Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղ Թրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոք Թուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրա Զելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալ Իրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց Ասադին Սիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ) ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացել Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը Հաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցություն Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. Բալասանյան

ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOA

Թեմա

Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում, գրում է Ամերիկայի ձայնը։

Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների խնդրին։

«Եթե արդարություն կա, եթե կա խոսքի ազատություն, և մենք հավատում ենք, որ այն կա, ապա Ամերիկան կարող է օգնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ստիպված են հեռանալ այնտեղից՝ Արցախից, նրանք վերադառնան։ Կարծում եմ՝ պետք է ինքներս մեզ օգնենք, և, իհարկե, հուսով եմ, որ Քամալա Հարիսը ղարաբաղցիներին տուն կբերի»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։

Դոնալդ Թրամփն չէր կարող անարձագանք թողնել Հարիսի քայլը, և հանրապետական գործիչը բարձրացրեց խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ, ինչպես ցանկանում է լսել հայկական արմատներով ամերիկյան ընտրազանգվածը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- իրեն պատկանող Truth սոցհարթակում մոտ տաս օր առաջ գրել է Թրամփը:

Օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում են՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Թրամփն ԱՄՆ նախագահն էր, երբ պատերազմը սկսվեց։ Մերոնք գնացին նրա հանրահավաքներին։ Խնդրում էին, օգնություն էին խնդրում։ Բացի հրադադարի կոչերից ոչինչ չարվեց։ Եվ մենք կորցրինք Արցախը»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

2020 թվականին Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով օգնություն տրամադրել Ղարաբաղի իրենց հայրենակիցներին։ Մասնակցում էին Թրամփին աջակցող ցույցերին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը։

«2020-ի պատերազմի ժամանակ Թրամփը [ԱՄՆ] նախագահ էր։ Մենք՝ ամերիկահայերս, ակնկալում էինք, որ նրա վարչակազմը կմիջամտի, կդադարեցնի այն, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ վեց ամիս անց նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Որպես հայ, ճիշտն ասած, ինձ պետք չէ, որ որևէ մեկը ինձ ասի, որ ցեղասպանություն է եղել։ Ես գիտեմ, որ եղել է, պապս ականատես է եղել։ Ինձ պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անի Հայաստանի համար»,- ասում է Ջեք Հաճինյանը։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն այս տարվա սեպտեմբերին Կոնգրեսին ներկայացրեց մի ակտ, որի նպատակն է ստեղծել հիմնադրամ՝ Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հանգեցրել են հումանիտար աղետի և հավասարազոր են էթնիկ զտումների»,- հայտարարել է Շիֆը, ով պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսի հայ համայնքի միջոցառումներին։

Կոնգրեսի 30-րդ ընտրատարածքը, որտեղից ընտրվել է Շիֆը, ներառում է Բըրբենքն ու Գլենդեյլը, տարածքներ, որտեղ հայերը մեծաթիվ են։ Այս ընտրություններում ևս Ադամ Շիֆի համար չափազանց կարևոր են հայերի ձայները, բայց Ղարաբաղի պատերազմից հետո հայ համայնքում տեսակետները փոխվել են։

«Ցեղասպանություն էր, որը ոչ ոքի չէր մտահոգում։ Աշխարհին մեկ էր»,- ասում է Գլենդեյլի բնակչուհի Անահիտ Սարյանը։

«Մեզ հարկավոր է մեկը, ում վստահում ենք, որպեսզի նա, կրկնում եմ՝ նա, կատարի մեզ տված իր խոստումները»,- նշում է Գլենդեյլի մեկ այլ բնակչուհի Մելինա Սարգսյանը։

«Չգիտեմ, թե ինչ է նրանց մտքում։ Ուղղակի, հուսով ենք, որ ինչ-որ մեկը կօգնի Հայաստանին»,- հավելում է Գլենդեյլի բնակիչ Թոմաս Թոմասյանը։

«Ամերիկահայերը հիասթափված են երկու վարչակազմերից էլ։ Մեկը չդադարեցրեց պատերազմը, երկրորդը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ադրբեջանական կողմին։ Կարծում եմ՝ այժմ հայերն իրենց ընտրությունը կկատարեն հօգուտ այն թեկնածուի, ով կբարելավի իրենց կյանքը Ամերիկայում»,- ասում է Ջեք Հաճինյանը։

«Շատ խոսվեց, թե ինչու են լուրերում անդրադառնում այլ երկրներին, նրանց ֆինանսական օգնություն են ցուցաբերում, զենք ուղարկում Ուկրաինա և Իսրայել, բայց բոլորը մեզ անտեսում էին, երբ կորցնում էինք Արցախը ու հայերը թողնում էին իրենց տները։ Շատ եմ լսել, որ [օգնության] դիմաց Հայաստանը տալու ոչինչ չուներ»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

«Սա հուսահատություն է, ոչ թե հիասթափություն, երբ մտածում ես, որ քեզ լքել են, քեզ դավաճանել են, դու պատերազմի մեջ ես, հազարավոր տարիներ այնտեղ ապրած մարդիկ մահանում են, ոչնչացնում են նրանց ու վտարում իրենց տներից։ Հուսով եմ, իրոք, հուսով եմ, որ սա պարզապես քաղաքական քայլ չէ, որ հայտարարում են մեր թեկնածուները Ամերիկայում։ Տեսնում ենք, որ երկու կողմն էլ խոսում են։ Իսկապես, հույս ունեմ, որ գոյություն ունի մարդասիրություն և արդարություն»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

Ինչևէ, Ամերիկայում մեկ միլիոնից ավելի հայեր ընտրելու իրավունք ունեն. Նրանց մեծ մասն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ ավանդաբար հաղթում են դեմոկրատները։ Բայց հայերը բնակվում են նաև տատանվող նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս տարի հայտարարել է, որ պաշտոնապես չի սատարելու ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի:

 






Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը՝ ուղիղԹրամփ. Ուկրաինան չպետք է ԱՄՆ-ից ակնկալի ռազմական օգնության նույն ծավալները, ինչ Բայդենի օրոքԹուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրաԶելենսկին մերժել է Թրամփի կոչը՝ անհապաղ հրադադարի և բանակցությունների վերաբերյալԻրանը բացատրել է, թե ինչու Իրանը չաջակցեց ԱսադինՍիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. ԱբրահամյանԹրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասինԴամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարըՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ է եղել Սիրիայի նախագահըԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. ՈսկանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համար Սպասվում են թույլ տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըՇՏԱՊ. Թուրքամետ խմբավորումը հայտնել է, որ գրավել է Դամասկոսը, իսկ Ասադը լքել է Սիրիան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top