Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. Politico
ՄիջազգայինԻրանի հետախուզական ծառայությունները «ակտիվորեն ծրագրում են» մահափորձ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, գրում է Politico-ն։ Հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրները նշել են վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սպառնալիքների զգալի աճ:
Հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանը շարունակում է ակտիվորեն ծրագրել գործողություններ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի դեմ՝ վրեժ լուծելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակները հիշեցրել են նաև, որ Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մոտ 50 պաշտոնյաների նկատմամբ անցյալ տարվա հունվարին։ Նրանց թվում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլին։ Թեհրանը նրանց մեղադրում է Իրաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանության մեջ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ռազմական օգնություն էր խնդրել ամերիկյան իշխանություններից՝ Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով։ Քաղաքական գործչի խորհրդականները վստահ են, որ նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը խոստացել է իր Թրամփին ռազմական ինքնաթիռ տրամադրել։