Լեհաստանի վարչապետն Ուկրաինայում «շրջադարձային իրադարձություններ» է ակնկալում Նեթանյահու կնոջ միջոցով խնդրել է Պուտինից` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում Հոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ երջանիկ Արհեստական ​​բանականությունը կարող է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը մարդու ձայնի միջոցով․ հետազոտություն Գիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերել WhatsApp մեսենջերը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ում Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնի ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻ Ռուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետ

«Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. որոշումը Նիկոլ Փաշինյանինն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել:

Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձեւավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին:

Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից եւ արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:

Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաեւ Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»:

Քոչարյանը կոպիտ ձեւով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է:

Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին եւ Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել:

Հայտնել էինք նաեւ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին:

ՔՊ-ական մեր աղբյուրները նաեւ փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, եւ Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի:

Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Լեհաստանի վարչապետն Ուկրաինայում «շրջադարձային իրադարձություններ» է ակնկալումՆեթանյահու կնոջ միջոցով խնդրել է Պուտինից` դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում Հոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ երջանիկԱրհեստական ​​բանականությունը կարող է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը մարդու ձայնի միջոցով․ հետազոտությունԳիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերելWhatsApp մեսենջերը կդադարի աշխատել միլիոնավոր iPhone-ումԱյսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնիԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԻՌուսական կողմը հաստատել է իր համերաշխությունը Սիրիայի ղեկավարության և ժողովրդի հետՌեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբանՀովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից. «Հայկական ժամանակ»Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ այդ թվում՝ մեր․ ՈսկանյանՔՊ-ականները Նիկոլի «սերը» չեն կարողանում իրար հետ կիսել. Մելիք-ՇահնազարյանՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովԻրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավոր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top