Չի՛ կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների. Մետաքսե Հակոբյան
ՆերքաղաքականԱրցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ համար սպասելի էր, որ Եռաբլուրում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարող է թույլ տալ վիրավորական արտահայտություններ իր հանդեպ: Անդրադառնալով իր եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ նա ընդգծեց.
— Ես 2018-ից իմ դիրքորոշումն ունեցել եմ, հայտնել եմ, չեմ թաքցրել դա, դեռեւս գոնե 2019-ից բացահայտ խոսում էինք այն մասին, որ սրանք այն իշխանություններն են, որ հստակ նպատակով եկել են Արցախը ոչնչացնելու: Դրա համար դեռեւս այն ժամանակ, երբ մտնում էի այս քաղաքական թոհուբոհի մեջ, հասկանում էի, թե ինչ է ինձ սպասում նման իշխանություն ունենալու պարագայում: Հենց իրենց դեմքով, տեսակով այն, ինչ տեղի էր ունենում իմ անձի հետ, օրինաչափ է։ Ցավոք, երբ իրենք խրախճանքներ էին անում Արցախում, դրանք եղել են ոչ Ալեն Սիմոնյանի դեմքով, մնացած ՔՊ-ականների դեմքով, նաեւ պատերազմից հետո, որոնց երբեւէ մենք, մեր սկզբունքներից ելնելով, չենք մասնակցել՝ հասկանալով, որ չի կարելի հայասպանի հետ գնալ խրախճանքների՝ հասկանալով, որ դա մեզ որեւէ կերպ չի փրկելու այն աղետներից, որը կա: