կայացրել ապաստան տրամադրել Ասադին. ՊեսկովԳլխավոր տոնածառի տոնակատարությունը բեմադրելուց առաջ ի՞նչ է ծխել ռեժիսորըԱրթուր Դավթյանը` գավաթի խաղարկության հաղթող Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասինԱսադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. Asr-e IranՎթար․ մի քանի ժամ գազ չի լինիԶախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերըՀայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարըԱմենափրկիչ եկեղեցու վերաօծմանը «ժողջան» ասելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթածը ժողովրդի հետ տաճարում չէր...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top