Ուկրաինայում սպառվել է ականանետային արկերի համար պայթուցիկները. Reuters
ՄիջազգայինՈւկրաինայում սպառվել է ականանետային արկերի համար պայթուցիկները, հայտնում է Reuters-ը:
Եազմական գործարանները կարող են ավելի շատ զինամթերք արտադրել, սակայն դրանցում բացակայում են բաղադրիչները, դժգոհել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարության ղեկավար Գերման Սմետանինը։
«Հիմնական խնդիրը, որին մենք բախվում ենք այս պահին, վառոդն ու պայթուցիկն են։ Պայթուցիկ նյութերի քանակը, որ ստանում է Ուկրաինան, մեր ունեցած արկերի քանակով է»,- ասել է նախարարը։
Փորձելով նվազեցնել իր կախվածությունը Արևմուտքի ռազմական օգնությունից՝ Կիևի ռեժիմը մեծացնում է սեփական զինամթերքի արտադրությունը, սակայն դա դեռ բավարար չէ բանակի կարիքների համար։ Սմետանինը խոստովանել է, որ Ուկրաինան այս ցուցանիշով զգալիորեն զիջում է Ռուսաստանին։