Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքը
ՀասարակությունՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման աշխատանքները։ Այդ մասին ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ձևաչափով պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել աշխատանքները՝ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտի ուղղությամբ»,- ընդգծել է Փաշինյանը։