ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքից Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովա Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է «Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս Շոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էտ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. Աղազարյան Աշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններ

Գտնվել է Նիկոլի չունեցած իզմը

Վերլուծություն

2018 թվականին դեռեւս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը հարց էր տվել, մասնավորապես ասելով. «Մենք ազգային պահպանողականներ ենք, հետեւում ենք ազգային պահպանողական գաղափարախոսությանը, եւ մեզ համար կարեւոր է ազգային զարգացումը, ազգային պատկերացումներն ու ինքնությունը, ազգային ոգին, իսկ դուք, կարծես թե, լիբերալ եք, եւ մենք միշտ իրար հակադիր բեւեռներում ենք եղել, ասեք` ձեր արժեհամակարգը ո՞րն է»: Ու հենց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, որ իրենք ոչ մի «իզմ» չունեն, այսինքն` ոչ մի գաղափարախոսություն, ըստ էության, չունեն, «իզմերին» դեմ են: Ինչ եղավ դրա հետեւանքը, այսօր արդեն բոլորն են տեսնում: Մինչդեռ հենց այդ օրն արդեն իսկ ամենքին ամեն ինչ պետք է պարզ լիներ:

Ինչու հիշեցինք ներքաղաքական դիսկուրսում մշտապես մեջբերվող այս հարցուպատասխանը, որովհետեւ, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ընդգծում, իզմեր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումներից, դեգերումներից հետո՝ գտել է իր ամենահարազատ իզմը. դա լափիզմն է: Այս մասին Աշոտյանը նշել է իր գործով հերթական դատական նիստի ավարտից հետո՝ դատական նիստերի դահլիճում: Ըստ նրա. «Կառուցել պետության գաղափարախոսությունը միայն ուտելու վրա, նշանակում է, որ պետության 8-9-ը ֆունկցիաներից ամենաբազայինը երաշխավորել ու վերջ։ Իրականության մեջ դա խթանելու է արտագաղթը։ Եթե պետության ֆունկցիան կերակրելն է, եւ հայը պիտի Հայաստանում մնա զուտ ուտելու համար, ապա ԱՄՆ-ում ավելի լավ են կերակրում, ՌԴ-ում էլ` ավելի լավ, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում»: Ահա սա է ողջ ճշմարտությունն օրվա իշխանության մասին, ինչը ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, վերահաստատում են ամեն օր: Հենց այս տրամաբանության շրջանակում էլ Ազգային ժողովում քննարկվեց 2025 թվականի պետական բյուջեն, իսկ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ունեցավ լավ երեկո Մարզահամերգային համալիրում գտնվող ճոխ ռեստորանում:

ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄԵԿԸ՝ «ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՄԱՐ ՄՅՈՒՍԸ

2025թ․պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է, նույնաբովանդակ մի պնդում էլ կատարեց «Շողակաթ» հեռուստաընկերության մասին։ Այսինքն, եթե, որեւէ պատգամավորի մտավոր կարողությունները չեն բավարարում որեւէ մշակութային հանրային միջոցի հետեւել, նշանակում է՝ այն բոլորի համար անհետաքրքիր է։

Ավելի ողբերգական էին հաջորդ պնդումնները, որոնք կատարվեցին ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ էլի Ծովինար Վարդանյանի կողմից, թե՝ եթե Հանրային ռադիոյի միջոցները բավարար չեն, եկեք փակենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը եւ միջոցներն ուղղենք Հանրային ռադիոյին։

Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի երկրում ենք ապրում մենք, մեկը ոչնչացնելով՝ լուծում են մյուսի հարցը, բայց երբեք այս պատգամավորները չեն ասում, որ եկեք հանրային միջոցների խնայողություն կատարենք, ենթադրենք այս տարվա կառավարության պարգեւավճարները հանենք եւ միջոցներ ուղղենք Հանրային ռադիոյին կամ, օրինակ, Աննա Հակոբյանին նոր գերթանկարժեք մեքենա ու պայուսակ չգնենք, այլ այդ գումարները նվիրաբերենք Հանրային ռադիոյին։ Ստացվում է, որ Հայաստանում, եթե պատգամավորը մի որեւէ կարեւոր կառույցի կամ հաստատության հանդեպ վերապահում ունի, ապա կարող է իր պաշտոնեական դիրքը չարաշահել, ու այն ուղղակի փակել։

Օրինակ` նախորդ տարի հարց էր բարձրացվել, որ օրենքի պահանջ է դրված Հայ Եկեղեցու պատմության գրքերի բովանդակությունը պետք է քննարկել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, իսկ դրան հետեւեց մի այսպիսի պատասխան, որ իշխող ուժը հանել է այդ առարկան ու քննարկելու ոչինչ չկա։ Ու սա կրկին խոսում է այս մարդկանց թշվառության ու անհեռատեսության մասին, էլ չասենք, որ նույնն արեցին Արցախի հետ՝ չկա Արցախը, չկա օրենքի պահանջ` պահպանելու Արցախի անվտանգությունը։ Իրենց համար խնդիր լուծելու տարբերակն ազատվելն է խնդրից։

Հիմա, եթե չկարողանան բանակ պահել, ի՞նչ պետք է անեն, անշո՛ւշտ, պետք է փակեն բանակը եւ ասեն, որ մեզ պաշտպանվել պետք չէ, միջազգային մի քանի պայմանագրով հարցը կլուծենք։ Աղքատությունը շատանո՞ւմ է, էլի հոգ չէ, «ժողվարչապետ ջանը» կհայտարարի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, ու բոլորը կհամակերպվեն: Կառավարելուց խանգարում են ընդիմադիրնե՞րը, էլի խնդիր չկա, ՔՊ պատգամավորները կասեն՝ եկեք քննարկենք այն հարցը, որ Հայաստանի քաղաքական դաշտում միայն ՔՊ-ն թող լինի, չէ որ ՔՊ-ժողովուրդ նույն բանն է։

Այսպես, իշխանությունների պարզամտությունն ու լափիզմը դարձել է կառավարման թշվառության պատճառ, գրեթե բոլոր գերատեսչությունները, կառույցները, կազմակերպությունները հայտնվել են լուրջ ճգնաժամի առաջ։ Օրինակ, եթե պարզվի, որ Գիտությունների ազգային ակադեմիան խնդիր է, ապա կփակեն այն, իսկ գումարները կներդնեն հեծանվասպորտի մեջ, ու դա կմատուցեն իբրեւ կարեւոր ձեռքբերում Հայաստանի համար։ Մի հատ էլ ինքնագոհ կհայտարարեն՝ «կեցցե՜ հեծանիվը»… Այս խղճուկ վիճակում գտնվող Հայաստանը նույն սցենարով նաեւ զարգացնում է իր արտաքին քաղաքականությունը. կասենք՝ Ռուսաստանը վատն է, իրեն կհեռացնենք եւ կգնանք ոչ թե շենգեն վիզայով, այլ «Եվրաքվե»-ով Եվրոպա, իսկ եթե Եվրոպան էլ չգոհացնի, «չերեզ» Մեքսիկա կգնանք Ամերիկա, իսկ եթե Ամերիկան էլ չարդարացնի, էլի հոգ չէ, կհայտարարենք, որ մենք մեզ պետք է պաշտպանենք։

6-ամյա կառավարման շրջանում ՔՊ-ի այս գործելակերպի հետեւանքով այսօր Հայաստանից երես է թեքում նաեւ սփյուռքը, որովհետեւ Փաշինյանը մշտապես սփյուռքահայերի հետ հանդիպմանը հաթաթա է տալիս, թե սիրում եք ձեր երկիրը, եկեք ու պահեք՝ առանց խորամուխ լինելու, որ ապագայում նա էլ կարող է լավագույն սցենարի դեպքում՝ դառնալ սփյուռքահայ ՔՊ-ական։

ԱՆՆԱՅԻ «ՀԱՋՈՂԱԿ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ» ՇԱՐՔՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՉԿԱՐ

Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երեկ զարմանահրաշ երեկո է ունեցել Մարզահամերգային համալիրի շենքում գտնվող հայտնի ռեստորանում՝ հանդիպելով «հաջողակ տղամարդկանց»: Շտապենք նշել, որ այդ հաջողակ տղամարդկանց շարքերում իր տղամարդը՝ Նիկոլ Փաշինյանը չկար: Ով կսպասեր չէ՞ Հակոբյան Աննայից, որ հենց իր համար Փաշինյան Նիկոլը չի համարվի հաջողակ: Բայց սա չէ ամենահետաքրքիրը: Հաջողակ են համարվել այն տղամարդիկ, ովքեր Աննա Հակոբյանի հետ ռեստորանում երեկո անցկացնելու համար վճարել են մեկ միլիոն դրամ: Հետո էլ զուգվել-զարդարվել ծաղկեփնջերով գնացել են Աննայի հետ հանդիպման՝ մարդիկ, որոնք ֆինանսավորում են նիկոլական ռեժիմին: Ովքեր են նրանք, դեռ անուն առ անուն կանդրադառնանք: Չէ որ նրանք այն գործարարներն են, որոնք գումարներ մուծելով Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ այս իշխանության հետ հավասարաչափ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչի հասցրել են մեր երկիրը: Հետեւապես, այո՛, անուն առ անուն պետք է իմանալ, թե ովքեր են այդ գործարար-բիզնեսմենները, որպեսզի վաղը բոյկոտվեն նրանց արտադրած ապրանքներն ու մատուցած ծառայությունները:

ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Այս ֆոնին, թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, ոչ պակաս ուշագրավ է: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով՝ միայն թե այս անգամ ոչ թե Հանրայինով, այլ` էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկով: Բագրատ սրբազանն այլեւս համախմբող դերակատարությունից տպավորություն էր, որ որոշել է անցում կատարել մուննաթային քաղաքականության: Մեկ ժամ հարցազրույցի ընթացքում ասածն այն էր, որ Նիկոլը նեռն է, ինքը՝ սրբազանը, իր ընդդիմախոսներն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս հանցագործների խումբ են, ավելին, ըստ նրա, ընդդիմախոսները դեռ պետք է շատ աճեն, որ դառնան իրեն ընդդիմախոս, բայց ովքեր են նրանք, այդպես էլ չիմացանք, հետո էլ ասաց, թե ընդդիմախոս ինքը չունի՝ կարծես թե, մեկ շարքում դնելով ընդդիմախոսներին ու նիկոլականներին: Անսխալականության սինդրո՞մ է սա, թե՞ այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանելու հետեւանք, դժվար է ասել, բայց համաձայնեք, որ վտանգավոր տենդենց է: Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց ստացվում է, որ Բագրատ սրբազանն իր անհանդուրժողականությամբ ոչնչով չի տարբերվում իր քաղաքական ախոյան Փաշինյան Նիկոլից: Հարցազրույցում հատկանշական էր նաեւ շարժման նյութական հնարավորությունների վերաբերյալ հարցադրումը, որին ի պատասխան Բագրատ սրբազանն ասաց, որ ինքը ֆինանսներով չի զբաղվում՝ ո՛չ դետալներով, ո՛չ էլ մանրամասնություններով: Ըստ էության, ասում է, թե՝ այս ամբողջ աղետի մեջ, ձեզ բեմի ֆինանսավորո՞ւմն է հետաքրքրում: Այ քեզ բա՜ն: Բա չիմանա՞նք, թե որտեղի՞ց շարժմանն այդքան գումար, օրինակ, Մարզահամերգային համալիրը վարձակալելու համար, գոնե չճշտե՞նք՝ գումար տվողը բարեկամ է, թե՞… Ընդ որում՝ խոսքը միլիոնների մասին է, եւ այս պարագայում արժանահավատ չի թվում, որ շարքային ցուցարարը մի հատ էլ ինքը գումար կվճարեր՝ հանուն թեկուզ ամենանվիրական գաղափարի: Իսկ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ ոչ ոք ոչ մեկի մի լումա անգամ հենց այնպես չի տա: Եթե տվել են, ուրեմն՝ պահանջելու են դրա դիմաց ինչ-որ բան, եթե ոչ այսօր, ապա` վաղը: Իսկ եթե, իսկապես, Բագրատ սրբազանը չի տիրապետում իր իսկ ղեկավարած շարժման ֆինանսական ելումուտի տվյալներին, ապա շատ ավելի վատ: Չէ որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է շամպայնը: Բայց հարցերի հարցը մնում է, թե ի՞նչ եղավ թեժ աշունը, ինչո՞ւ մայիսը դարձավ հունիս, սեպտեմբերն էլ, հոկտեմբերի վրա թռիչք կատարելով, դարձավ արդեն նոյեմբեր: Իհարկե, այս հարցերը հռետորական են, որովհետեւ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բուժզննման նպատակով, ըստ տարածված հայտարարության, երկու օրով մեկնում է արտերկիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքիցՀռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. ԶախարովաՔյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. ԱղազարյանՈ՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. ԱղազարյանԳյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է«Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրսՇոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասինՆովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանություննՍիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էտ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. ԱղազարյանԱշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. ԱղազարյանԱլիևն ընդունել է ՉավուշօղլուինՄիֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՀին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկությունԵթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. ԿոնջորյանՈր հայտնի ֆուտբոլիստի որդին է հայտնվել սկանդալի կիզակետումՄեր միասնականությունը կարող է փոխել ամեն ինչ. կոչ՝ արվեստագետներինՌուս գիտնականներն ալկոհոլային կախվածության դեմ դեղամիջոց են ստեղծելԴպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարելԱհա Mate 70 Pro+ և Mate 70 RS սմարթֆոնները․ ի՞նչ բնութագրեր ունեն դրանքՂարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունըԲյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Վահագն ԱլեքսանյանՀալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներՇրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կանցնեն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները. ԹունյանՍպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանի եւ Նաթանյահուի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն. Ասադի ձեռքերն ազատվեցինՀայաստանի դիրքորոշումը մեծ հաշվով ոչ ոքի էլ հետաքրքիր չէ. Գրիգոր ԲալասանյանՀրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռըՍերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումըԽորհրդարանը հաստատեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջենԱրաբական երկրների խումբը ՄԱԿ-ում դատապարտել է գրոհը Հալեպի դեմԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա հանդիպումների անոնսԱդրբեջանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստինԻրանի ԱԳ նախարարը կմեկնի Իրաք՝ քննարկելու Սիրիայի հարցը 24 ժամ ջուր չի լինելուՊարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխեք այլ տեղ. Ալեն ՍիմոնյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համարՌուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօրԴուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ խմբակցությունից մեծ ցավով. ԱղազարյանԵրևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդի էAirPods ականջակալները սկսել են տարօրինակ ձայներ արձակել«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան«Ժողովուրդ». Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ«Հրապարակ». Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ինՄի քանի տարի առաջ Զելենսկին բոլորովին այլ կարծիք ուներ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մասնին (Տեսանյութ)Հարավային Կորեայում նախագահ աշխատելը կամիկաձեի հավասար գործ էԿենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում բացվել է Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի հուշարձանը«Հրապարակ». Գյումրիում անցկացված սոցհարցումներն իշխանության օգտին չեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top