Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության միասնություն և ժողովրդավարություն» ֆորումում ելույթի ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները իրականությունը իրականությանը չի համապատասխանում, գրում է APA-ն։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը եռակողմ հայտարարության մեջ հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության կողմից ստանձնած եռակողմ հայտարարության 9-րդ կետի անտեսումը, ինչը ենթադրում է տրանսպորտային կապերի բացումը»,-ասվում է հայտարարության մեջ։