⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտամարմնային բեղմնավորման հիմքում սերն ու սաղմնաբանն են. Հայտնի սաղմնաբանը տալիս է ԷԿՈ-ով ծնող դառնալու միակ բանաձեւը Ով ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց  Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին Արսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալ Բայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել» Փաստաթուղթ. բանտապետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնից ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, ԳՅՈՒՄՐԻԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՕԾՎԻ Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը «ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆ

Ունենք եզդերեն լեզվին տիրապետող կադրերի պակաս. Խդր Հաջոյան

Նորություններ
Օրերս տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ մեկտեղվել էին մայրաքաղաքի սրտում, որոնց թվում բացառություն չէր նաեւ եզդիական համայնքը: Եզդիական համայնքը նույնպես ներկայացված էր՝ ի դեմս Եզդիների ազգային միության։ Նրանց համայնքի տաղավարը դարձել էր տոնի զարդերից մեկը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր ծանոթանալ եզդիական մշակույթի բացառիկ նմուշներին։ Տոնական տրամադրությունը բարձրացրին նրանց տաղանդավոր երգիչներ Զորո Շաբաբովը եւ Սաշա Ավդալյանն՝ իրենց կատարումներով: Համայնքի խնդիրների, ինչպես նաեւ առավելությունների մասին՝ «Իրավունք»-ը զրուցել է Եզդիների ազգային միության նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԻ հետ:
 
— Պարոն Հաջոյան, նշվեց ազգային փոքրամասնությունների օրը: Որքանո՞վ էր առանձնահատուկ այն Ձեզ համար, եւ ի՞նչ խորհուրդ ուներ:
 
— Պետք է նշեմ, որ տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնող կառույցները մեկ տեղում ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ազգային ատրիբուտները եւ իրենց ազգային խոհանոցը: Բնականաբար, նաեւ ազգային փոքրամասնությունների տոնն է, որն արդեն նշվում է օրենքով նախատեսված կերպով: Այսինքն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին: Իհարկե, երբ օրենքի նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ընտրված էր սեպտեմբերի 27-ը: Մինչդեռ հասկանալով, թե ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին, բնականաբար, չէր կարող ուղղակի այդ օրը նշվել՝ որպես տոնական օր, եւ հետագայում փոխվեց ու ընտրվեց հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաեւ բոլոր ազգային փոքրամասնություններին Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում եմ բարգավաճում ու մշակույթի զարգացում: Շատ կարեւոր եմ համարում նաեւ նշել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որտեղ (տվյալ դեպքում եզդիական համայնքի համար) ստեղծված են բոլոր այն պայմանները, որով եզդի համայնքը պաշտպանում է իր մշակույթը, լեզուն եւ կրոնը: Ուրիշ երկրում Դուք չեք տեսնի այնքան ազատ եզդի, որքան Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, եզդի չեք տեսնի այնքան անկաշկանդ եւ ազատ խոսելու իր ազգային լեզվով, ինչպես նաեւ պահպանելու կարողությամբ՝ որքան Հայաստանի Հանրապետությունում է, որտեղ գործում են եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները: Իհարկե, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի, ինչպես նաեւ մամուլի վաստակավոր լրագրողներից մեկի ջանքերի շնորհիվ լույս տեսան եզդերեն դպրոցական դասագրքերը պետական աջակցությամբ: Այսօր Հայաստանում մոտ երեք տասնյակ կոմպակտ բնակեցված համայնքներում, որտեղ եզդի համայնքը գոյություն ունի, դասավանդվում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկան:
Գիտեք, սա շատ կարեւոր ձեռքբերում է եւ ոչ միայն սա, այլ նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում է լույս տեսնում աշխարհում առաջին եզդիական լեզվով թերթը: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հեռարձակվեցին եզդերեն ռադիո հաղորդումները: Սրանք օրինակներ են, որոնք նույնիսկ մեր պատմական մայր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսային հատվածում, չունենք:
Խոսենք նաեւ կրոնի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում ունենք աշխարհում ամենամեծ բարձրությամբ եզդիական տաճարը, որը գտնվում է Ակնա լճում, եւ ոչ միայն մեկ տաճար ունենք, այլ արդեն չորսից ավելի եզդիական տաճարներ, սրբատեղիներ, որոնք կառուցվել են Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի հետ միասին՝ առանց որեւէ կաշկանդվածության, եղբայրաբար ապրում ենք Հայաստանի շողի ներքո, եւ Հայաստանն այսօր եզդի ժողովրդի համար, կարող եմ վստահաբար ասել, որ այն հենասյունն է (ոչ միայն հայաստանաբնակ եզդիների համար), այլեւ ամբողջ աշխարհի եզդի համայնքի համար, որտեղ եզդի ժողովուրդն իրապես գտել է իր փրկությունը, որտեղ եզդի ժողովուրդը կարողանում է պաշտպանել ու պահպանել իր ազգային արժեքները, իր ազգային դեմքը, իր տեսակը, իր յուրօրինակ ավանդույթները, ազգային տոները, որոնք նշվում են:
 
— Համայնքը, որն ինքներդ ներկայացնում եք, ինչպիսի՞ խնդիրների է շատ հաճախ առնչվում, եւ այդ խնդիրներն ի՞նչ կերպ են լուծվում:
 
— Բնականաբար` ասել, որ խնդիրներ չկան, այդպես չէ: Օրինակ, տվյալ դեպքում խոսեցինք եզդերեն լեզվի ուսուցման հետ կապված: Այսօր ունենք կադրերի պակաս: Այսինքն, ունենք կոմպակտ բնակեցված համայնքներ, որտեղ եզդի երեխաների թվաքանակը բավարարում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները դասավանդելու համար, բայց դրա հետ մեկտեղ չունենք նաեւ համապատասխան ուսուցիչներ եւ կադրեր: Այսօր իսկապես ունենք կադրերի պակաս: Իհարկե, այժմ նաեւ պայմանավորվածություն ունենք որոշ մարմինների հետ եւ բազմիցս քննարկել ենք համալսարանում եզդիագիտության ամբիոն ունենալու հարցը, որտեղ էլ հենց կպատրաստվեն համապատասխան կադրեր: Այդ ամենն, իհարկե, ընթացքի մեջ է, եւ սպասում ենք արդեն դրա իրագործմանը, իսկ այլ խնդիրների հետ կապված՝ պետք է նշեմ, որ հիմնականում տեղեկատվության բացակայությունն է:
Այսինքն, մենք կարիք ունենք ավելին ներկայանալու, ավելի շատ ներկայացնելու եւ նաեւ մեր կայքէջն ունենալու: Կայքէջը ոչ միայն եզդի համայնքը ներկայացնելու համար նկատի ունեմ, այլ առավել քան լավ կլիներ ամբողջ ազգային փոքրամասնությունների համար լիներ, օրինակ, մի առանձին կայքէջ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար մուտք գործել, որտեղ տեղադրված կլինեին մշակույթի մասին կամ ազգային ավանդույթների մասին տեղեկություններ: Հիմնականում, եթե ինչ-որ հարցեր էլ լինում են, այդ հարցերը կապված են ավելի շատ տեղեկատվության պակասի հետ: Խնդիրները նաեւ շատ տարբեր են եւ միշտ էլ կան ու, ի փառս այսօր Ազգային փոքրամասնությունների խորհրդի՝ իհարկե, այդ հարցերը քննարկվում են խորհրդում, ինչպես նաեւ դրանց միտված լուծումները փորձում ենք միասին գտնել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտամարմնային բեղմնավորման հիմքում սերն ու սաղմնաբանն են. Հայտնի սաղմնաբանը տալիս է ԷԿՈ-ով ծնող դառնալու միակ բանաձեւըՈվ ամերիկյան ջրաղացին ջուր է լցնում՝ թող լավ մտածի. Սերգեյ Շաքարյանց Խիստ մասնավոր կյանքի տվյալներն այլ անձանց փոխանցելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմինԱրսեն Զախարյանն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ. գործակալԲայրամովը մեղադրանք է հնչեցրել ԵԱՀԿ-ին, կոչ արել չխանգարել «Երևանի հետ հարաբերություններ կառուցել»Փաստաթուղթ. բանտապետ Ամբակում Գրիգորյանը ազատվեց պաշտոնիցԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ, ԳՅՈՒՄՐԻԻ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՕԾՎԻԱդրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում», որ արգելակվում է բանակցային գործընթացի վերսկսումը«ԿՈՒԶԵՆԱՅԻ ՆՎԱՃԱԾ ԼԻՆԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ». ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆՊատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը,փակելու թշնամության էջը, խոսել թուրք գործընկերների հետԶգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում. ԲայրամովԲայրամովը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտության մասինԻնչո՞ւ Լուլուի 18+ ձայնագրությունը չի հանրայնացվում.Armenian infoՄարդու օրգանիզմի պատասխան ռեակցիան Coca-Cola-ինՀայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը. ԱԳՆՄինչև դեկտեմբերի 11-ը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս հատվածով տրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակիԻնչո՞ւ է ձգձգվում ջրծաղիկի պատվաստանյութի մատակարարման գործընթացը․ պարզաբանումՄՈԼՈՐՎԵԼ Է ԲՐԻԿՍ-ի ԵՎ ՀԱՊԿ-ի ԱՐԱՆՔՈՄԹուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստանում է «մինչեւ վերջ աջակցություն» «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի» հարցումԲաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից. ԼրատվամիջոցԱդրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրելՈվքե՞ր են հրաժարվել դառնալ ՊԵԿ-ի նոր «տեռnրիստը»՝ մերժելով Փաշինյանի առաջարկը. MediaHub17-ամյա անչափահասների ողբերգական դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետաԼավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունըԿիևը շուտով կհայտարարի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին. The Wall Street JournalԿառավարությունը 89 միլիոն եվրո վարկ է վերցնում. կավելացվի պետական պարտքըԳեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան«Հզոր Հայաստանի» մասին երազանքները խոչընդոտում են խաղաղության հասնելուն․ ԱլիևՋնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորինՈւշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, մշտական ​​կապի մեջ ենք Դամասկոսի հետ. ԿրեմլԱյդ իրենք սպանությունից ու կոռուպցիայից չպետք է խոսեն. 2003 թվի դժբախտ դեպքն են հիշում, հազարավոր երեխեքի կոտորեցին. Լևոն ՔոչարյանՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ինԿոչ եմ անում՝ ապահովել «Գոյ» թատրոնի գործելու իրավունքը. Սարգիս Արզումանյանը՝ ԿԳՄՍՆ-ինՔՊ-ում վախի մթնոլորտ չի, ըտենց բան չկա, թե կարող ա սաղիս հեռախոսները քրքրեն․ ՄելքոնյանՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում նախատեսված չէՋնջե՞լ եք ձեր հեռախոսի պարունակությունը. հարց՝ ՔՊ-ական պատգամավորինՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ՍիմոնյանՍկեսուրնե՛ր, պատրաստվեք, տժժալու ենք. Արմինե ԳրիգորյանՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանի ճեպազրույցըՓաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. ԱլիևԱվելի շատ Քոչարյանի՞ իշխանության տարիներին էին արտագաղթում, թե հիմա. հարց՝ Վիճակագրական կոմիտեի նախագահին (տեսանյութ)Ասադի որդին թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայի պետական ​​համալսարանում«Մաման լացացրել եմ»․ Հովիկ Աղազարյանը պատմեց, որ պատերազմից հետո իր վրա ճնշումներ են եղելՏիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ է դարձել «Կոմարնոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՔՊ-ական լիքը պատգամավոր հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են...Գեղամ Նազարյանը կառավարությունում է՝ Փաշինյանի հետ հանդիպմանՀովիկ Աղազարյանի հեռախոսի գործը մինչև նրա մանդատը դնելու մասին խոսակցությունն արդեն կար․ ՀակոբյանԹույլ է տրվել արբանյակային ինտերնետ օգտագործել սմարթֆոններում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top