Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը Ինչով է օգտակար թուրինջը Ֆինլանդիայում փակվեց Արևմուտքում Լենինի միակ թանգարանը Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ Որոշակի ժամերի կշարունակի մասամբ փակ մնալ Թամանցիների փողոցը Պատրաստ եմ բանակցել. Տիկնիզյանն` իր ապագայի մասին Ռուսական բանակը հարձակվում է տասնյակ տեղամասերում` ճեղքելով պաշտպանությունը. ուկրաինացի ռազմական վերլուծաբան ՀՈՐՈՍԿՈՊԻ 4 նշաններ, որnնց վիճակված է դառնալ միլիարդաsեր․․․Հարուus լինելու համար ծնվածները Թայվանն արձանագրել է ՉԺՀ 27 թռչող սարքի և 9 նավի մոտենալը Որտեղ տեղադրել տոնածառ՝ 2025 թվականին հաջողություն գրավելու համար

Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան

Հասարակություն

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մանկավարժներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նշենք, որ հոդվածը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։ Քննիչի կողմից կայացվել է նշված մանկավարժին ձերբակալելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը եւ իրականացվել է։ Իսկ թե ինչպես է իրականացվել, պարզապես, ցնցել է դպրոցի աշակերտներին ու վրդովվեցրել նրանց ծնողներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Որքանով տեղյակ ենք, Ձեր երեխաները սովորում են Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում: Որեւէ տեղեկություն ունե՞ք կատարվածից:

Կատարվածի մասին տեղեկացա երեխաներիս ահազանգից, որ դպրոցում անհասկանալի իրավիճակ է, բոլորին տուն են ուղարկում (գոնե ցածր դասարաններին), վերջին դասաժամը չէին արել եւ եկել էին տուն: Բայց այստեղ նախ հարցն այն է, որ երեխաները բավականին լարված ու վախեցած են: Նույնիսկ ասում էին, թե՝ դպրոցում կա՛մ մարդ են սպանել, կա՛մ ինչ-որ ահաբեկչություն է տեղի ունեցել, որովհետեւ ոստիկանությունը լցվել ու գործողություն էր իրականացնում: Հետո արդեն մամուլից տեղեկացանք, որ տեղի է ունեցել ձերբակալություն՝ շատ կոշտ, անհամաչափ ուժի կիրառմամբ: Ամենեւին էլ կասկածի տակ չդնելով ձերբակալվածի կամ բերման ենթարկվածի անմեղության կանխավարկածը՝ նման գործելաոճ դպրոցում, այն էլ անչափահասների ներկայությամբ, անթույլատրելի է: Եվ սա ես նաեւ որպես մանկավարժ եմ ասում: Բայց, եթե կար որեւիցե խնդիր, իսկ տարբեր, այսպես ասած, տեղեկություններ կան, որ ինչ-որ խնդիր, ամեն դեպքում, եղել է, ապա կարելի էր, ուղղակի, քաղաքակիրթ կերպով հրավիրել այդ մանկավարժին բաժին՝ բացատրություններ տալու: Նոր հետո թող քննիչը որոշեր՝ ձերբակալում է, թե՝ ոչ: Մինչդեռ այս պարագայում՝ իրավապահներն անչափահասների ներկայութամբ ներխուժել են դպրոց եւ իրականացրել գործողություն: Կարծում եմ՝ այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում լինի՝ ե՛ւ քաղաքապետարանի կրթության վարչության, եւ ԿԳՄՍ նախարարության կողմից, որովհետեւ նման վարքագիծ՝ այն էլ կրթական օջախում, անթույլատրելի է: Երեւույթն է տգեղ, սա այլեւս չպետք է կրկնվի՝ այն էլ կրթօջախում: Եվ ամենասարսափելին է, որ անչափահասների ներկայությամբ հարվածել են մարդուն, ստորացրել, ռեպլիկ թողել, թե՝ «նման կինո դեռ չեք տեսել, հիմա տեսեք, թե ինչ կինո ենք նկարում»: Այս ամենը ոչ միայն նսեմացնում է ողջ իրավապահ համակարգն, այլեւ անթույլատրելի է մեր պետության մեջ:

— Սովորաբար, դպրոցում տնօրենի կամ ուսուցիչների հետ նույնիսկ լրագրողական հարցազրույց անելու համար, նկարահանում թույլ չեն տալիս, պահանջում են՝ քաղաքապետարանից թույլտվություն: Մինչդեռ այս պարագայում համացանցը շատ արագ ողողվեց ձերբակալության կադրերով: Էլ չասենք, որ այլ դեպքերում իրավապահները բավականին հարգալից են իրենց դրսեւորում՝ հանցագործների նկատմամբ: Ինչպե՞ս հասկանալ այս երկակի ստանդարտները:

— Անկեղծ ասած, ինձ համար էլ է մի փոքր անհասկանալի: Ես հիշում եմ, որ դեպք էր եղել, երբ հանցագործը պատանդներ էր վերցրել, եւ հետո ոստիկանությունը եկավ, համոզեց հանձնվի, ու նրան շատ հարգալից ուղեկցեցին դեպի մեքենան, անգամ մեքենայի դուռն էին նրա համար բացում, որ նստի: Ընդ որում՝ այն դեպքում, երբ խոսքն, ըստ էության, ահաբեկչական հատկանիշներով քրեական գործի մասին էր: Բայց այս պարագայում գործ ունենք մանկավարժի հետ, ով ընդամենը կասկածվում է ինչ-որ արարքներ կատարելու մեջ: Կրկնում եմ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եվ նաեւ անհասկանալի է, թե ո՞ւր են կրթության գծով այն բազմահազար փորձագետները, ովքեր օրնիբուն մտահոգված են դպրոցում բարեփոխումներ իրականացնելով, ո՞ւր են իրավապաշտպան կազմակերպությունները, ովքեր մի քանի տարի առաջ ընդամենը պառկում էին փողոցում եւ ցույց էին տալիս, որ իրավապաշտպանությունն իրենց կյանքի գլխավոր նշանաբանն է: Հիմա այդ մարդիկ եւ այդ կազմակերպությունները չկան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունըԻնչով է օգտակար թուրինջըՖինլանդիայում փակվեց Արևմուտքում Լենինի միակ թանգարանըՀայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմՈրոշակի ժամերի կշարունակի մասամբ փակ մնալ Թամանցիների փողոցըՊատրաստ եմ բանակցել. Տիկնիզյանն` իր ապագայի մասինՌուսական բանակը հարձակվում է տասնյակ տեղամասերում` ճեղքելով պաշտպանությունը. ուկրաինացի ռազմական վերլուծաբանՀՈՐՈՍԿՈՊԻ 4 նշաններ, որnնց վիճակված է դառնալ միլիարդաsեր․․․Հարուus լինելու համար ծնվածներըԹայվանն արձանագրել է ՉԺՀ 27 թռչող սարքի և 9 նավի մոտենալըՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2025 թվականին հաջողություն գրավելու համարՎանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական ​​բազալտե արձան է հայտնաբերվել24 ժամ ջուր չի լինի․ հասցեներՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի«Ոնց որ նինջա լինես»․ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ)Ավինյան Տիկոն մարդկանց վրա «կայֆավատ» է լինում.Armenian infoԻնչով է վտանգավոր լուծվող սուրճըՖիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունըԱրագածոտնում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներՄագա Հարությունյանը պատմել է, որ փոքր ժամանակ երազել է Սուրենի կինը լինել. տեսանյութՉառլզ 3-րդը և արքայազն Ուիլյամը միլիոններ են վաստակում «անշարժ գույքի կայսրություններից». Sunday TimesԵթե Թրամփն իսկապես փորձի դադարեցնել պատերազմը, կարող է նոր Քենեդի դառնալ. ՄեդվեդևԲազուկի թաքնված օգտակար հատկանիշներըԿենդանակերպի այս 3 նշաններին նոյեմբերի 4-ից 10-ը բախտավոր շաբաթ է սպասվումՄոսկվայում Մոլդովայի դեսպանատան մոտ ընտրողների հսկայական հերթ է (Տեսանյութ, ֆոտո)Ի՞նչ գույնով զարդարել 2025 թվականի տոնածառը հաջողության համարԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելՖուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանից չի լինի․ ՀՖՖ փոխնախագահԶանգվածային ծեծկռտուք, 3 հեռացում. Սպարտակը մոսկովյան դերբիում հաղթել է ԲԿՄԱ-ին թրիլերային խաղումՇՏԱՊ. Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսինՏուժածների թիվն ավելանում է. նոր տեղեկություններ Իրանում գրանցված երկարշարժիցԱդրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ են անցկացնում Կասպից ծովումԱրթիկի բաժնի պետի շնորհիվ հանցագործությունը տաք հետքերով բացահայտվեց.Բացառիկ մանրամասներ Մեղրաշենում կատարված սպանության հետքերովՌուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ինՀարրիսը առաջ է անցել Դոնալդ Թրամփից Այովա նահանգում․ հարցումԲլեֆարոպլաստիկա, ֆեյլսլիֆթինգ.Վաղը «Բժշկի մոտ»«Սյունիք» ակումբը աջակցում է ՀՖՖ-ին և Արմեն ՄելիքբեկյանինԿանանց գումարտակի առօրյան և հրամանատարի տեղակալը. կապիտան Աննա ՎարդանյանԱնչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնինԻրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցելՌուսները Ռազլիվի մատույցներում են. Կուրախովոյի շուրջ օղակը հարավից գրեթե փակված է (Քարտեզ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԱնդրծովյան Պինդոստանում նախագահական ընտրությունների նախօրեին աշխարհը սառել է անհարմար դիրքերում. ՄեդվեդեւԳիտնականները պարզել են՝ մանկական ճարպակալումը ինչին է խթանում Իրավիճակն Ուկրաինայի զինված ուժերում աղետալի է, բանակին սպառնում է ոչնչացում. Ռադայի պատգամավորՀոգեբանը նշել է՝ ինչպես դառնալ սեփական ճակատագրի տերըՂրղզստանում 5 գեներալի կոչումներից զրկվել են. Ջապարովը պատասխան հարված է հասցրելSamsung-ը կթողարկի Galaxy S25, որը կմրցի iPhone 17 Slim-ի հետՆահանգներում գնահատում են, թե ինչ է սպասվում Ուկրաինային ԱՄՆ ընտրություններից հետոՄարսը կյանքի համար պիտանի կլիներ ավելի երկար ժամանակ, քան ենթադրվում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top