Քաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ) Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով Ովքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուները Ամենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված է Իսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասը Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասին Էրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեց Ահաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. Լրատվամիջոցներ Ռիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուր Վելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս

Տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում․ Մասնագետները ահազանգում են

Սպառողի անկյուն

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներ և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։ Օգտատերերն առավոտյան հրապարակել էին տեսանյութ, որտեղ անասելի հերթ էր մետրոյում, այդ տեսարանից կարո՞ղ ենք ենթադրել, որ հանրությունը դեռ պատրաստ չէ միասնական տոմսային համակարգին: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ․

-Ցավոք, Հայաստանում տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում: Բոլոր տեսակի գնահատականներում կա սիրողականության տարր, թե՛ իշխանահաճո, թե՛ ոչ իշխանահաճո գնահատականների մասին է խոսքը։ Երևանում տրանսպորտային բարեփոխումների մասին մենք խոսում ենք 2013 թվականից, հիշեք տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, բարեփոխումները, տարաբնույթ հանձնաժողովները և այլն։ Նախորդ քաղաքային իշխանությունները ձեռքները վեր բարձրացրած՝ ասացին՝ սա մեր խելքի բանը չէ, և միջազգային խորհրդատուին պատվիրեցին մայրաքաղաքի համար օպտիմալ տրանսպորտային համակարգ։ Այդ աշխատանքները դեռևս չէին ավարտվել, ու մայրաքաղաքն ունեցավ քաղաքային նոր իշխանություն, որը տվեց գումարի մյուս հատվածը։ Այսինքն՝ նոր իշխանությունը չասեց՝ այս ինչ վատ բան եք բերել, փողը չենք տալիս, ասացին՝ լավ բան է, փողը տալիս ենք։ Հիմա Երևանը կարող է ունենալ օպտիմալ տրանսպորտային համակարգ, եթե միջազգային այդ խորհրդատուի ասածներն անեն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա պարզաբանմամբ՝ տրանսպորտային համակարգը միայն ավտոբուսն ու ավտոբուսային գիծը չէ, այն շատ ավելի խորը համակարգ է։ Տրանսպորտի ինքնարժեքը ձևավորվում է ծախսերի և մուտքերի հաշվին։

-Օրինակ, կանգառների սարքելը մենք տրանսպորտի գումարի մեջ մտցնելո՞ւ ենք, թե՞ չենք մտցնելու։ Թե՞ ինչ-որ մասնավոր ընկերության ասելու ենք՝ այս իքս կանգառը դու ես վերանորոգելու, ու ինչ-որ ժամանակահատվածով դնելու ենք իրենց գովազդը՝ այդ ժամանակահատվածում չվճարելով գովազդի գումարը։ Բայց կարող է պարզվել, որ տենդեր են հայտարարում, ինչ-որ մեկը գալիս է, և՛ անվճար գովազդ է բերում, և՛ ամսական գումար է վճարում համայնքին։ Հիմա այդ ամսական գումարը մենք դնելո՞ւ ենք տրանսպորտի սուբսիդավորման մեջ, թե՞ ոչ։ Տրանսպորտային համակարգը բաղկացած է նման նուրբ հարցերից։ Մենք հիմա քննարկում ենք ոչ թե տրանսպորտային համակարգը, այլ դրա վճարման համակարգը, այսինքն՝ քննարկում ենք ոչ օպտիմալ համակարգին փող տալու հարցը։ Ըստ այդմ, երբ ասում են, որ՝ տրանսպորտի փողը պետք է մանկապարտեզների՞ց կտրենք տանք, ես ասում եմ՝ ոչ, պետք է գումարը կտրեն ու տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից։ Երբ տրանսպորտի ուղեվարձն արժի 150 դրամ, իսկ ուղևորը վճարում է 100 դրամ, 50 դրամը, այսպես թե այնպես, մի տեղից վճարվում է, ուստի այդ 50 դրամը պետք է վճարվի պարգևավճարներից, իշխանավորների գործուղման ծախսերից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կառավարման հետևանքով է ուղեվարձը 150 դրամ։ Իսկ եթե գրագետ կառավարեին, ապա ուղեվարձը կլիներ ոչ թե՝ 150, այլ պայմանական ասած՝ 120 դրամ։ Այդ դեպքում կլիներ օպտիմալ համակարգի օպտիմալ ինքնարժեք։

Իմ առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ ներդնել տրանսպորտի օպտիմալ համակարգ։ Սա գիտե՞ք ինչի է նման, որ մեկի գլուխը ցավում է, առաջարկում են կամ ամեն օր դեղ խմի, կամ գլուխը կտրում են, մինչդեռ պետք է այդ գլխացավի պատճառը բացահայտեն ու վերացնեն։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ նկատում է․

-Քաղաքային իշխանությունները իրականությունից կտրված են, ու նրանց համար միևնույն է, թե մարդն ինչ վիճակով է երթևեկում տրանսպորտում, նրանց համար կարևոր է, որ ռեֆորմ են անում։ Եվ երբ իրենք ասում են, թե այս փորձնական շրջանը պետք է, որ մարդիկ սովորեն, իրականում սա մեծ բլեֆ է, որովհետև հունվարից քարտեր են լինելու, այդ նույն մարդիկ քարտեր են կարողանալու գնել, ու այդ հարմարությունները չկրեն: Այսքան շուտ ու անպատրաստ վիճակում այդ համակարգը մտցնելու միակ նպատակն այն էր, որ ապահովեն «ԹելՍել» հավելվածների հնարավորինս շատ ներբեռնումը։

Մենք հունվարի մեկից ունենալու ենք նույն վիճակը, ձմռանը, գիտեք, որ վիճակն էլ ավելի վատ է լինում։ Հունվարի մեկից նույն վատ տրանսպորտն ենք ունենալու, բայց բազմակի թանկ քաղաքացու համար, սա է մեզ սպասում։ Սա հերթական բլեֆն է, այստեղ քաղաքակիրթ միջոցների մասին խոսք լինել չի կարող, որովհետև այն, ինչ այսօր է իրականացվում, խայտառակություն է, ոչ թե քաղաքակիրթ միջոց։

Շատ լավ հիշում եմ, որ դեռ նախորդ տարի Կառավարությունից փող ուզեցին մետրոյի համար, որպեսզի վերազինում լիներ։ Հիշում եք, որ մենք նաև վթար ունեցանք, ու մարդկանց տարհանեցին, սա կարող է կրկնվել ցանկացած պահի, եթե հարցին լուծում չտրվի։ Բայց մենք չենք տեսնում, թե ինչ եղավ այդ գումարն արդյունքում, որովհետև շարժակազմը գնալիս ցնցվում է, յոթ րոպեն մեկ է գալիս ու ավելի քիչ թվով վագոններով։ Գուցե այդ գումարը չի բավականացրել, որովհետև խնդիրներն ավելի շատ են, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ մենք այսօր չունենք վագոններ ու նորմալ ռելսեր։ 






Քաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ)Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանովՈվքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուներըԱմենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված էԻսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասըՍիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասինԷրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեցԱհաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. ԼրատվամիջոցներՌիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուրՎելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանումՀայը պետք է վերադառնա իր պապենական հողը, վարչակարգը պետք է վերակազմավորվի. Յակոբ ԱյնթապլեանԴոնալդ Թրամփ կրտսեր. Սորոսի. հերթական փորձը՝ կեղծելու արդյունքները և ժխտելու ժողովրդի կամքըԷպիկական պայթյուն. ռուսական ФАБ-1500-ը ոչնչացրել է ուկրաինական մեծ զինապահեստը (Տեսանյութ)Արևելյան բժշկության 10 անգին խորհուրդներ՝ առողջ հոգի, միտք և մարմին ունենալու համարՈւկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակըԶելենսկին Փարիզում հանդիպել է Թրամփի և Մակրոնի հետՌուսական ուժերն բեկումային առաջխաղացում ունեն Պոկրովսկի ճակատումՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարինԱսադի անձնական ինքնաթիռը լքել է Սիրիան. Իրանական աղաբյուր «Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան «Ազգային առաջընթաց» առաջարկում է բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունըՍիրիական իրադարձություններում տարօրինակությունների եւ հարցականների պակաս չկաԱրցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել, բայց տղաների շիրմաքարերը չի տեղադրել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնելԱհաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան ԳեղամյանReuters. Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել զորքեր, անօդաչու սարքեր և հրթիռներՌուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի. ԼավրովԹուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև ՀայաստանըԱյսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելԱբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել ՌուսաստանՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվելՀորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասինԻնչ է լինելու Սիրիայի ապագան. Փորձագետի կարծիքՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանությունՈրոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներԴոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը․ Լավրով«ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա ՄխիթարյանԻնչպես է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենից. BBCԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղը«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված էԱրթուր Վարդանյանը քաղբանտարկյալ է, նստած է բանտում, որովհետեւ հայրենասեր է. Հայկ ԲաբուխանյանՀայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց․ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի ԺՊԳլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին․ մետրոպոլիտենն այդ օրն աշխատելու է մինչև 01:00-նՌուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցըԱ’յ լակոտ, ա’յ սրիկա, բեր տենամ՝ ի՞նչ ես ասում. Աղազարյանը՝ որոշ ՔՊ-ականներինԳյումրիում սգո էջը փակված է. Վեհափառի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցինՌուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ – ի Բերեստկի բնակավայրը․ՌԴ ՊՆԱսադին առաջարկել են լքել Սիրիան. The Wall Street JournalՓաշինյանը կնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top