Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ է
ՔրեականՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը, ում այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանն է։ Վերջինս ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ է, այս մասին հայտնում է Հրապարակը
Դպրոցի տնօրինությունը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցիչն այս պահին Քննչական կոմիտեում են։ Դպրոցում դասապրոցեսն ավարտվել է։
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից այսօր բերման են ենթարկված ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանը 64 տարեկան է, ֆիզիկայի ուսուցիչ, երկար տարիներ եղել է դպրոցի տնօրենը, երկու տարի է՝ ժամանակավոր պաշտոնակատար է։
Ծատուրյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, վերապատրաստվել է Ֆրեզնոյի մի շարք ավագ դպրոցներում։ Նա 2019 թվականին դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ներգրավվելու համար։ Նշենք, որ մինչ այս պահը նա այդ կազմում է, գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետն է։
Հավելենք, որ դպրոցում Ծատուրյանի մասին բավականին լավ կարծիքներ են հնչում, երեխաները սիրում են մասնագետին։ Ինչ վերաբերում է նրան մեղսագրվող արարքին, ապա մեզ ասացին, որ նման շշուկներ եղել են, այդ մասին ավելի շատ շրջանավարտների շրջանում է խոսվել։