Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններ Ներկայացվել է HONOR X7c սմարթֆոնը Փաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ) Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորը Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքը Գիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցը Lenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ «Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

Վեց ամիս ես ամեն օր հագել եմ կաշվե զգեստ եւ եղել կեղտոտ. Միխայիլ Գալուստյան

Մշակութային

«ԱՐԹՆԱՆԱԼ՝ ՀԱՎԱՏՈՎ ԻՆՔԴ ՔՈ ՀԱՆԴԵՊ ԵՎ ՔՆԵԼ՝ ԼԻՆԵԼՈՎ ԳՈՀ ԻՆՔԴ ՔԵԶՆԻՑ»

Կարծես, այլեւս չկա ռուսական հայտնի այնպիսի նախագիծ, որտեղ ակտիվ մասնակցություն չունենա շոումեն, հումորիստ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից, «Comedy Club» շոուի հրավիրված ռեզիդենտ ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ: «Звезды в джунглях» (16+, ТНТ) ռեալիթի շոուում նա հանդես է գալիս՝ որպես հաղորդավար, «жЫЫЫзнь» սերիալում`որպես վայրի ցեղի առաջնորդ, իսկ «Кунг-Фу Панда» ֆիլմի չորրորդ մասում՝ գլխավոր հերոսի ձայնը կրկին նրանն է։ «Наша Russia» շոուի վերածնունդում նորից նա է նկարահանվում: Դերասանի հետ զրուցել ենք մի քանի պրեմիերաների, Կոլումբիայում գոյատեւման, կերպարային փոփոխության ու 45-ամյակի մասին։

«ԿՈԼՈՒՄԲԻԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՇՈԳԵԲԱՂՆԻՔ Է»

Օլգա Բուզովայի հետ Միխայիլը մեկնել է Կոլումբիա

Միխայիլ, նոր եթերաշրջանը, կարծես թե, հարմարեցված է Ձեզ: Ամեն օր նոր պրեմիերա։ Սկսենք «Звезды в джунглях» ռեալիթի շոուից, որը Դուք եք վարում։

— Ռեալիթի շոուների ձեւաչափը շատ սիրված է հանդիսատեսի կողմից, դրա համար էլ ТНТ-ն այդ ուղղությամբ է աշխատում: Բացի դա, ժամանակակից մոտեցմամբ հեռուստաալիքը վերագործարկել է այս ֆորմատը եւ «Звезды в Африке» թողարկումով նոր տենդենց է սահմանել: Ամեն կիրակի երեկո մարդիկ նստում են հեռուստացույցի դիմաց՝ հետեւելու եթերին։ «Звезды в джунглях» շոուն այդ առումով իր տեսակով շարունակություն է: Այս անգամ մենք Օլգա Բուզովայի հետ, որպես ТНТ-ի հատուկջոկատայիններ, մեկնեցինք Կոլումբիա՝ նկարահանելու շոուի մասնակիցների կյանքն անմարդկային պայմաններում։

Իրո՞ք անմարդկային։

— Շատ դժվար էր։ Կոլումբիան բավականին բարդ երկիր է իր յուրահատուկ կլիմայով՝ հասարակածային գոտի, 39 աստիճան շոգ։ Այդպիսի պայմաններում՝ տապին, մենք աշխատում էինք, եւ երբեմն մեզ խնդրում էին հանել արեւապաշտպան ակնոցներն ու գլխարկները։ Ընթերցողները, հավանաբար, գիտեն, թե ինչ է համմամը (արաբական բաղնիք): Մտնում ես՝ 45 աստիճան տաքություն, շատ խոնավ եւ շոգ: Մտնում ես 10 րոպեով ու դուրս գալիս։ Իսկ այստեղ՝ կադրում ես միշտ հագուստով, դիմահարդարումը հալչում է, ու ոչ մի տեղ հնարավոր չէ գնալ։ Անգամ խոսելն է անհնար դառնում, քանի որ սրտի զարկերը բարձրանում են, շնչառությունը` ծանրանում: Մարդիկ պարզապես ուշագնաց էին լինում նկարահանումների ժամանակ։

«Наша Russia»-ի սիրված հերոսները կվերադառնան

Խոսենք «Наша Russia» նախագծի վերադարձի մասին։ Ինչպե՞ս է դա լինելու։

 — Միգուցե, ինչ-որ մեկին հիասթափեցնեմ կամ զարմացնեմ, բայց հաջորդ գարնանը հեռուստադիտողները կտեսնեն ոչ թե դասական տարբերակը, այլ` «Наша Russia» շոուի հատուկ նախագիծը։ Դա կլինի հեռուստատեսային ֆիլմ, որը կթողարկվի Կանանց միջազգային օրը։ Այդ նախագծի շրջանակում ես եւ Սերգեյ Սվետլակովը հանդես կգանք հենց մեր դերով՝ քննարկելով Մարտի 8-ի թեման, եւ կտեղափոխվենք մեր սիրելի սցենարների աշխարհ, իսկ հայտնի հերոսները կմեկնաբանեն այդ տոնը յուրովի։ Այս ամենը կուղեկցվի տեսահոլովակներով։ Պրոդյուսերը Գարիկ Մարտիրոսյանն է։

«ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ ՎԱՐՁԵԼ»

Գալուստյանի նոր կերպարը` պարզ մարդն է

Անդրադառնանք «жЫЫЫзнь» սերիալին, որտեղ բառացիորեն վայրի ցեղի առաջնորդի կերպարով եք հանդես գալիս։ Ինչքանո՞վ էր հարմար նկարահանվել այդ կերպարում, այն էլ՝ ազդրի վիրակապով։

— Մենք այս նախագծի վրա աշխատել ենք մոտ երեք տարի: Ես անմիջապես տարվեցի այդ հերոսով։ Լիովին անվճար համաձայնեցի նկարահանվել՝ հրաժարվելով կենսապայմաններից, քանի որ հասկացա՝ նախագիծը լավն է։ Նկարահանվեց պիլոտային դրվագ, այն հաստատվեց ТНТ-ում, եւ մենք սկսեցինք սցենարի մանրակրկիտ աշխատանքները։ Շատ լուրջ մոտեցա գործին եւ նույնիսկ վարձեցի դերասանական վարպետության ուսուցիչներ, որպեսզի ավելի լավ հասկանամ այս կերպարը, քանի որ չէի ցանկանա, որ հեռուստադիտողը տեսնի Գալուստյանին, որը պարզապես կերպարանափոխվել է, այլ զգա հերոսի բնավորությունը։ Պետք էր հանդիսատեսին անկեղծորեն ցույց տալ այս պարզունակ մարդուն։ Ես շատ լուրջ մարտահրավեր ընդունեցի: Վեց ամիս ամեն օր կրում էի կաշվե զգեստ, գրիմը մտածված՝ կեղտոտ էր, ու մի պահ նույնիսկ դադարեցի գրիմը մաքրել աշխատանքի ավարտից հետո։

«ԳՆԵՑԻ ՅՈԳԱՅԻ ԳՈՐԳ ԵՎ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՌԿԵՑԻ ՎՐԱՆ»

Կադրում հաճախ մարմնի բաց հատվածներով էիք երեւում, որտեղ անզեն աչքով էլ երեւում էր, թե ինչպես էիք նիհարել։ Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց եւ արդյո՞ք բարդ էր։

—Այն, ինչ բոլորը տեսան սոցցանցերում՝ պատահական չէր։ Ես հոգնել էի մշտապես փորս թաքցնելուց եւ ծածկելուց (ծիծաղում է, - հեղինակ):

— Բայց Դուք երբեք այն մարդը չէք եղել, ով շատ ուշադրություն կդարձներ իր քաշին։

— Այո, նույնիսկ հաճույք էի ստանում, որ փոքր-ինչ կլորավուն ու խարիզմատիկ պանդայի տեսք ունեմ։ Հետո արդեն ամեն բան դժվարացավ։ Հասկացա, որ արմատապես նիհարելու մտադրություն չունեմ։ Սկսեցի դանդաղ շարժվել ճիշտ ուղղությամբ։ Գնացի բժշկի մոտ, սահմանեցին առաջին աստիճանի գիրություն, ստուգեցին դիաբետս, գլյուկոզայի մակարդակը, ենթաստամոքսային գեղձը, խոլեստերինը։ Դեղեր նշանակեցին, որոնք սկսեցի ընդունել։ Հետո հասկացա, որ վիճակս քիչ-քիչ կարգավորվում է։ Սկսեցի այն ամրապնդել ճիշտ սնունդով։ 81 կգ էի կշռում, հետո դարձա 77 կգ։ 40 տարեկանում արդեն 75 կգ էի։ Դանդաղ, բայց սկսեցի նաեւ ֆիզիկական վարժություններ կատարել։

Հատուկ ծրագիր կա՞ր։

— Հատուկ՝ ոչինչ։ Սկզբում յոգայի գորգ գնեցի, գցեցի գետնին։ Առավոտյան արթնանում էի եւ պառկում վրան։ Ուղղակի պառկում էի։ Երկրորդ շաբաթվա ընթացքում օրգանիզմը սկսեց հուշել. «Ի՞նչ ես ուղղակի պառկում, ձգվիր, հրումներ կատարիր, մի բան արա»։ Այս հարցում կարեւորն ամեն օր մարզվելն է ու հետեւողականությունը չկորցնելը։ Նույնիսկ եթե չես կարողանում կամ չես ուզում մարզվել, գնա մարզասրահ, դիպչիր այդ ձողին։ Չի կարելի խախտել գրաֆիկն ու կարգապահությունը։

«ԱՂՋԻԿՆԵՐՍ ՄԵԾԱՑԵԼ ԵՆ, ԵՎ ԴԱ ՏԽՈՒՐ Է»

Միխայիլը կնոջ եւ դուստրերի՝ Էստելլայի եւ Էլինայի հետ

Կարելի՞ է ասել, որ Ձեր ուժի աղբյուրն ընտանիքն է։

— Սա եւս մի հարց է, որի մասին ստիպված եմ տխրությամբ խոսել։ Իմ երեխաները մեծացել են (Էստելլան՝ 14 տարեկան, Էլինան՝ 12 տարեկան)։ Նրանց համար ես հետաքրքիր չեմ, որքան էլ ցավալի լինի դա հասկանալը։ Նրանք սովորում են, ես աշխատում եմ։ Հիմնականում չենք հանդիպում օրվա ընթացքում։ Երեկոյան գալիս եմ տուն՝ նրանք դաս են անում։ Շաբաթ-կիրակի առաջարկում եմ զբոսնել, իսկ նրանք, բնականաբար, ուզում են ընկերուհիների հետ զբոսնել: Նրանց համար դա ավելի հետաքրքիր է։ Ընտանիքն, իհարկե, ամրոց է, բայց հիմա դա փրկություն չէ։ Այդպիսի պահերին կարեւոր է սովորել հաճույք ստանալ միայնակ լինելուց։ Եթե ինքդ քեզ հետ չես ձանձրանա, ապա ուրիշները հաստատ քեզ հետ չեն ձանձրանա։ Չեմ ուզում դա կապել «միջին տարիքի ճգնաժամի» գաղափարի հետ։ Թվերին երբեք կարեւորություն չեմ տվել։ Տարիքը պարզապես թիվ է։

Հոկտեմբերի 25-ին այդ թիվը դարձավ կիսակլոր՝ 45։ Ինչի՞ն առավելապես կցանկանայիք հասնել կյանքի մյուս կեսին։

— Կարծում եմ՝ ապագայի ծրագրերով չարժե կիսվել։ Նախընտրում եմ պարծենալ արդեն ձեռք բերածով։ Ինչպես ասում են՝ ուզում ես Աստծուն ծիծաղեցնել՝ պատմիր նրան քո ծրագրերի մասին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում ուժ կգտնեմ, կվերափոխվեմ, կկենտրոնանամ, կունենամ լավ հեռուստաեթերներ: Կուսումնասիրեմ, թե ինչպես է լսարանն ընդունում նոր նախագծերը, կաշխատեմ սխալների վրա, այն կամփոփեմ մեջս, նոր հետո հաճույքով կպատմեմ, թե ինչ եմ հասցրել անել։ Իսկ հիմա միայն մի բան կարող եմ ասել՝ ուզում եմ երջանիկ լինել։

Ինչպե՞ս։

— Արթնանալ՝ հավատով ինքդ քո հանդեպ եւ քնել՝ լինելով գոհ ինքդ քեզնից։

ԵԳՈՐ ԱՐԵՖՅԵՎ

Թարգմանեց՝ ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ






Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՆերկայացվել է HONOR X7c սմարթֆոնըՓաշինյանի «կացինը» հասավ Ալեն Սիմոնյանի ընտանիքի մեքենային․ Աննա Հակոբյանի մեքենան հերթում կա՞ (տեսանյութ)Միֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՍիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորություններըԾանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքըԳիտնականները պարզել են՝ որն է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցըLenovo-ն ներկայացրել է չինական ամենահզոր ARM պրոցեսորով համակարգիչ«Սևիլիան»` Տիկնիզյանի ելույթներին հետևելու լուրերի մասին«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասինՍուրճին կաթ հավելելու դեպքում ըմպելիքն ավելի օգտակար է դառնում․ հետազոտությունԹրամփը Զելենսկիի հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում Զառա Մխեյանը ներկայացնում է «Ձյունե թագուհու պատմությունը» նոր ներկայացումը սառույցի վրաՄի քանի ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում ենՎրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ​​ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ ԿոբախիձեՆերկայացվել է HONOR X9c սմարթֆոնըԷրդողանը Ասադին մեղադրել է Սիրիայից փախչելու համարՍիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել. ԶԼՄ-ներԳիտնականները ճարպակալման հավանականությունը մեծացնող նոր մեխանիզմ են հայտնաբերելԱդրբեջանին սահմանակից մարզերում ՀՀ բնակչության թիվը շեշտակի նվազել է. վիճակագրություն«Aznavour 100» բարեգործական համերգ՝ հանուն կրթության Մոսկվայում Սիրիայի դեսպանը Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանելԱսադն իր իշխանության տապալումից առաջ հրաժարվել էր ԱՄՆ-ի հետ գործարքից․ WPՈչ ոք չի կարող նվաճել Ռուսաստանը. ՊուտինԼրատվությունը չպետք է լցնել անցողիկ նյութերով, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տա. Միխայիլ ՊետրովՊուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում անցկացվելիք շքերթինՄեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերն ու կսահմանափակի փոխգործակցությունըԸնտրեցին դրան, սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում, անունը չեմ ուզում տալ`ճնշումս բարձրանում է. Լևոն ՇարաֆյանԱռաջիկա 2-3 ամիսները մեզ համար շատ կարևոր են լինելու․ ԷրդողանՀովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտեՍա հույսի պահ է. մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր կնքել. ՄիրզոյանԳիտնականները հայտնաբերել են կապ անհանգիստ քնի ու թուլամտության միջև«Արտյոմ Կանևսկոյը» դեռ արգելանքի տակ է, բայց մեղադրանք առայժմ չի ներկայացվելԱվոկադոն բարելավում է արյան լիպիդային պրոֆիլը՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը. JNԻնչպես է լուծվելու ուկրաինական հակամարտությունը՝ ըստ ԿադիրովիՈստիկանությունը զգուշացնում է՝ խուսափե՛լ կասկածելի շահավետ առաջարկներիցԻրանը հայտնել է՝ ինչ պայմաններով կփոխգործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետԿոռուպցիայի դեմ պայքարում լճացում է. ԹԻՀԿԶելենսկին խաղաղություն և հրադադար է ուզում․ ԹրամփԹագուհի Թովմասյանի դուստրը չեմպիոն է դարձելՄի թիրախավորեք մարդկանց, ովքեր տարիներ շարունակ, գիշեր ու զոր փորձում են կարգ ու կանոն հատատելՊուտինն ինքն է որոշում կայացրել ապաստան տրամադրել Ասադին. ՊեսկովԳլխավոր տոնածառի տոնակատարությունը բեմադրելուց առաջ ի՞նչ է ծխել ռեժիսորըԱրթուր Դավթյանը` գավաթի խաղարկության հաղթող Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասինԱսադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. Asr-e IranՎթար․ մի քանի ժամ գազ չի լինիԶախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերըՀայաստան է ժամանել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարըԱմենափրկիչ եկեղեցու վերաօծմանը «ժողջան» ասելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զավթածը ժողովրդի հետ տաճարում չէր...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top