Գուցե Աստված ների, որ անգամ <սրբերն> այսքան անաստված են
Նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը գրում է
Ոմն մեկի հարցազրույցն եմ լսում, ով նույնպես վերջերս իրավունք էր վերապահել կոչերով հանդես գալ, խորհուրդներ տալ նախկին երկու նախագահներին/ի դեպ, մեր երկիրը նորմալ եւ նվիրյալ երեք նախագահ է ունեցել, թե ինչ կողմնապահություն է, դա այլ հարց է/, ընդդիմությանը եւ բոլորին։ Ու, այս անձը ի պատասխան բազում արձագանքների առ այն, որ իր ասածը ոչ մի աղերս չունի իրականության հետ, որ ինքը շատ տարօրինակ եւ նիկոլաշահ <խորհուրդ> է հնչեցնում, ինչը հեչ լավ տեղ չի տանելու, հիմա էլ, իբր <խելոք>, <շինիչ> բան է ասում, այդ արձագանքները, ընդ որում՝ փաստարկված եւ դիպուկ, համարելով իր վրա <հարձակումներ> եւ չքմեղանում է, թե, եթե այդպես չէ, <թող հերքեին եւ ոչ հարձակվեին>։ Չնկատելու տալով, որ իր սրտի <հերքումները> արդեն վեցը տարի կան, 2018-ից ի վեր կան, այն օրերից, երբ մենք դեմ էինք նիկոլին, դեմ էինք երկիրը այս բաշիբոզուկներին հանձնելուն, իսկ այս <սուրբ> անձը կողմ էր ու փառավորված։
Ի՞նչ ասեմ, գուցե Աստված ների, որ անգամ <սրբերն> այսքան անաստված են․․․