«Փաստ». Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչ է կատարվում Թուրքիայում ու Ադրբեջանում, թե ինչ գաղափարախոսություն է հետևողականորեն իրականացվում այդ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն մեզ հետ կապված, պակաս էական չէ, քան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի ներսում: Բավական է հետևել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների «Իրական Թուրքիա» նախագծի շրջանակում մատուցված թուրքադրբեջանական մեդիատիրույթի հիմնական ասուխոսի հերթական չափաբաժնին, կարելի է որոշակի եզրահանգումների գալ: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում հիմնական քաղաքական հարցերից մեկը Էրդողանի վերջին ելույթն էր, որտեղ նա «մերկացրեց» սիոնիստական ծրագրերը՝ հայտարարելով, որ Նեթանյահուի ռեժիմը Պաղեստինից ու Լիբանանից հետո հարվածելու է Թուրքիային:
Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր...
ԱՄՆ-ին՝ Միացյալ Նահանգների հայամետ գործիչների կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ: Ալիևը ԱՄՆ վարչակազմին երախտամոռ է անվանում՝ հիշեցնելով, որ երբ նրանց պետք էր, Աֆղանստան զենք ու տեխնիկա փոխադրում էին Ադրբեջանով ու ադրբեջանական իշխանության օգնությամբ: Ճիշտ է, Ալիևն էլ «մոռանում» է, որ իր կլանը դրանից ահռելի ֆինանսական ու քաղաքական կապիտալ էր ստանում, չհաշված՝ Աֆղանստանից թմրանյութերի էքսկլ յուզիվ «արտահանումը»: Ցեղասպանական ոճրագործություններ ու այլևայլ հակամարդկային դրսևորումներ ունեցած Ալիևը հայերին մեղադրում է... վանդալիզմի մեջ: Արդեն լրիվ բացեիբաց Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստան վերադառնալու, Սյունիքը, Սևանը (ոչ միայն) զավթելու մասին: Իսկ ի՞նչ կա Հայաստանում: Իսկ Հայաստանում փառատոններ են ու... հեծանիվ»: