Թագուհի Թովմասյանի շնորհավորանքը՝ «Իրավունք» թերթի 35-ամյակի առթիվ
Ներքաղաքական
«Իրավունքի» 35-ամյակի առթիվ շնորհավորանք է հղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ.
«Հարգելի՛ գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ «Իրավունք» թերթի 35-ամյակի կապակցությամբ։
Ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի այս լրատվամիջոցի հետ կապված հուշերը, քանի որ հենց այստեղ եմ կատարել իմ առաջին քայլերը լրագրության ոլորտում։ «Իրավունք»-ում անցկացրած տարիները դարձան հիմք՝ ձեւավորելու ոչ միայն մասնագիտական հմտություններս, այլեւ՝ սկզբունքային մոտեցումներս, որոնք հետագայում ուղեկցել են ինձ ողջ կարիերայիս ընթացքում։
35 տարին հսկայական ճանապարհ է, որի ընթացքում թերթը կարողացել է հաստատել իր կարեւոր դերը լրատվական դաշտում՝ միշտ հանդես գալով որպես ազատ ու անկողմնակալ լրատվության հարթակ։
Շնորհավորում եմ խմբագրական կազմին, լրագրողներին ու բոլոր նրանց, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով նպաստել են «Իրավունք»-ի հաջողությանը։
Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ եւ շարունակական առաջընթաց, ինչպես նաեւ անսահման ընթերցողների հավատարմություն։
Թո՛ղ գործունեության հետագա տարիները լինեն նորանոր մարտահրավերների հաղթահարման, համարձակ քայլերի եւ մեծ հաջողությունների տարիներ, որը կխորհրդանշի «Իրավունք»-ի շարունակական առաջընթացը»։