Վաշխառուական և «դախլի» կոչ էիք համարել խոսքս, գնացեք ԵՄ պաշտոնյա դարձեք․ ՔՊ պատգամավորը՝ Խզմալյանին Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, ազդանշանների ենք սպասում. Կրեմլ Եղոն նարկոշ ա. սա ասելու բա՞ն ա. ոչ մի իրավունքս չի պաշտպանվում. Ազատի զորամասի գործով մեղադրյալ Հայտնի է, թե ում հետ է Բաքվում կիսում բանտախուցը Լեւոն Մնացականյանը Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ Գերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում» Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ) Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ) Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուր Ինչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերը

Թրամփ թե Հարիս. Հայաստանին դա ոչինչ չի տա

Վերլուծություն

Եվ այս­պես, եւս մեկ ինտ­րի­գա­յին ընտ­րութ­յուն­ներ ա­վարտ­վե­ցին.­Մոլ­դո­վա­յում Սան­դուն կմնա նա­խա­գա­հի ա­թո­ռին: Միա­ժա­մա­նակ այ­սօր տար­վա ա­մե­նաս­պաս­ված ի­րա­դար­ձութ­յու­ննե­րից մեկն է՝ ԱՄՆ-ում նա­խա­գա­հի քվեար­կութ­յան օ­րն է: Սա ար­դեն խոս­տա­նում է եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­նալ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի վրա:

ԹՐԱՄՓ

­Մոլ­դո­վա­յի ընտ­րութ­յուն­նե­րին դեռ կհաս­նենք, հաշ­վի առ­նե­լով, որ այն ոչ միայն դա­սի տես­քով, նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար իր նկա­տե­լի ազ­դե­ցութ­յու­նը կա­րող է ու­նե­նալ: Ինչ վե­րա­բե­րում է ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին, ա­վե­լի կոնկ­րետ՝ ար­դեն քվեար­կութ­յա­նը, թե ով է զբա­ղեց­նե­լու նա­խա­գա­հի պաշ­տո­նը, դա ար­դեն հաս­տատ ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յունն է խոս­տա­նում նաեւ Հա­յաս­տա­նին: Ու­րեմն, ի՞նչ սպա­սե­լիք­ներ կա­րող ենք ու­նե­նալ:

­Թե ով կզբա­ղեց­նի ԱՄՆ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, տա­րաբ­նույթ հար­ցում­նե­րի, վար­կա­նի­շա­յին գնա­հա­տում­նե­րի, մաս­նա­գի­տա­կան կար­ծիք­նե­րի պա­կաս չկա: Ընդ ո­րում, որ­պես կա­նոն, դրանք քա­րոզ­չա­կան ուղղ­վա­ծութ­յան են՝ քվեար­կող­նե­րին այս կամ այն կերպ հա­մո­զե­լու ի­մաս­տով: Ա­սենք, այս պա­հին ար­դեն այդ ա­մե­նից, այդ թվում՝ Թ­րամ­փի կամ Հա­րի­սի վար­կա­նիշ­նե­րից ար­դեն խո­սելն ի­մաստ չու­նի. ար­դեն վա­ղը պարզ կդառ­նա, թե ով ինչ է ստա­ցել: Այլ հարց, թե այս կամ այն թեկ­նա­ծո­ւի հաղ­թա­նա­կի դեպ­քում Հա­յաս­տա­նի հա­մար ինչ հե­ռան­կար­ներ են ա­ռա­ջա­նում:

Թ­րամփն այս վեր­ջին օ­րե­րին կար­ծես թե ո­րո­շել է կենտ­րո­նա­նալ հա­յազ­գի ընտ­րող­նե­րի վրա: Ա­մեն դեպ­քում, օ­րերս նրա կա­պի մեջ մտնե­լը Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ Ա­ռա­ջի­նի հետ դրա վկայությունն է։ Ըստ Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սութ­յան հա­ղոր­դագ­րութ­յան. «Նա­խա­գահ Թ­րամ­փը բարձր է գնա­հա­տել Նո­րին Սր­բութ­յուն Ա­րամ Ա­ռա­ջի­նի ա­ռաջ­նոր­դութ­յու­նը, ով վեր­ջերս ա­վար­տեց շրջա­գա­յութ­յու­նը Միաց­յալ Նա­հանգ­նե­րում, եւ վե­րա­հաս­տա­տել իր ա­ջակ­ցութ­յունն ար­ցա­խա­հա­յութ­յա­նը եւ հա­վա­տար­մութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղութ­յա­նը։ Նա նաեւ բարձր է գնա­հա­տել ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քը որ­պես ու­ժեղ, խե­լա­ցի եւ դի­նա­միկ»:

­Նե­րա­մե­րիկ­յան անց­քե­րից քա­ջա­տեղ­յակ մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգս­յա­նի կար­ծի­քով, թեեւ իր հիմ­քում ու­նի նա­խընտ­րա­կան գոր­ծո­նի փաստ, բայց ոչ միայն: Դ­րա­նում, ի­հար­կե, տրա­մա­բա­նութ­յուն կա, հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ փաս­տը, որ Թ­րամ­փը նա­խընտ­րել է հայ­կա­կան ձայ­ներ ստա­նա­լու ակն­կա­լի­քով զրու­ցել ոչ թե Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի, այլ Ա­րամ Ա­ռա­ջին հայ­րա­պե­տի հետ, թե­րեւս այն հա­մոզ­մաբ, որ նա ա­վե­լի մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նի ա­մե­րի­կա­հայ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի, դրա մի­ջո­ցով էլ՝ ա­մե­րի­կա­հայ ընտ­րող­նե­րի հետ: Չ­նա­յած, կա­րե­լի է նաեւ այս­պես մտա­ծել. Թ­րամ­փը Ա­րամ Ա­ռա­ջի­նի հետ է կա­պի դուրս ե­կել, քա­նի որ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին այլ դաշ­տում է տես­նում: Ա­մեն դեպ­քում այն, որ, ինչ­պես ժա­մա­նա­կին ներ­կա­յաց­րել ենք, երբ ԱՄՆ-ում հա­յաս­տան­յան տխրահռ­չակ դես­պա­նը նա­խընտ­րում է ցու­ցադ­րա­բար մաս­նակ­ցել Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան նա­խընտ­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ ըստ էութ­յան ան­տե­սե­լով հան­րա­պե­տա­կան­նե­րին, ա­պա դա այն ազ­դակ­նե­րից է, որ գո­նե Թ­րամ­փի գնա­հատ­մամբ, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը խա­ղում են դե­մոկ­րատ­նե­րի դաշ­տում: Ինչ­քա­նով է­ֆեկ­տիվ կամ ոչ է­ֆեկ­տիվ, խոսքն այդ մա­սին չէ, այլ, որ ի­րենց հենց այդ դաշ­տում են պատ­կե­րաց­նում: Ու դա պա­տա­հա­կան չէ, հաշ­վի առ­նե­լով նաեւ հա­յաս­տան­յան ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րի գո­նե մի պատ­կա­ռե­լի մա­սի, ընդ­հան­րա­կան ա­սած, սո­րոս­յան ծա­գում­նա­բա­նութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, Սու­րեն Սարգս­յանն էլ է նույն հար­թութ­յունից այս ա­մե­նին մո­տե­նում՝ «Թ­րամ­փի կող­մից «Ար­ցախ» ան­վան կի­րա­ռու­մը, «էթ­նիկ զտում­ներ» տեր­մի­նի կի­րա­ռու­մը, Ա­րամ կա­թո­ղի­կո­սի հետ շփու­մը ու­ղիղ հա­կա­սութ­յան մեջ են Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րի հետ, եւ վս­տահ եմ Եր­եւա­նում այս ա­մե­նին նյար­դայ­նա­ցած են հետ­եւում… Ի թիվս ան­ծայ­րա­ծիր սխալ­նե­րի, մեկ այլ սխալ, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­ներն ու ան­ձամբ ԱՄՆ-ում Հա­յաս­տա­նի դես­պանն ա­րել են, դա հան­րա­պե­տա­կան­նե­րի հետ ա­դեկ­վատ հա­րա­բե­րութ­յուն­ներ կա­ռու­ցե­լուց ա­մեն գնով խու­սա­փելն է ե­ղել: Ընդ ո­րում, բա­ցար­ձակ կար­եւոր չէ Թ­րամ­փը կհաղ­թի, թե՝ ոչ: Վեր­ջի­վեր­ջո 2 օ­րից նաեւ Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներ են, որ­տեղ հան­րա­պե­տա­կան­նե­րի հնա­րա­վոր հաղ­թա­նա­կը լուրջ ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի վրա»:

­Կարճ ա­սած, հա­յաս­տան­յան վայ իշ­խա­նութ­յուն­նե­րը դեռ էս գլխից են մտել մի հար­թութ­յուն, որ­տեղ Թ­րամ­փի հաղ­թա­նա­կի դեպ­քում բա­վա­կա­նին լուրջ խնդիր­նե­րի են բախ­վե­լու: Իսկ դա կոպ­տա­գույն սխալ է. ան­կախ ա­շխար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից, ԱՄՆ-ն­ ե­ղել եւ մնա­լու է այն հզոր եր­կի­րը, ո­րի հետ հա­կա­սութ­յուն­նե­րի դաշտ մտնե­լը առն­վազն քեզ է վնա­սե­լու: Ա­մեն դեպ­քում, պետք չէ մո­ռա­նալ, որ Թ­րամ­փի նա­խորդ նա­խա­գա­հութ­յան փու­լում հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը նո­րից գտնվում էին, պատ­կե­րա­վոր ա­սած, սո­րոս­յան հար­թութ­յու­նում, եւ դա դար­ձավ պատ­ճառ­նե­րից մե­կը, որ 44-օր­յա պա­տե­րազ­մում Թ­րամ­փն ըն­դա­մե­նը պա­սիվ դի­տոր­դի դեր ստանձ­նեց:

ՀԱՐԻՍ

Իսկ ե­թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը չա­փա­զանց վստահ են, որ կհաղ­թի Հա­րի­սը, եւ Թ­րամ­փի հետ լավ ու վատ լի­նե­լը գործ­նա­կան ո­րե­ւէ բան չի տա, ա­պա դա կլի­նի նրանց հեր­թա­կան կո­պիտ սխա­լը: Հա­րի­սի հաղ­թա­նա­կը, բա­զում հե­ղի­նա­կա­վոր գնա­հա­տա­կան­նե­րով, նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ի ներ­կա կուր­սը հիմ­նա­կա­նում կպահ­պան­վի. ո­րո­շա­կի կլան­ներ, ո­րոնք կա­ռա­վա­րում էին Բայ­դե­նին, նույնկերպ կա­ռա­վա­րե­լու են ի­րե­նից շատ ա­վե­լի փոքր քա­ղա­քա­կան միա­վոր ներ­կա­յաց­նող Հա­րի­սին: Այս­տեղ, ի­հար­կե, վե­րա­պա­հում­ներ կան. նա­խա­գա­հի փո­փո­խութ­յունն այն հան­գու­ցա­յին կետն է, ո­րը թույլ է տա­լիս այդ իշ­խող կլան­նե­րին՝ մի շարք տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի սխալ կամ ոչ արդ­յու­նա­վետ ծրագ­րե­րից հետ քաշ­վել՝ դրանք գրան­ցե­լով հե­ռա­ցող նա­խա­գա­հի վրա (ա­սենք, ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը), եւ մտնել քա­ղա­քա­կան այլ շրջա­փուլ: Իսկ կա՞ ե­րաշ­խիք, որ գո­նե ոչ արդ­յու­նա­վետ չի գնա­հատ­վի նաեւ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յով քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը հա­մա­ռո­րեն ա­ռաջ էր տա­նում Բ­լին­քե­նը, եւ որ­տեղ նա ու­նե­ցավ բա­ցա­հայտ ձա­խո­ղում: Ա­ռա­վել եւս, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, խո­շոր հաշ­վով, հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում ռուս-ա­մե­րիկ­յան հա­կա­մար­տութ­յան մաս­նիկն է: Մինչ­դեռ, ինչ­պես մաս­նա­վո­րա­պես վրա­ցա­կան դեպ­քե­րը ե­կան հու­շե­լու, Բ­լին­քեն-­Բայ­դե­նի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում այն կար­գի ձա­խող­վեց, որ հի­մա ամ­բող­ջա­կան վե­րա­բեռ­նա­վոր­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն է լի­նե­լու:

Ա­վե­լի կոնկ­րետ, դա ան­խու­սա­փե­լի է, հաշ­վի առ­նե­լով, որ Վ­րաս­տա­նը կորց­նե­լով, Վա­շինգ­տո­նը հայտն­վել է միան­գա­մայն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րի ա­ռաջ: Այն է՝ ա­րեւմ­տա­մո­լա­կան կուր­սի դեպ­քում Հա­յաս­տա­նը, ինչ­պես քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, մնա­լու է տա­րա­ծաշր­ջա­նա­յին «սպի­տակ ագ­ռա­վի» վիճա­կում՝ չորս կող­մից շրջա­պատ­ված: ԱՄՆ նոր վար­չա­կազ­մը, ան­կախ նա­խա­գա­հի ով լի­նե­լուց, կա­րո՞ղ է նախ­կին կուր­սը հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նել, երբ միայն լո­գիս­տի­կա­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը գործ­նա­կա­նում բա­ցա­ռում է, ա­սենք, Ի­րա­նի հետ սահ­մա­նա­յին գո­տին ՆԱՏՕ-ա­կա­նաց­նե­լու ա­ռանց­քա­յին նպա­տակ­նե­րից մե­կը: Իսկ ընդ­հան­րա­կան կուր­սի վե­րա­բեռ­նա­վոր­ման դեպ­քում, ե­թե ան­գամ հաղ­թո­ղը Հա­րի­սը լի­նի, նի­կոլ­յան ռե­ժի­մը որ­քա­նո՞վ կմնա Վա­շին­գտո­նի հա­մար պա­հանջ­ված, երբ նույն հարցն ան­գամ շատ ա­վե­լի ար­ժե­քա­վոր Զե­լենս­կու հետ կապ­ված է շրջա­նառ­վում, մեծ հարց է: Իսկ այդ դեպ­քում ի՞նչ են ակն­կա­լում, բո­լոր հաշ­վարկ­նե­րը Հա­րի­սի հաղ­թա­նա­կի հետ կա­պե­լով, մնում է առն­վազն տա­րա­կու­սե­լի:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ՄՈՒՍՏԱՖԱԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Չ­նա­յած, ի­րա­կա­նում այն տպա­վո­րութ­յունն է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ հա­մա­կարգ­ված մո­տե­ցում էլ չու­նեն: Այ­սինքն, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­ներ կոչ­վող հա­մա­կար­գի ինչ-որ խմբակ, ա­սենք՝ ԱՄՆ-ի դես­պա­նը կամ Միր­զո­յան Ա­րոն շա­րու­նա­կում են նախ­կի­նի պես «սի­րել» դե­մոկ­րատ­նե­րին՝ անձ­նա­կան առն­չութ­յուն­նե­րից ել­նե­լով: Մ­յուս կող­մից էլ Նի­կո­լը, ինչ­պես որ Բայ­դե­նի կա­ռա­վար­ման ողջ ըն­թաց­քում էր պար­բե­րա­բար ա­մե­րիկ­յան վեկ­տո­րից ռու­սա­կա­նին թռնում եւ հա­կա­ռա­կը, ար­դեն ան­գամ այդ փոքր ամպ­լի­տու­դի մեջ խա­ղա­լու հնա­րա­վո­րութ­յունն է կորց­րել, եւ Հա­րի­սի հաղ­թա­նակն այս­տեղ հա­զիվ թե բան փո­խի:

Այս­պես, ան­ցած շա­բաթ­վա վեր­ջե­րին հայ­տա­րար­վեց Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի եւ Շա­հին Մուս­տա­ֆա­եւի հեր­թա­կան հան­դիպ­ման մա­սին, «ա­վե­տե­լով», որ սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման տխրահռ­չակ կա­նո­նա­կար­գը «ու­ժի մեջ է մտնում 2024 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 1-ին»: Դա պետք է սկսեր գոր­ծել «այդ­պի­սի ըն­թա­ցա­կար­գերն ա­վար­տե­լու մա­սին վեր­ջին գրա­վոր ծա­նու­ցու­մը ստա­նա­լու օ­րը», իսկ դա նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նում այդ վա­վե­րա­ցու­մը, ո­րը մինչ այդ կանգ­նած վի­ճա­կում էր, տե­ղից շատ ա­րագ շարժ­վել է: Ա­վե­լի ճիշտ՝ տե­ղին կլի­ներ ա­սել, թե տե­ղից շարժ­վել է Կա­զա­նում Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո: Այ­սինքն, սա կա­րե­լի է հա­մա­րել հեր­թա­կան հաս­տա­տու­մը, որ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Կա­զա­նում ե­ղել են, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի չար­չարկ­ված թե­մա­յով: Հաշ­վի առ­նե­լով նաեւ նույն հան­դիպ­մա­նը վե­րա­բե­րող պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան վեր­ջում տեղ գտած այն միտ­քը, թե հանձ­նա­ժո­ղով­նե­րի հան­դիպ­ման ա­վար­տից հե­տո Գ­րի­գոր­յա­նը եւ Մուս­տա­ֆա­եւը՝ «Ա­ռան­ձին քննար­կել են տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րին վե­րա­բե­րող հար­ցեր»:

Արդ­յուն­քում, հաշ­վի առ­նե­լով, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ըստ էութ­յան, ձեռք են բեր­վել ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կում, շատ ա­վե­լի ռեալ տեսք է ստա­նում այն գնա­հա­տու­մը, որ եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղ­թը՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» եւս կստո­րագր­վի նույն հար­թա­կում: Իսկ դա այն տպա­վո­րութ­յունն է ստեղ­ծում, որ Նի­կոլն ան­գամ ԱՄՆ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րին չսպա­սե­լով է գնա­ցել կոնկ­րետ քայ­լե­րի, թե­րեւս վեր­ջա­պես հաս­կա­նա­լով, որ այս կամ այն թեկ­նա­ծո­ւի հաղ­թա­նակն ընդ­հա­նուր գոր­ծըն­թաց­նե­րի վրա հա­զիվ թե ազդի:

Ե­թե այդ­պես է, ա­պա առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ նրա թի­մի մի մասն ընդգծ­ված կեր­պով դե­մոկ­րատ­նե­րին է «սի­րում»: Չ­նա­յած, նի­կոլ­յան թի­մի ներ­սում առ­կա տա­րա­ձայ­նութ­յու­նն­երի մա­սին լու­րե­րի, ո­րոնց մա­սին ա­վե­լի ու ա­վե­լի հա­մառ է խոս­վում, այս ա­ռու­մով եւս կա­րող են շատ բան բա­ցատ­րել:






Վաշխառուական և «դախլի» կոչ էիք համարել խոսքս, գնացեք ԵՄ պաշտոնյա դարձեք․ ՔՊ պատգամավորը՝ ԽզմալյանինՊուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, ազդանշանների ենք սպասում. ԿրեմլԵղոն նարկոշ ա. սա ասելու բա՞ն ա. ոչ մի իրավունքս չի պաշտպանվում. Ազատի զորամասի գործով մեղադրյալՀայտնի է, թե ում հետ է Բաքվում կիսում բանտախուցը Լեւոն ՄնացականյանըՓորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆԳերլարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստում․ «Ձե՛նդ, սուս», «Սխալ եք ներկայացնում»Կուրսկի ուղղությամբ ռուսական «Լանսետ» անօդաչուն ոչնչացրել է ամերիկյան հերթական «Abrams» տանկը (Տեսանյութ)Շրջապատված Վելիկայա Նովոսյոլովկայում, վերջնագիրը մերժելուց հետո, ռուսական ուժերն անցել են վերջնական գրոհին (Տեսանյութ, քարտեզ)Մոսկվան հետխորհրդային տիրույթում վերաֆորմատավորում է իր գործունեությունը. Ռուսական աղբյուրԻնչու Թրամփը որոշեց գաղտնազերծել նախագահ Քենեդիի սպանության փաստաթղթերըԱրման Սահակյանի նկատմամբ դատարանը որոշել է իրականացնել վարչական վերահսկողություն, նա կալանքի տակ չէՀայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)Եվրոպա լիգա. Թիմեր, որոնք դուրս մնացին պայքարիցԱՄՆ-ը կարող է դադարեցնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըՕրվա խորհուրդ. hունվարի 24Երկար ժամանակ ջուր չի լինի«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք». Գյումրիում արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումներիՎաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը ներառվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ձերբակալվել է Արման Սահակյանը. factor.amԱյս ամենն ուներ 1 բանալի, որի անունն է նոյեմբերի 9-ի արձանագրություններ. ԲալասանյանԻմ սիրտը միշտ Հայաստանում է, շատ մոտ ապագայում անպայման կվերադառնամ. Մոս ՄովսիսյանՎաշինգտոնի դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու հրամանըՓետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆԵս կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ․ Դոնալդ ԹրամփԿարճ մարզումները բարձրացնում են ուղեղի արտադրողականությունը. ComPsychologyԱրեգակի վրա հազվագյուտ «ուրվական սեւ նյութի» արտանետում է տեղի ունեցել ԽՍՀՄ-ում հայտնագործված տարօրինակ պահածոներըԳիտնականները հայտնաբերել են ուղի ուղեղում, որն ակտիվացնում է ուսուցման եւ հիշողության համար անհրաժեշտ գեներըՀափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել․ ՄանրամասներՄենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, բայց կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում ավելի են բարդացել․ Զախարովան՝ Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասինՌետրո օծանելիքներ, որոնց վրա շատ կանայք նույնիսկ ուշադրություն չեն դարձնի, որոնք նախկինում հանրաճանաչության գագաթնակետին էինՀայաստանի նկատմամբ ագրեսիա կլինի, երբ Իրանին կներքաշեն լայնածավալ ռազմական գործողութունների մեջ. Հովհաննիսյան 6 ապրանքներ և ուտեստներ ԽՍՀՄ-ից, որոնք այժմ գրեթե անհնար է գտնել Մի զանգով Ալիևին տեղը կնստացնեն, պատերազմն էլ կկանգնացնեն, ԱՄՆ-ի հետ փաստաթուղթը շատ կարևոր էՊետք է գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և խորացնելու ճանապարհով. Հայկ Այվազյան Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մասի չի համարում, հայտարարություն չկա․ ԶախարովաՕվերչուկի՝ ՀՀ-ի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական չէ, նա բացատրում էր, թե ինչ կլինի ԵՄ-ի անդամակցության օրինագծից հետ․ ԶախարովաԻնչո՞ւ Գռզոյի դեպքում հայտնի ճշմարտությունը չի գործում.Armenian infoՏավուշում վարժանք է անցկացվելուՊետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասինՀայաստանի ԱԳ նախարարը ցավով է նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկանՍարսափելի մանրամասներ. Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումներիԱյդ Աննան է, որ պետության վրա ամենօրյա ռեժիմով թքում է.Armenian infoՊատրաստում ենք սուրճ տարբեր համային շեշտադրումներովԿփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյանը՝ ԴավոսումՄտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները, ինտենսիվ թռիչքները՝ հավանաբար զենք են տեղափոխում Բաքու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top