Պետրակովը` Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման մասին։
«Վաղը լինելու է լավ հանդիպում: Անկեղծ կլինեմ՝ Ֆարերյան կղզիների հավաքականը դուր է եկել ինձ: Խաղադաշտն արհեստական խոտածածկով է, շուտով կմարզվենք ու կփորձարկենք այն: Ուղևորությունը տևել է 6 ժամ, իսկ այստեղ ցածր ջերմաստիճան է: Տարբերությունը մեծ է, Երևանում +27 էր, իսկ այստեղ՝ -3: Բոլորն առողջ են, ամեն բան նորմալ է»,- նշել է ուկրաինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին: