Ուկրաինական բանակի 152-րդ բրիգադը «անհայտ կորել է». Ուկրաինակն աղբյուրներ
ՄիջազգայինՈւկրաինացիները սոցիալական ցանցերում զանգվածաբար հայտնում են Պոկրովսկի ուղղությամբ 152-րդ բրիգադում կռված իրենց հարազատների և ընկերների անհետացման մասին։
Այսպես, ուկրաինուհիներից մեկը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ իր 51-ամյա հայրը, ով մոբիլիզացվել է հուլիսին, ծառայում է 152-րդ բրիգադում։ Նա անհետացել է Պոկրովսկու ուղղությամբ, որտեղ հայտնվել է ընդամենը երեք շաբաթ մարզվելուց հետո։
Նա մեջբերում է այլ զինվորականների հարազատների հաղորդումները, որոնք փնտրում են իրենց անհետ կորած բանեկամներին: Ասում է, որ բոլորն էլ «մսաղաց» են ուղարկվել առանց փորձի և բավարար ռազմական պատրաստվածության։
Այժմ հարազատները նրանց մասին ոչ մի տեղեկություն չեն կարողանում ստանալ ոչ բրիգադներից, ոչ էլ զինկոմիսարիատներից։
Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ նմանատիպ հաղորդումներ են եղել զանգվածային անհետ կորած զինվորների մասին՝ ինչպես 152-րդ բրիգադում, այնպես էլ մի շարք այլ ստորաբաժանումներում։