Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետ
ՄիջազգայինԹուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։
Ղեկավարների շփումը սկսվել է պատվիրակությունների մասնակցությամբ, ապա բանակցությունները շարունակվել են դեմ առ դեմ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Շատ ուրախ եմ, հարգելի պարոն նախագահ, որ հնարավորություն կա անձամբ հանդիպելու Ձեզ հետ և քննարկելու մեր ընթացիկ խնդիրները։
Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են և դրանք շատ հաջող են զարգանում։ Այս տարի մենք տեսնում ենք ապրանքաշրջանառության աճ։ Ճիշտ է՝ այն չի վերականգնվել անցյալ տարվա անկումից հետո, բայց միտումը լավ է։