Ոչնչացրել ենք Հասան Նասրալլային ու նրա իրավահաջորդին․ Նեթանյահու
ՄիջազգայինԻսրայելական ուժերը ոչնչացրել են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային, ինչպես նաև նրա իրավահաջորդին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն․
«Մենք ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ հենց Նասրալլային, նրա իրավահաջորդին», - հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ սպանվել է Հասան Նասրուլլայի իրավահաջորդը։