Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան
ՀասարակությունԵս չգիտեմ՝որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու։ Դա կատակ թիվ չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Հարցին՝ արդյո՞ք դա վտանգ չի պարունակում, որ կփորձեն հապճեպ համալրել՝ ոչ կոմպետենտ մարդկանցով, Վրթանեսյանը պատասխանեց՝ մեր այսօրվա իրավիճակում, երբ ամեն ինչ անում են հապճեպ և փնթի, այդ հարցն արդեն երկրորդական է, բայց ֆիզիկական այդքան կենդանի ուժ հավաքելը չի պատկերացնում։