Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ) Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան «ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Տրանսպորտային թալանի հետքերով 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանը

Մշակութային

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Շատերը կզարմանան, ոմանք էլ նույնիսկ կհուզվեն, թե ինչքան մշակութասեր է դարձել օրվա իշխանությունը, որ իր հարգանքի տուրքն այսպիսի բարձր մակարդակով է մատուցում լուսահոգի արվեստագետին: Սակայն, շտապենք հիշեցնել, որ Երվանդ Մանարյանը ողջ կյանքում հարել ու սատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հորը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով պայմանավորված էլ՝ Նիկոլ Փաշինյանը հենց եկավ իշխանության՝ Մանարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, հետմահու էլ արդեն կանգնեցվել է արձանը: Ու հարցն այստեղ բոլորովին այն չէ, թե արժանի՞ էր մայրաքաղաքի սրտում արձան ունենալ սիրված դերասանը կամ՝ ոչ, այլ այն, որ եթե լեւոնական չլիներ Մանարյանը ու Նիկոլի իշխանության գալն էլ չողջուներ, գուցեեւ այսպիսի ուշադրության չարժանանար: Բայց ուշագրավը սա չէ, այլ կանգեցված արձանն իր ամբողջականության մեջ:

Պարզվում է՝ Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելու անվան տակ՝ կենդանության օրոք կանգնեցվեց նաեւ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի արձանը: Ու սա ամենեւին էլ հումոր չէ, այս մասին փաստում է ե՛ւ քանդակագործը, ե՛ւ ինքը՝ Բաբայանը: Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանն արձանի բացման արարողության ժամանակ նշել է, որ մոտոցիկլետի վրա՝ Մանարյանն է քանդակված, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով՝ Ռուբեն Բաբայանի դեմքով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասվածը փաստել է նաեւ Ռուբեն Բաբայանը. «Դա քանդակագործի հեղինակային ցանկությունն է եղել։ Ես բարդույթներ չունեմ»:

Ի՞նչ է ստացվում, փաստորեն, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար, բայց ստացվեց, որ ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին այդ գումարի մեջ մտնում էր Ռուբեն Բաբայանի արձանի տեղադրումը եւս: Լավ, այդ ի՞նչ լավություն է արել Ռուբեն Բաբայանը նիկոլական իշխանությանը, որ մեկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգեւատրում, մեկ արձանն են տեղադրում ու էլի քիչ է:

Հիշեցնենք, Ռուբեն Բաբայանի «արժանիքներից» մի քանիսը. բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` Բաբայանը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:

Նույն Ռուբեն Բաբայանն էր, որ մեծ ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Եվ ահա նա է առաջին սորոսականն, ում արձանը տեղադրվեց Հայաստանում:

Հազար ողորմի, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, նա տարիներ շարունակ բարձրաձայնում էր ՀՀ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի արձանը Երեւանում տեղադրելու անհրաժեշտության մասին: Գոհար Գասպարյանի արձանն այդպես էլ չտեղադրվեց, իսկ Ռուբեն Բաբայանը կենդանության օրոք արդեն արձան ունի տիկնիկային թատրոնի դիմաց, որի տնօրենն էլ, ի դեպ, 2022 թվականից ո՛չ ավել, ո՛չ պակաս իր որդին է՝ Արտաշես Բաբայանը: Այսքանից հետո՝ Ռուբեն Բաբայանն ինչպե՞ս կարող է կրծքով չսիրել ու չպաշտպանել իր սրտի իշխանությանը, թեկուզ Արցախից հետո՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնեն, թեկուզ «Գոյ»-ից հետո՝ էլի թատրոններ փակվեն, թեկուզ թուրքի ու ադրբեջանցու հետ խորն ու համապարփակ քիրվայություն սկսեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ)Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄՄենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան«ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համարՏրանսպորտային թալանի հետքերով2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ։Մոսկվան լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմԱրեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր ՊիպիաՄենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չենՓորձել են թալանել Սարգիս Ադամյանի տունը, կինն ու որդին տանն են եղել. BildՀՖՖ-ն Չանչարևիչի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայտնի խոհահար Սեդրակ Մամուլյանը մասնակցում է Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսինՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրըՏես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում. ԲԱՄԲԱՍԱՆՔՏերն ու ծառան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄարինե Ջոնիկովնան անկեղծանում է սիրո ու չիրականացած երազանքի մասին. Բլից հարցեր «Հիպոկրատի նվիրյալին»Քեռիի «գանձը». ԶԱՐՄԱՆՔԽամոյանը լավ «մեխեց» Նիկոլ հայադավին, ափսոս չշշպռեց` ստո՛ւմ եք, լկտիաբար ստումԱղազարյանի օրին կարող է հայտնվել ամեն մի ՔՊ-ական Ղրիմը կարող էր մնալ Ուկրաինայի կազմում, եթե դա չլիներ․ ԼավրովԵրևանյան տրանսպորտում վճարման քանի՞ տարբերակ է առաջարկվում (տեսանյութ)ԼՀԿ-ից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան Լավագույն տարեդարձը երբևէ… Արփինե Հովհաննիսյանը ցույց է տվել երեխաներին Ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանըԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. ԷլիբեգովաՍկսվել է կոմպրոմատների պատերազմ. Ալեքսանդր Ամարյանն այսօր կդառնար 65 տարեկանԱրեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն. Վահան ԲաբայանՀայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ ՓաստաբանՌուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆՌուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԻնչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերըՕրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. ՍարգսյանՊենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալըԵթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասինԼավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենիցԵվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top