Իրանը հայտարարել է իր պաշտպանության հարցում «կարմիր գծեր» չունենալու մասին
Իրանը «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Իսրայելի պատասխան հարվածի սպասման համատեքստում։
Նա իր թվիթերյան էջում, մասնավորրապես, նշել է. «Չնայած մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք կարմիր գծեր չունենք մեր ժողովրդին և շահերը պաշտպանելու հարցում»:
Նշենք, որ Հոկտեմբերի 1-ին Իրանը ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ Իսրայելի և Լիբանանում նրա աջակցած «Հեզբոլլահ»-ի միջև սրված մարտերի ֆոնին:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կհարվածի Իրանին «մահացու, ճշգրիտ և անսպասելի» եղանակով: