Ո՞ր լեգենդար ֆուտբոլիստի որդու անունն է թաթախված բռնաբարության կեղտոտ պատմության մեջ Այս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքից Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովա Քյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. Աղազարյան Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է «Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս Շոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին Նովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանությունն

Միայն Ռուսաստանը կարող է ստրատեգիական միջուկային զենքով զսպել բոլոր մեխանիզմները. Հայկ Այվազյան

Ներքաղաքական
Ազգային ժողովն օրերս 67 կողմ ձայնով ընդունեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Հիշեցնենք, որ հարցի քննարկումը խորհրդարանը սկսել էր առանց ընդդիմության։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցի ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը։ Մինչ հիմնական զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կներկայացներ նախագիծը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերահաստատեցին իրենց բացասական դիրքորոշումը, ապա լքեցին դահլիճը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
 
— Օրերս խորհրդարանն ընդունեց սահմանազատման կանոնակարգը: Ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ ամենից:
 
— Այդ ամենը կատարվում է հավաքական Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների գծած սցենարով: Այսինքն՝ արագ կերպով հասնել Խաղաղության պայմանագրի կնքմանը: Դա ձեռք չի տա Ռուսաստանին, քանի որ Խաղաղության պայմանագրի կնքմամբ՝ իր ուժը կորցնելու է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ դրանից բխող պայմանավորվածությունները: Պատճառը հետեւյալում է, որ եթե Խաղաղության պայմանագիր կնքվի, ապա էլ ի՞նչ նոյեմբերի 9-ը: Կարծում եմ՝ Ադրբեջանի չշտապելը կապված է Ռուսաստանին տրված խոստումներով, բայց Ադրբեջանին փորձում են Արևմուտքը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները բերել արագ ստորագրման դաշտ: Ինքս նաեւ կարծում եմ, որ այդ ամենը հենց դրա հետ է կապված: Հիմա, թե այդ Կանոնակարգն ինչպե՞ս կընդունեն, խախտումներով, միջի բովանդակությունն ի՞նչ կլինի գրված, ինչպիսի՞ անճշտություններ կան, ինչպիսի՞ վտանգներ կան, այդ ամենը ոչ ոքի չի հետաքրքրում: ԱՄՆ դեպարտամենտն ասել է, որ պետք է անեք, եւ իրենք էլ անում են: Խնդրի ողջ իսկությունը հենց սրանում է:
 
— Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ կարելի է ակնկալել այս ընտրության արդյունքներից:
 
— Վրաստանի իշխանությունները, կարծում եմ, որ բավականին լավ շեշտադրումներ էին կատարել նախընտրական պայքարում: Իհարկե, վստահ եմ, որ այնտեղ աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում կլինեն, բայց առաջնայինն այն էր, որ, այսպես ասած, մեծ պատերազմում զոհաբերվելու կամ խաղաղություն ունենալու կարմիր գիծը քաշեցին: Ինչպես նաեւ կարմիր գիծ քաշեցին՝ ավանդական արժեքների պաշտպանության եւ այլասերումների քարոզչության միջեւ: Այսինքն՝ շեշտն այս պահին հենց այդ ուղղությամբ է դրված: Անգամ իրենց ունեցած բոլոր ելույթներում հենց այդ մասին էին առանձնակի կերպով ընդգծում: Սա կարեւոր էր, որովհետեւ եթե Վրաստանին էլ զոհաբերեցին, ապա էլ ի՞նչ տնտեսություն կամ ի՞նչ սոցիալական վիճակ: Ասեմ՝ ավելին, այդ ամենի մասին կարելի էր անգամ ընդհանրապես մոռանալ: Դրա համար էլ այս առումով իրենք բավականին լավ կազմակերպեցին այդ ամենը: Այսինքն, վրաց ժողովրդին ընտրության հստակ հնարավորություն տրվեց: Ուզում եմ ասել, որ իրենք չսկսեցին «եւ՛-ե՛ւ» ասել, ինչպես նաեւ կոմպլիմենտարիզմ կամ նման այլ անտեղի բաներ չսկսեցին խոսել: Իրենք ասացին, որ մեզ ուզում են զոհաբերել Ռուսաստանի դեմ պատերազմում, որպեսզի վրացիներն էլ գնան զոհվեն այդ պատերազմում եւ իրենց ինքնիշխանությունը կորցնեն: Վրաց ժողովուրդն արձանագրեց, որ չի ուզում դա: Կարծում եմ, որ պետք է հաջողություն ունենան, եւ մեծ հույս ունեմ, որ վրաց ժողովուրդը իմաստություն կցուցաբերի նաեւ հետընտրական գործընթացներում եւ կպաշտպանի իր ընտրությունը:
 
— Անդրադառնանք աշխարհաքաղաքական եւս մի թեժ կետի: Կա տեսակետ, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Իրանը պայմանավորվածություն ունեն, որպեսզի շարքից հանեն Հեզբոլահը: Որքանո՞վ եք հավանական համարում:
 
— Առանց փաստացի տվյալների, իհարկե, մի փոքր բարդ է դա վերլուծել, եւ ես կարծում եմ, որ դրա համար առաջին հերթին նախ անհրաժեշտ է ունենալ ծանրակշիռ ապացույցներ: Մինչդեռ պետք է նշեմ նաեւ այն մասին, որ այստեղ մի բան շատ ակնհայտ է եւ երեւում է, որ Իսրայելն ինչ ուզում, ինչպես ուզում եւ երբ ուզում է, հենց այդպես էլ անում է: Համասի առաջնորդին սպանելու համար՝ մեկի փոխարեն մի քանի բարձրահարկ շենքեր պայթեցրեց Իսրայելը: Ստացվում է, որ փաստացի կերպով կարող ենք նկատել, որ իրենց կանգնեցնող ոչինչ չկա, եւ փաստը մնում է փաստ:
 
Իրանի դեպքում՝ Սուլեյմանից սկսած, ի՞նչ ուզում են, այն էլ անում են: Ճիշտ է, Սուլեյմանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպանեցին, բայց, ամեն դեպքում, ուզում եմ շեշտը դնել հատկապես այն հանգամանքի վրա, որ այդպես բարձրաստիճան պաշտոնյաների Իրանի հետ կապված սպանում են եւ փաստացի կերպով մենք նկատում ենք նաեւ այն, որ դրա դեմն իսկապես առնող չկա: Իրանն այս դեպքում չի կարող միայնակ կերպով դրա դեմն առնել: Նա իսկապես ի վիճակի չէ, եւ դա բացասական կողմից չի բնութագրում Իրանին, այլ պարզապես` իր հնարավորություններից ելնելով: Այսինքն` ինչպե՞ս կարող է նա միայնակ Իսրայելին դիմակայել՝ եթե ամերիկյան ավիակիրը եկել եւ կանգնել է Իսրայելի կողքին, թիկունքին, եւ եթե Իրանը փորձի, օրինակ, Իսրայելին ինչ-որ այնպիսի հարվածներ հասցնել, որը Իսրայելի անվտանգությունը շատ լրջագույն կերպով կդնի կասկածի տակ, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները, բնականաբար, իր ավիակիրներով եւ մյուս զինված ուժերով պատասխան կտա Իրանին: Հետեւաբար այստեղ կանգնեցնող կարող է լինել միայն ու միայն Ռուսաստանը, քանի որ այս ամեն ինչի գլուխը հենց Միացյալ Նահանգներն են, ապա Միացյալ Նահանգներին էլ կանգնեցնելու համար պետք է ստրատեգիական միջուկային զենքով կարողանալ զսպել բոլոր մեխանիզմները, իսկ դա, ինչպես արդեն նշեցի՝ կարող է անել միայն Ռուսաստանը:
Վերջին դոկտրինը, որով միջուկային զենքի զսպման քաղաքականության հետ խստացում կատարվեց Ռուսաստանի կողմից, կարող ենք ասել, որ հենց նրա համար էր, որ առաջին հերթին զսպեն հենց Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք էլ աշխարհը՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքը, իրար չխառնեն:
Հենց այժմ էլ այդ գործընթացն ընթանում է: Իհարկե, այդ ամենը միանգամից չի ստացվի անել, բայց Ռուսաստանը այդ պրոցեսի մեջ է: Այսինքն՝ պայմաններ է հասունացնում, որպեսզի Միացյալ Նահանգներին ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ այլ տեղերում զսպի եւ ստիպի իր հետ քայլ անել:
Այնպես որ, քանի դեռ Միացյալ Նահանգներն իրեն զգում է անխոցելի, ապա իրենք շարունակելու են անել այնպես, ինչպես այժմ շարունակում են անել: Իհարկե, չպետք է նաեւ անտեսել այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում իրենք փորձում են այնպես անել, որ իբրեւ թե միջազգային, հանրային կարծիքում իրենք չերեւան որպես բանավիճող կողմ: Կարելի է ասել ստեղծեն այնպիսի տպավորություն, որ հենց Իսրայելն է հարվածում, Իսրայելն է ոչնչացնում, ամեն ինչում մեղավոր է Իսրայելի վարչապետը, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ այդ ամենի գլխում հենց իրենք են, որպեսզի այդ քաոսի մեջ վերջում իրենք հայտնվեն իբրեւ հաշտարար եւ իրենց պայմանները թելադրելով ասեն, որ մենք կկանգնեցնենք պատերազմը, բայց պետք է համաձայնեք առաջին հերթին հենց մեր պայմաններին:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Ո՞ր լեգենդար ֆուտբոլիստի որդու անունն է թաթախված բռնաբարության կեղտոտ պատմության մեջԱյս փուլում Թուրքիան է համակարգում «3+3» հարթակի աշխատանքը. Զախարովա ԱԺ նախագահը աշխատակիցներից կոշտ պահանջեց Աղազարյանին հեռացնել իրենց շարքիցՀռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ–ՌԴ հարաբերություններին. ԶախարովաՔյարամյանի միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են, սարսափելի բաներ են եղել, որոնք հիմա չեմ կարող ասել. ԱղազարյանՈ՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. ԱղազարյանԳյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է«Neuralink» իմպլանտի կլինիկական փորձարկումներն առաջին անգամ կանցկացնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրսՇոկի մեջ եմ եղել, ինչ երեկ իմացել եմ․ ուզում էի անձամբ իրեն խեղդել․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասինՆովոռոսիյսկում պայթյուններ են տեղի ունեցել, աշխատում է հակաօդային պաշտպանություննՍիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էտ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. ԱղազարյանԱշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՊարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. ԱղազարյանԱլիևն ընդունել է ՉավուշօղլուինՄիֆեր աշխարհի մասին, որոնց հավատում են գրեթե բոլորըՀին իմաստունների 3 գաղտնիք, թե ինչպես գտնել երջանկությունԵթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. ԿոնջորյանՈր հայտնի ֆուտբոլիստի որդին է հայտնվել սկանդալի կիզակետումՄեր միասնականությունը կարող է փոխել ամեն ինչ. կոչ՝ արվեստագետներինՌուս գիտնականներն ալկոհոլային կախվածության դեմ դեղամիջոց են ստեղծելԴպրոցի մոտ 16-ամյա երիտասարդի են դանակահարելԱհա Mate 70 Pro+ և Mate 70 RS սմարթֆոնները․ ի՞նչ բնութագրեր ունեն դրանքՂարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունըԲյուջեին դեմ քվեարկելով՝ «Հայաստան» դաշինքը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Վահագն ԱլեքսանյանՀալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներՇրջանառության հարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ կանցնեն միայն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները. ԹունյանՍպասվում է առանց տեղումների եղանակԷրդողանի եւ Նաթանյահուի միջեւ կա գաղտնի պայմանավորվածություն. Ասադի ձեռքերն ազատվեցինՀայաստանի դիրքորոշումը մեծ հաշվով ոչ ոքի էլ հետաքրքիր չէ. Գրիգոր ԲալասանյանՀրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռըՍերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումըԽորհրդարանը հաստատեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջենԱրաբական երկրների խումբը ՄԱԿ-ում դատապարտել է գրոհը Հալեպի դեմԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Օրվա հանդիպումների անոնսԱդրբեջանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստինԻրանի ԱԳ նախարարը կմեկնի Իրաք՝ քննարկելու Սիրիայի հարցը 24 ժամ ջուր չի լինելուՊարոն Աղազարյանին մեր խմբակցությունից տեղափոխեք այլ տեղ. Ալեն ՍիմոնյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համարՌուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօրԴուրս եմ գալիս Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ խմբակցությունից մեծ ցավով. ԱղազարյանԵրևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդի էAirPods ականջակալները սկսել են տարօրինակ ձայներ արձակել«Հրապարակ». Մարզերից վարորդներ են ուզում բերել Երեւան«Ժողովուրդ». Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ«Հրապարակ». Երկու հրատապ նախագիծ են «սղղացնելու»«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ինՄի քանի տարի առաջ Զելենսկին բոլորովին այլ կարծիք ուներ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մասնին (Տեսանյութ)Հարավային Կորեայում նախագահ աշխատելը կամիկաձեի հավասար գործ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top