Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարին Ինչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնում Տրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ» ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համար ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ Արեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ Աննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն են Հրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղար

«Փաստ». Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:

Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:

Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:

Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:

Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:

Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը...

Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ...

Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնումՀայաստանի Ուկրաինացումը եվրոինտեգրման քողի տակ կամ պանթուրքիզմի վերականգնման կամուրջ. ԴանիելյանՓա­շին­յա­նը հաս­կաց­րել է` Նա­րե­կի թե­ման չդնեն-չվերց­նեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ Եվրամիության մասին խաբկանքով Նիկոլը սադրում է պատերազմԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ԼԱԼԱ ՄՆԵՅԱՆԸԵր­շիկն էլ մտնում ա, ՔՊ-ա­կան ա դուրս գա­լիս. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ էԻնչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականովՈ՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըԻնչո՞ւ ազգը չի կարողանում առաջադրել իր առաջնորդին եւ ով կարող է լինել այն անհատը, ով կկարողանա ազգային համերաշխության ու միասնության առաքելություն ստանձնել...Սփյուռքը պետք է Հայաստանին տեր կանգնի. Յակոբ ԱյնթապլեանՊատգամավոր Մհեր Սահակյանի վառ հիշատակինԻնչու Խաչատուր Սուքիասյանի տղան չի ծառայել ՀՀ բանակումՌուսական չմատակարարված զենքի դիմաց ՌԴ-ն կիջեցնի մեր արտաքին պարտքը. ՊապիկյանՀայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն. Սուրեն ՊապիկյանԱյս պահին զորաշարժ չենք տեսնում, ՀՀ ԶՈւ-ն որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չի դրել․ նախարարԹրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՂԻՂՊապիկյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Պապիկյանը հուսով է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էլ ավելի կխորանաԿիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. ՀայրապետյանԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինՉի բացառվում. Լևոն Զուրաբյանը` 2026-ի ընտրություններին ՀԱԿ–ի և Հայկ Մարությանի հնարավոր կոալիցիայի մասին (hayastan.news)Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարՏարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ ԱլիևինԳիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան«Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԶգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանԱշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top