Սիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ) ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացել Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը Հաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցություն Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. Բալասանյան Սերկևիլ. օգուտներ և վնասներ Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆ Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Ուկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. Պեսկով

Հարված թիկունքի՞ց, թե՞ մտավոր սեփականության յուրացում «Առաքելություն Հայաստան» հկ-ի կողմից

Տեսանյութեր

Օրեր առաջ «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի  կողմից տեղի է ունեցել «Միասին» հկ-ի մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ գործընթաց է հաջորդել պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաեւ «Միասին» հկ-ի կատարած  ահռելի աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին «Իրավունք ՏՎ»-ի տաղավարում զրուցել ենք «Միասին» կրթամշակությանին, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆԻ եւ  հկ-ի անդամ» «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի համակարգող ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ:

Նկատենք, որ  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի սոցիալական աշխատողը ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում իր գովեստի խոսքերն ու շնորհակալությունն է հայտնել «Միասին» հկ-ին եւ հույս հայտնել հետագա համագործակցության համար։ 

-Պարոն Չիչյան, ե՞րբ է հիմնադրվել «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպությունը և հակիրճ ներկայացրեք «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնական գործունեության թիրախային խմբերը:

- «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ ուշադրության կենտրոնում գյուղական կյանքի աշխուժացումն է, հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամներ, տարեցներ, Արցախից տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքներ և այլք:

«Միասին» ՀԿ-ի նպատակն է համահայկական հարթակներից մեկը դառնալով՝ նպաստել ազգային ներուժի ու ջանքերի միավորմանը, կրթամշակութային, սոցիալական, հոգևոր առկա խնդիրների լուծմանը՝ Հայաստանի բնակչության, արցախահայության և սփյուռքահայերի տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի շրջանում, կյանքի ամենատարբեր ոլորտներում: Վերջինիս տեսլականներից է՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Մեր կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է զգալի աշխատանք՝ կյանքի կոչելով սոցիալական, կրթամշակութային, բարեգործական շուրջ երկու տասնյակ ծրագրեր ու նախագծեր, որոնք մեծ արձագանք են գտել Հայաստանում և Սփյուռքում,հանրության շրջանում արժանացել հավանության:

Մեր մասշտաբային ծրագրերից էր 2023 թվականին Հայաստանից և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը՝ ուղղված տարեցների հիմնախնդիրների բարձրացմանը և երիտասարդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

- Օրեր առաջ «Միասին» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տեղի է ունեցել «Միասին» ՀԿ-իմտավոր սեփականության յուրացում ուգրագողություն, մանրամասնեք խնդրեմ ինչի՞մասին է խոսքը:

 

- Ինչպես նշեցի, «Միասին» ՀԿ-ն 2023 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացրեց սոցիալապես անապահով, միայնակ ապրող տարեցների համար (այդ թվում՝ Արցախից տեղահանված) իր բովանդակությամբ և ձևաչափով աննախադեպ, Հայաստանում և Սփյուռքում մեծ հնչեղություն ստացած «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական անվճար ճամբարը: Նպատակը մեկն էրհասարակության ուշադրությունը բևեռել տարեցներիհիմնախնդիրներին, նրանց մի քանի օրով կտրելառօրյա հոգսերից ու ապրումներից, ցուցաբերելսոցիալ-հոգեբանական աջակցություն` կազմակերպելով օգտակար և հետաքրքիր ժամանց, կրթամշակութային, սոցիալական, հոգեբանականզանազան միջոցառումներ և հանդիպումներ, հոգևորզրույցներ:

2023 թվականին ծրագիրն իրականություն դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրում հիմնականում ընդգրկվել են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի երևանյան և համայնքային կենտրոնների շահառուները, ինչպես նաև «Միասին»-ի կողմից ընտրված շահառուներ Էջմիածին և Երևան քաղաքներից:

2024 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, նկատի առնելով իրենց շահառուների գոհունակությունն ու ծրագրից ստացած տպավորությունները, մեզ առաջարկեց ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով 4 փուլնախատեսված էր իրականացնել ամռանը, 2-ը՝աշնանը։ Նախանշվում էր նաև ծրագիրը համատեղ իրականացնել տարվա բոլոր ամիսներին:

Ամառային ճամբարի 4 փուլն իրականություն դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցեց ընդհանուր առմամբ 111 շահառու: 

«Միասին» ՀԿ-ն, որը համարվում է նշյալ ծրագրի իրավատերը, սոցիալական ցանցերից պատահաբար տեղեկանում է, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ Ծաղկաձորում 2 փուլով իրականացնում է աշնանային հնգօրյա ճամբար՝ իրենց շահառու տարեցների համար:

Բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, այն չի կրում «Ոսկե սերունդ» անվանումը (ծրագիր, որի հեղինակային իրավունքները, որպես մտավոր սեփականություն, ի պահ են տրված «Հայհեղինակ» ՀԿ-ին):

Երբ հիշյալ կազմակերպությունից պահանջեցինք ներկայացնել ծրագիր-ժամանակացույցը՝ մեզ համար պարզ դարձավ, որ այն իր գաղափարական, նպատակային, բովանդակային շեշտադրումներով «Միասին» ՀԿ-ի «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի կրկնօրինակումն է (կառուցվածքային գրեթե աննշան փոփոխություններով)։

 

 

- Ի՞նչ գործընթաց է հաջորդել Ձերհայտարարությանը:

- Թե գործընթացներն ինչ փուլ կթևակոխեն, կարծում ենք՝ կապված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի արձագանքից: Մեր նպատակը ստեղծված իրավիճակին արդարացի, ազնիվ լուծում տալն է և առանց միմյանց նվազ հոգս պատճառելով՝ վերականգնել մեր կազմակերպության ոտնահարված իրավունքները:

Առհասարակ, կարծում ենք, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից նման արարքն ո՛չ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, այլև գործընկերային էթիկայի ու հարաբերությունների նսեմացում:

Մենք հարգում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ ձևավորած համագործակցությունը,միասին իրականացրած ահռելի աշխատանքը,ներդրած ժամանակն ու ռեսուրսները՝ ծրագրի բարեհաջող կատարման համար և նույն վերաբերմունքն էլ ակնկալում էինք նրանցից:«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, սակայն, նախընտրեց գործել «միայնակ»՝ անտեսելով բոլոր պայմանավորվածություններն ու գործընկերային նորմերը՝ «Միասին» ՀԿ-ինհասցնելով բարոյական և իրավական վնաս:

Այս հանգրվանում հորդորում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին՝ դադարեցնել հետայսու ծրագրի իրականացումը: Մենք միշտ բաց ենք եղել քննարկումների առջև և հիմա էլ բաց ենքառողջ բանակցությունների՝ ստեղծված իրավիճակին ճիշտ հանգուցալուծում տալու համար։

Առավել մանրամասն առաջարկվող տեսանյութում

 






Սիրիայի Կենտրոնական բանկի թալանը (Տեսանյութ)ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացելՖրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. ԱբրահամյանԹրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասինԴամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարըՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ է եղել Սիրիայի նախագահըԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. ՈսկանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համար Սպասվում են թույլ տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըՇՏԱՊ. Թուրքամետ խմբավորումը հայտնել է, որ գրավել է Դամասկոսը, իսկ Ասադը լքել է Սիրիան«Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԱսադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համարՀնագետները ենթադրում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանըՇարունակում են հակասական տեղեկություններ գալ Ասադի ճակատագրի հետ կապվածԻնչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top