Կոնֆերենցիաների լիգա.«Նոան» պարտվեց ԱՊՕԷԼ-ին (տեսանյութ) Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ Իսպիրյան Տխրեցնում է. «Սլովանի» մարզիչը` Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին «Ալ-Ֆատեհը» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Սելարայանին ԱՊՕԵԼ-ի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց ելույթը Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից Ոչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ Դեմոյան Ինչ է կատարվում Meta-ի հետ. Հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը մանրամասներ է ներկայացնում Ձվածեղը քանի՞ ձվով եք ուտում վարչապետ ջան. ի՞նչ են գրում քաղաքացիները Փաշինյանին

Ի՞նչ շահ ունեն ռուսին դուրս հանելուց, որ գազ ու հաց չունենա՞ն. Տիրան Լոքմագյոզյան

Ներքաղաքական
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
 
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐԴԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է, ՄՆԱՑԵԼ ԵՆ ԵՐԿՈՒՍԸ»
 
— Պարոն Լոքմագյոզյան, ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Էրդողան հանդիպումը: Հայաստանի համար սա ինչպիսի՞ ցուցիչ էր:
 
— Բոլոր հասկացող մարդիկ շատ լավ գիտեն, թե մենք ինչ վիճակում ենք, գիտեն, թե մեր իշխանություններն ինչպիսի՞ մոտեցում ունեն Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ: Բոլորովին վերջերս նաեւ մեր պատգամավորներից մեկին հարցրին, որ եթե Էրդողանից մեդալ ստանաք՝ ի՞նչ կանեք, կվերցնե՞ք, թե՝ ոչ: Ու գիտե՞ք, թե նա ինչ պատասխանեց. «Ես երեւի այդ պատվին չարժանանամ»: Այսինքն՝ իրենց համար շատ մեծ պատիվ է Էրդողանից ինչ-որ բան ստանալը: Այս ամենից հետո ես էլ ի՞նչ ասեմ, եթե նման մարդիկ իրենց դիրքորոշումն արտահայտում են նման կերպ: Դրա համար մեկնաբանելու բան այլեւս չի մնում, քանի որ իրենք իրենց կեցվածքը շատ բաց կերպով ցույց են տալիս, եւ հենց այդպես էլ եղավ, երբ Էրդողանն իր գիրքը նվիրեց մեր վարչապետին:
 
Բոլորս լավ տեսնում ենք, որ այդ նկարը շատ բան է ասում, եւ հենց այդ պատճառով էլ նշում եմ, որ նման խոսակցությունները, մամուլի առաջ նման ձեւերը՝ դրանով նաեւ իրենք ցույց են տալիս իրենց դիրքորոշումը, կողմնորոշումը, թե ինչի՞ մասին են խոսելու, ի՞նչ է լինելու եւ այլն: Էլ չասեմ Էրդողանի գրքի մասին՝ կրծքին սեղմած, կարծես թե, մի սուրբ գիրք լիներ ձեռքում ու լայն ժպտում էր, իսկ Էրդողանն էլ շատ գոհունակ ժպիտով էր նայում:
Հենց այդ նկարն արդեն շատ խոսուն էր եւ ցայտուն կերպով ցույց տվեց, որ մեր վիճակը, մեր կողմնորոշումն այդպես է: Եվ եթե այդպես է, ապա մեզ շատ վատ օրեր են սպասվում, քանի որ Թուրքիան մինչ այս իշխանություններն արդեն 30 տարի իր պայմաններն ուներ Հայաստանի առաջ: Գլխավոր նախապայմանն էր հանձնել Արցախը, ընդունել Մոսկվայի պայմանագիրը եւ հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից: Հիմա դրանցից մեկը կատարվել է արդեն, եւ իրենք էլ են այդպես ընդունում: Մնացել են մյուս երկուսը, ու տեսնում ենք, որ այս վերջին երկու տարվա մեջ մեր իշխանությունները մեզ կամաց-կամաց նախապատրաստում են դրան:
 
«ԴՈՒ Ո՞Վ ԵՍ, ՈՐ ԻՄ ԱՌԱՋ ՊԱՅՄԱՆ ԵՍ ԴՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԵՍ ԻՄ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԸ ՓՈԽԵՄ»
 
— Կմանրամասնե՞ք, պարոն Լոքմագյոզյան, թե մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը:
 
— Օրինակ` երեխաներին ասել, թե մեր ամենաբարձր սարը Արարատը չէ, մոռացե՛ք, կամ «իրական Հայաստան», «կեղծ Հայաստան» եւ այլ այդպիսի լոզունգներ տարածելը, ինչպես նաեւ արդեն դասագրքերն են համահունչ դարձնում այդ ամենին, մայր օրենքն է կառավարությունն ուզում փոխել: Իսկ գերխնդիրն այն է, որ Ադրբեջանն ուզում է, որ հենց հիմա փոխենք, իսկ մենք ասում ենք, որ դա մենք չենք հասցնի: Այսինքն՝ չենք ասում, թե դու ո՞վ ես, որ իմ առաջ պայման ես դնում, որպեսզի ես իմ մայր օրենքը փոխեմ: Չի ասում, այլ միայն ասում է, թե՝ այո՛, կփոխենք, բայց դրա համար ժամանակ տուր մեզ: Նույնը նաեւ գերբը փոխելու մասին. մեզ համոզում են, թե բա՝ Արարատն ի՞նչ գործ ունի մեր գերբի վրա, կամ չգիտես ինչ այլ բաներ: Այսինքն` արդեն այդ նախապատրաստական աշխատանքները կան, եւ կամաց-կամաց առաջ են գալիս:
 
Դրանով երեւում է, որ մեր իշխանություններն ընդունել են Թուրքիայի 30 տարի առաջ մեր առջեւ դրած պայմանը, որ մենք չէինք ընդունի: Լավ, հիմա գանք դրան: Նրանք չէին ընդունում, որովհետեւ լավ քաղաքական գործիչ չէին եւ Հայաստանի լավության մասին չէին մտածում: Հիմա սրանք էլ լավության մասին են մտածում: Ի՞նչ լավություն են, օրինակ, դրանք արել: Այսինքն` Թուրքիան դրա փոխարեն բան չի էլ խոստանում: Հենց դա է գլխավոր խնդիրը: Եթե Թուրքիան ասեր, որ ես էլ այսինչ բաները կանեմ, դրա փոխարեն քեզ համար լավ կլինի, կասեի, որ՝ այո, դե ինչ-որ մի բան էլ խոստանում են սրանք էլ հավատում են: Ուրեմն՝ նրանք չէին հավատում, սրանք էլ հավատում են:
 
Տարբերությունն էլ այն է, որ սրանք ավելի շատ ուզում են, որ Հայաստանի համար լավ լինի, բայց Թուրքիան ակնհայտ կերպով ոչ մի բան չի խոստանում, ընդհանրապես չի խոսում: Գոնե առաջ ինչ-որ մի բան ասում էր, իսկ հիմա դա էլ չի ասում եւ դրա համար մենք մեկ անգամ եւս նրա այդ մոտեցումից տեսնում ենք, որ այստեղ հրաման տվող եւ հրաման կատարող կա, տեր եւ ծառա կա: Այսօր մեր իշխանությունները ծառայի կարգավիճակում են եւ մեզ էլ այդ կարգավիճակի մեջ են մտցրել, իսկ Էրդողանը տեր է եւ Թուրքիային այդ կարգավիճակի մեջ է մտցրել: Ինքը` որպես լիդեր, կանչում է իր մոտ, եւ մենք էլ խելոք գնում ենք իր մոտ եւ այլն:
 
«Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԲԱՑՈՒՄ ՍԱՀՄԱՆԸ, ՕՏԱՐՆԵՐԻ՞, ԹՈՂ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՓԱԿ ՄՆԱ, ԹՔԱԾ ՈՒՆԵՄ»
 
— Իսկ ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնք շրջանցվում են այս իշխանության կողմից:
 
— Խնդիր կա, օրինակ, սահմանի հետ կապված: Ես ինքս միշտ սա ասել եմ: Այդ սահմանը մեզ անհրաժեշտ չէ: Պատկերացրեք, որ այստեղ ճանապարհ չկա եւ Հիմալայան լեռներ են, ի՞նչ պիտի անեք, պիտի շրջանցեք այդ լեռները չէ՞, մի՛ ասեք, որ ճանապարհը փակ է: Դրանով ի՞նչ եք ձեռք բերելու: Անգամ այսօր, երբ մի ոսկոր ուղղակի գցեցին մեր առջեւ, մենք էլ այդ օրվանից կրծում ենք այն, չնայած՝ այդ ոսկորի վրա ընդհանրապես միս չկա: Այսինքն՝ մի արդյունք չկա, չոր ոսկոր է ուղղակի մեր առջեւ, եւ մենք էլ խաբվել ենք ու կրծում ենք այն: Այն է, որ սահմանը բացվելու է, հիմա ամբողջ հետաքրքրությունն ինչո՞ւմ է, որ ողջ ժողովուրդը խոսում է, թե սահմանը բացվելու է: Ո՞ւմ համար է բացվելու այդ սահմանը: Արդեն իրենք էլ ասում են:
 
Այսինքն, դեռ չբացված՝ իրենք արդեն փակում են սահմանը: Ո՛չ թու՛րքը կարող է անցնել, ոչ հա՛յը կարող է անցնել: Նույնիսկ եթե սահմանը բացվի, ո՞ւմ է դա օգուտ: Մեր սահմանն է չէ՞: Բա ո՞ւմ համար ենք բացում դա: Օտարների՞, ինչի՞ պիտի բացենք, թող այդպես էլ փակ մնա, թքած ունեմ այդ սահմանի վրա, եթե ես ինքս դա չեմ օգտագործելու: Չե՞ք տեսնում, որ շարունակ խաբում են: Դա թուրքի բնավորությունն է՝ շարունակ խաբել, սուտ խոսել: Տեսեք պատմությունը, անցյալը նայեք, թե ի՞նչ, չեք հավատում, որ խաբելու են էլի: Ամբողջ պատմության մեջ չկա մի պայմանագիր, որը թուրքերը ստորագրել են: Չկա այդպիսի պայմանագիր: Անգամ այն պայմանագրերը, որոնք ուզում են մենք ընդունենք, արդեն խախտված են Թուրքիայի կողմից, այն էլ՝ վաղուց են խախտված: Այդ սահմանի փակումը՝ արդեն տվյալ պայմանագրի խախտում է: Այդ պայմանագրով ճանապարհները բաց պետք է լինեն:
 
Այդ մարդն իր կատարելիքները խախտում է, ինչպես, որ Ադրբեջանն է անում: Այդ նոյեմբերի 9-ի հռչակագրում իրեն վերաբերող ամբողջ կետերը հանել է, իսկ մենք ընկել ենք ինչ-որ կետի հետեւից, որպեսզի դա էլ կատարենք՝ որպես մեր պարտականություն: Դու ինչի՞ ես կատարում, եթե նա չի կատարում: Եթե պայմանագրի կետերից մեկը կամ մի քանիսը խախտված է, արդեն այդ պայմանագիրը չկա, գոյություն չունի:
Դրա համար այսօր իրականում գոյություն չունի Մոսկվայի կամ Կարսի պայմանագիր, դրա համար չի կարող մեկը՝ օրինակ, Թուրքիան մեզ համոզել եւ ասել՝ եկեք ստորագրեք, որ ընդունում եք այս պայմանագիրը: Ինչի՞ պետք է ես ստորագրեմ այդ պայմանագիրը, եթե ամբողջ կետերը խախտված են, հատկապես Թուրքիային վերաբերող կետերը՝ այն էլ վաղուց, բայց մենք գնում ենք ամեն ինչի:
Մի այնպիսի աբսուրդային իրավիճակ է, որ մեր ղեկավարը կարողանում է ասել, որ մենք շատ ենք ուզում, որպեսզի խաղաղության պայմանագիր լինի: Չնայած մենք վստահ ենք, որ հենց մյուս օրը խախտելու ենք: Մարդկային տրամաբանություն կա չէ՞, լավ, դու ինչի՞ համար ես ստորագրում մի պայմանագիր, որից հետո ասում ես, որ խախտվելու է մյուս օրը: Մարդկային տրամաբանություն կա՞ դրա մեջ:
 
Եթե շունն անգամ գիտի, որ ես իրեն մի անգամ արդեն խաբել եմ, ինչ-որ բան եմ տվել ու հետ եմ քաշել, մյուս անգամ նա արդեն գիտի, որ ես կխաբեմ: Ու ցավալին այստեղ այն է, որ դու ինքդ գիտես, որ քեզ խաբելու է, եւ հենց ինքդ ես ընդունում, ինքդ ես ասում, որ քեզ խաբելու են եւ ուզում ես գնաս: Ի՞նչ է քո նպատակը: Այ դա է ամենակարեւորը: Հենց դրա համար ես միշտ ասում եմ, որ քաղաքականության մեջ ամենակարեւոր հարցը՝ դա «ինչո՞ւ»-ն է: Եթե մեկը մի բան է անում, չի ասում, թե ինչո՞ւ եւ միայն անում է եւ այլն: Եթե ինչ-որ մեկը դավաճանեց, նա անգամ չի ասում, թե՝ ինչու: Օրինակ, մենք ասում ենք ա՛յ, տեսա՛ր, Ռուսաստանը գնաց Ադրբեջանի մոտ, իրար հետ պայմանավորվում են, իսկ նա իրականում մեր բարեկամը պետք է լինի: Հիմա ինքդ քեզ հարց տուր՝ ինչո՞ւ գնաց նրա մոտ:
 
Հարց չես տալիս եւ միանգամից որոշում ես կայացնում: Այդպես չի կարելի: Այս ամենի մասին, երբ նման կերպ նշում եմ իմ մարդկային խոսքը, դա փողոցի մարդկանց համար չէ, այլ մարդկային տրամաբանություն ունեցող մարդու համար է, որն ուղեղը որպես ծանրություն չի կրում իր գլխի մեջ, այլ օգտագործում է: Ես միշտ ասում եմ՝ ժողովո՛ւրդ, օգտագործե՛ք այդ ուղեղը, չի ցավեցնի: Վերջապես սկսեք մտածել, այլ ոչ թե միանգամից որոշում կայացրեք կամ ինչ-որ մեկի, ասենք, պրոպագանդայի կուլ մի գնացեք:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
 





Կոնֆերենցիաների լիգա.«Նոան» պարտվեց ԱՊՕԷԼ-ին (տեսանյութ)Իսկ ո՞վ է ասում, որ այս ամեն ինչը չի արվում Թուրքիային վերջում թակարդը գցելու համար. Անդրանիկ ԻսպիրյանՏխրեցնում է. «Սլովանի» մարզիչը` Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին«Ալ-Ֆատեհը» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Սելարայանին ԱՊՕԵԼ-ի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց ելույթը Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարիցՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ ԴեմոյանԻնչ է կատարվում Meta-ի հետ. Հայտնի տեղեկատվական անվտանգության մասնագետը մանրամասներ է ներկայացնումՁվածեղը քանի՞ ձվով եք ուտում վարչապետ ջան. ի՞նչ են գրում քաղաքացիները ՓաշինյանինՇիրակի փոխմարզպետն ազատվել է պաշտոնիցՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուՄեղր, չորամրգեր եւ ընկույզ. նոր համադրությունԹրամփն իր երկրորդ նախագահական ժամկետում չի բացառել Իրանի դեմ պատերազմի հավանականությունըԹրամփը քննադատել է Կիևին Ռուսաստանի դեմ ամերիկյան հրթիռներ օգտագործելու մեջ․ TimeՊապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության օրակարգային հարցերԵթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian infoԲուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոՊատերազմի, արյան ուրվականը մաղելու է բոլորին. Ահասարսուռ կանխատեսումներԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top