Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ) Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄ Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան «ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆ ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Տրանսպորտային թալանի հետքերով 2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չարի վերջը…

Միջազգային

Վրաստանում հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններում արեւմտամետ ուժերի խայտառակ պարտությունը եւ ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովը գալիս են փաստելու, որ այլեւս Արևմուտքի  գլոբալիստների գերիշխանության դարաշրջանն ավարտված է, նրա հրեշավոր էությունը վերջապես լիովին  բացահայտված է։ Սա մարդկության բարոյական հաղթանակն էր, արժանապատվության հաղթանակն էր։ Սա նշանակում է, որ կեղծիքը, երկակի ստանտարտները, շանտաժի լեզվով խոսելը, այլասերումը, ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունները, պատերազմների հրահրումը, գաղութացումը, ահաբեկչությունը, գունավոր հեղափոխություններն այլեւս չեն սպառնում մարդկությանը, որ աշխարհն այլեւս չի ուզում լինել ստրուկը Արեւմուտքի  գլոբալիստների։ Նշանակում է, որ այլեւս կպակասեն ազգերի, ժողովուրդների, հայրենազրկումը, թշվառությունը, տնավերը,  զոհերը,  ավերածությունները, փախստականները,  մարդկանց խոշտանգումները, որի զոհը դարձան նաեւ Արցախն ու Հայաստանը։

Ռուսատանն էլ իր վրա է վերցրել մարդկության փրկության առաքելությունը,  աշխարհում զսպող եւ կայունություն ապահովող կարեւոր դերակատարություն է ստանձնել եւ Ուկրաինայում մղվող պատերազմը դա պատերազմ է գլոբալիզմի չարիքից,  ստրկությունից,  գաղութատիրությունից ու ֆաշիզմից մարդկությանը փրկության։ Չլիներ Ռուսաստանը, աշխարհի գերակշռող մասը ստրկացված կլիներ Արեւմուտքի կողմից, իսկ ողբերգություններն էլ ավելի շատ կլինեին։ Կովկասում եւ Հայաստանում էլ այլեւս Ռուսաստանն իրեն ավելի վստահ կզգա: Սա նշանավորում է մարդկության հաղթանակը չարիքի դեմ, կեղծիքի ու շահագործման դեմ։

Ոչ պատահականորեն հայ ժողովրդի ցեղասպանության հովանավորներից`  Արեւմուտքից հիասթափված, դեռեւս 1921թ. Թումայանն  ասել է. որ  «Հայաստանի եւ մարդկության փրկությունը Աստվածային Արեւելքում  է հնարավոր փնտրել»։ Իսկ Արեւմուտքին էլ նա անվանում էր շահի` «մեքենայի եւ ոսկու» երկիր։ Շնորհակալությունս եւ  շնորհավորանքներս Վրաստանի ժողովրդին։ Վրացիների այս ընտրությունը վկայությունն է վրաց ժողովրդի խոհեմության ու պետական մտածողության, նրանց այս ընտրությունը թրքահպատակության դեմ էր, Արեւմուտքի ստորության ու խաբեության դեմ էր, իրենց երկիրը վերջնական կազմաքանդումից, կործանումից փրկելու  համար էր։  Քայլ անելու հերթը  հայ ժողովրդինն է...

Իմաստուն ազգերն էլ սովորում են ուրիշների սխալների վրա։ Իսկ մենք անհասկանալիորեն  մեզանից վանեցինք այս տարածաշրջանում շահեր ունեցող Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանանին, բարեկամ կարգեցինք մեզ ցեղասպանողներին ու այդ ցեղասպանության պատվիրատուներին։ Մեր ազգային մոլորություններից ու ողբերգություններից մեկն էլ այն է, որ գործընթացներին, երեւույթներին ու  իրադարձություններին չենք նայում իրատեսի աչքերով,  դասեր չենք քաղում պատմությունից, ականջալուր չենք լինում մեր մեծերին, մեր իմաստուններին եւ միշտ նույն սխալներն ենք կրկնում։ Մեր կորուստներն ու անհաջողություններն էլ ուրիշների մեջ ենք փնտրում։ Աշխարհն էլ  զարմացած, մեր տարօրինակ ու անհասկանալի կեցվածքից,  հեգնական ու ծաղրական հայացքով մեզ է հետեւում։

Կարծում եմ՝  հայ ժողովրդի եվրոպամետ հատվածին էլ մտորելու տեղիք պետք է տա, թե ինչպե՞ս է պատահում, որ արդեն 20 տարի Արեւմուտքի հետ սերտորեն համագործակցող Վրաստանը  չի ընտրում զարգացման ու անվտանգության  եվրոպական ուղին։ Սա խոսում է այն մասին, որ ազգերի, պետությունների համար առաջնայինը ամենեւին էլ տնտեսական շահը չէ, այլ ազգային ինքնության, ազգային սովորույթների ու արժեքների պահպանումն է, անվտանգություն է, անկախությունն է, սա մարդկության բողոքն  է գլոբալացման դեմ, ազգային արժեքների պղծման դեմ։ Իսկ Արեւմուտքի  ժողովուրդները  ընդհանուր ոչինչ չունեն գլոբալիստների հետ, նրանք ամենեւին էլ մեր թշնամիները չեն, նրանք նույնպես այդ քաղաքականության զոհն են, նրանց ազգային արժեքներն ու ազգային պետությունները նույնպես վտանգված են։ Վրացիները հավանաբար հասկացան, որ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավոր նախեւառաջ Ռուսաստանը կարող է լինել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունն իրենց  երկրի շահերից չի  բխում։ Անկախ հայ-ուսական հարաբերություններում  այս իշխանությունների` դրսի թելադրանքով ստեղծած  առկա ժամանակավոր անհարթություններին ու խնդիրներին հայ-ռուսական փոխշահավետ բարեկամությունն այլընտրանք չունի։ Այլընտրանքը թրքահպատակությունը, նոր ցեղասպանությունն ու հայկական պետականության կործանումը կարող է լինել։ Հայ-ռուսական  ռազմավարական հարաբերությունների երաշխիքն էլ Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ ռազմավարական՝ աշխարհաքաղաքական, անվտանգային ու տնտեսական շահերը կարող են լինել, հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր, մշակութային, պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը կարող են լինել: Երաշխիքը Ռուսաստանի ռազմական հզորությունը, միջուկային գերտերություն լինելը, Կովկասում Ռուսաստանի ունեցած անկեղծ ազգային֊ պետական շահերը կարող են լինել:

Իսկ թուրանական պետության ստեղծումը լուրջ սպառնալիք է, ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի անվտանգության համար, մարդկության համար: Ամենայն հայոց բանաստեղծ, մեծ հայրենասեր ու իմաստուն Հովհաննես Թումանյանը արժեւորելով ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամությունը եւ կարեւորելով Ռուսաստանի դերը Հայաստանի ճակատագրի հարցում՝ ասել է. «Ես չգիտեմ, թե որքանով է պետք Կովկասը ռուսներին, բայց գիտեմ, թե ինչպես են անհրաժեշտ Կովկասին ռուսները»։ Դիմելով նրանց, ովքեր կարծում էին, թե Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով, նշել է, որ՝ «այնքան լավ է, եթե հզոր Ռուսաստանի շահերը համընկնում են հայ ժողովրդի շահերի հետ»։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու






Մխիթարյանն իր հաշվին երկու գոլային փոխանցում գրանցեց(տեսանյութ)Ինձ կարող են ֆիզիկապես ոչնչացնել, անուններ եմ տալու, եթե ճնշումները շարունակվեն. Աղազարյան«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԿՈԳԵՎՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՍՈՒՐԵՆ ԷՎՈՅԱՆԱՄԲՈՂՋ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԱԼԻԵՎԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ՞ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻՆ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» Է ԱՆՈՒՄՄենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան«ԼԻՆԵԼՈՎ 17 ՏԱՐԵԿԱՆ, ՀԱՂԹԵՑԻ 40-ԱՄՅԱ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԴԱՐՁԱ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ՄՐՏԵՅԱՆՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ. 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համարՏրանսպորտային թալանի հետքերով2027 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԻՍԼԱՄ ՄԱԽԱՉԵՎԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ։Մոսկվան լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմԱրեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր ՊիպիաՄենք չենք մուրում, այլ մեր աշխատանքի հասանելիք գումարն ենք պահանջում. Օպերային թատրոնում արշալույսները խաղաղ չենՓորձել են թալանել Սարգիս Ադամյանի տունը, կինն ու որդին տանն են եղել. BildՀՖՖ-ն Չանչարևիչի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայտնի խոհահար Սեդրակ Մամուլյանը մասնակցում է Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձեւ է» հանդիպմանը«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսինՊՆ-ից հերքում են զինվորի մահվան մասին լուրըՏես ոնց են հերթով 0 ձայներով խայտառակվում. ԲԱՄԲԱՍԱՆՔՏերն ու ծառան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄարինե Ջոնիկովնան անկեղծանում է սիրո ու չիրականացած երազանքի մասին. Բլից հարցեր «Հիպոկրատի նվիրյալին»Քեռիի «գանձը». ԶԱՐՄԱՆՔԽամոյանը լավ «մեխեց» Նիկոլ հայադավին, ափսոս չշշպռեց` ստո՛ւմ եք, լկտիաբար ստումԱղազարյանի օրին կարող է հայտնվել ամեն մի ՔՊ-ական Ղրիմը կարող էր մնալ Ուկրաինայի կազմում, եթե դա չլիներ․ ԼավրովԵրևանյան տրանսպորտում վճարման քանի՞ տարբերակ է առաջարկվում (տեսանյութ)ԼՀԿ-ից մասնակից չի եղել, չկա եւ չէր կարող լինել. Դավիթ Խաժակյան Լավագույն տարեդարձը երբևէ… Արփինե Հովհաննիսյանը ցույց է տվել երեխաներին Ես էլ, դու էլ լավ գիտենք սիրելի Ալեն, թե ինչպես ու ում դրդմամբ որոշվեց ինձանից ազատվել․ Հովիկ Աղազարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Կարմիր Խաչն այցելել է Արցախի՝ Բաքվի բանտերում պահվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանըԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. ԷլիբեգովաՍկսվել է կոմպրոմատների պատերազմ. Ալեքսանդր Ամարյանն այսօր կդառնար 65 տարեկանԱրեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն. Վահան ԲաբայանՀայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար Հայաստանը վերածվել է մեկ կուսակցության կրկեսի արենայի․ ՓաստաբանՌուսաստանը մնում է մեր անվտանգության ամենամեծ սպառնшլիքը. Գերմանիայի ՊՆՌուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԻնչո՞ւ են գերեզմանոցից վերադարձողները լվանում իրենց ձեռքերըՕրակարգը կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ. ՍարգսյանՊենտագոնը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Ուկրաինային՝ մինչ Բայդենի հեռանալըԵթե կա մեկը, ով կարող է ապացուցել այդ սուտը, խնդրեմ․Խորեն Հովհաննիսյանը որդուն վերագրվող սկանդալի մասինԼավրովը բողոքել է՝ եվրոպացիները փախչում են իրենիցԵվգենի Հակոբյանին մերժել են տրամադրել ՀՀ քաղաքացիություն«Հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկ երանգավորում չկար. ԶուրաբիշվիլիՓաշինյանն ընկած է Ալիեւի «ավտոգրաֆը» ստանալու հետեւից, ՀՀ անունից բանակցողները կարմիր գծեր չունեն․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի. ՊուտինԱրտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվՀատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները հայտնաբերել են գործոն, որը կապված է սրտանոթային համակարգի վիճակի վատթարացման հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top